ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ղրղըզստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

26.11.2019 18:57 Պաշտոնական

Նոյեմբերի 25-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության պատվիրակությանը՝ ծառայության ղեկավար Բակիտ Սեիտովի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղուկասյանը կարևորեց երկու պետությունների իրավապահների երկկողմ համագործակցությունը, ինչպես և փոխգործակցությունը ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում։
Ոստիկանության շտաբի պետը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումները` հատուկ անդրադառնալով նոր ստեղծվելիք պարեկային շարժական ծառայությանը, օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացմանը, ճանապարհային ոստիկանությանը վերաբերող օրենսդրական փոփոխություններին և այլ ծրագրերի։
Բակիտ Սեիտովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին կարևորեց հանցավորության դեմ պայքարում երկու պետությունների իրավապահների համագործակցությունը։ Քննարկվեցին նաև համագործակցության հեռանկարները։
Նույն օրը Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության պատվիրակությանն ընդունեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նա, ողջունելով հյուրերին, ներկայացրեց ստորաբաժանման գործառույթները։ Խոսվեց զանգվածային լրատվության միջոցների և հասարակության հետ կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին։ Ղրղըզ գործընկերները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրին իրենց երկրում ոլորտին առնչվող առանձնահատկությունները։ Քննարկվեցին նաև սոցցանցերում երկու երկրների իրավապահ կառույցների ներգրավվածության, թափանցիկ աշխատանքի և լրատվությանը վերաբերող այլ հարցեր։ Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում․ եղան աշխատասենյակներում, հեռուստատեսային տաղավարում, ծանոթացան ստորաբաժանման աշխատանքին։
Հյուրերին ընդունեց նաև ոստիկանության հասարակական կարգի պահպանության վարչության պետ Գեորգի Այվազյանը։ Կողմերը քննարկեցին հասարակական անվտանգության ու հասարակական կարգի պահպանության ուղղությամբ երկու երկրների իրավապահների ծառայությանը վերաբերող հարցեր։ Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները մանրամասնեցին իրենց երկրում ստեղծված պարեկային ծառայությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով նաև Ղրղըզստանի ներքին գործերի նախարարությունում ստեղված զբոսաշրջային ոստիկանությանը։ Հասարակական կարգի պահպանության վարչության պետն ու տեղակալները ներկայացրին հասրակական կարգի պահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները։
Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության պատվիրակությունը նույն օրն այցելեց նաև պարեկապահակետային ծառայության գունդ։ Նրանք շրջեցին գնդում, հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին, ծանոթացան տեխնիկային և հանդիպում ունեցան գնդի հատուկ գումարտակի աշխատակիցների հետ։ Ոստիկանները ներկայացրին իրենց ծառայության առանձնահատկությունները՝ պատասխանելով հյուրերին հետաքրքրող հարցերին։
Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության բարձրաստիճան սպաներն այցելեցին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության հենակետ ու ծանոթացան հենակետի գործունեությանն ու հատկապես բնակչության հետ տարվող աշխատանքներին։
Նշենք, որ հանդիպումները կազմակերպվել են ԵԱՀԿ աջակցությամբ: