ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2015 թվական, 2-րդ կիսամյակ

Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ոստիկանության
2015 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները
 
 
2015 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է երկկողմ և բազմակողմ համագործակցությունը օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) եւ միջազգային կազմակերպությունների հետ:
 
 
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
 
2015 թ. հուլիսի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնավարության ավարտման կապակցությամբ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:
Վլադիմիր Գասպարյանը ողջունել է հյուրերին և բարձր  գնահատել Եվրոպական միության հետ տարիների համագործակցությունը, մասնավորապես՝ աջակցությունն ու օժանդակությունը ոստիկանության բարեփոխումների գործընթացին: Ոստիկանության պետն ընդգծել է, որ փոխգործակցությունը համահունչ է Հայաստանի ոստիկանությունում ընթացող ծավալուն բարեփոխումներին: 
Եվրամիության պատվիրակության ղեկավարը շնորհակալություն հայտնելով ՀՀ ոստիկանության պետին՝ իր պաշտոնավարության երեք տարիների ընթացքում համատեղ իրականացրած ծրագրերի համար, նշել է, որ Հայաստանում ավարտվում է իր պաշտոնավարության ժամկետը, և համոզմունք հայտնել, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը կշարունակվի: 
  
  
 
 
2015 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների ոստիկանական կառույցների միջև փոխգործակցության հնարավորության հարցը: 

 
 
 
 
2015 թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Աբդալլա Ալ Կասիմիին: Դեսպան Ալ Կասիմին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին է փոխանցել ԱՄԷ-ի փոխվարչապետ-ՆԳ նախարար Սեյֆ բին Զայիդ Ալ Նահյանի՝ անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու առաջարկով ուղերձն ու Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի հրավերը: 
 
  
 
 
 
2015 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադի գլխավորած պատվիրակությանը: 
Ոստիկանության պետը կարևորել է երկու երկրների իրավապահ կառույցների ավանդական կապերը, ընդգծելով, որ 2012 թվականին ստորագրված փոխգործակցության պայմանագիրն իրագործվում է ողջ ծավալով, սակայն կան աշխատանքն ավելի սերտացնելու բոլոր հնարավորությունները:  
 
 
 
 
 
 
 
Երկկողմ համագործակցություն


Ռուսաստանի Դաշնություն
 
 
Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008 թ. հունիսի 20-ին Երեւանում ստորագրված «ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ՆԳՆ միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:
 
2015 թ. հուլիսի 27-ին ՌԴ Սանկտ-Պերտերբուրգ քաղաքում կայացել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը: 
Օրակարգում «Մարդկանց առևտրի հակազդման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին», «Տեղեկատվության փոխանակման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության վիճակի մասին» և «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի 2016 թվականի աշխատանքի պլանի մասին» հարցերն էին:
Միավորված կոլեգիայի հերթական նիստը կանցկացվի 2016 թ. Երևանում:
 
 
 
 
 
 
 
 
2015 թ. օգոստոսի 10-ից 15-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ՌԴ ներքին գործերի նախարարության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության Կենտրոնում կազմակերպվող դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  օպերատիվ տեղեկատվության վերլուծության բաժնի պետը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 1-ին բաժանմունքի ծառայողը:
Այցի ընթացքում ծանոթացել են տարածքային ստորաբաժանումներում «Դիմապատկերի որոնում» ծրագրի ներդրման փորձին, անհրաժեշտ տեխնիկական միջոցներին արդյունավետ շահագործման պայմաններին: 
2015 թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացել է Սանկտ-Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի կողմից կազմակերպված Ռուսաց լեզու և գրականության դասավանդողների վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության Կրթահամալիրի դասախոսը:
2015 թ. օգոստոսի 19-ից 22-ը ՀՀ ոստիկանության հրավերով Երևանում էր գտնում ՌԴ ՆԳՆ Գլխավոր ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի պետի տեղակալ, ներքին ծառայության գնդապետ Ալեքսանդր Բուշուևի գլխավորած պատվիրակությունը: 
Օգոստոսի 22-ին պատվիրակությանն ընդունել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են օպերատիվ-տեղեկատվական, քրեագիտական և հետախուզական տեղեկատվության Միջպետական ինֆորմացիոն բանկ փոխանցման ու տրամադրվող տեղեկատվության ցանկի արդիականացման, ինչպես և ՌԴ ՆԳՆ կենտրոնացված մատնադրոշմային հաշվառումներով չբացահայտված հանցագործությունների վայրից հայտնաբերված մատնահետքերի ստուգման հետ կապված հարցերը:  
 
 
 
2015 թ. հոկտեմբերի 8-ից 10-ը ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայում կայացել է «Ոստիկանական կադրերի պատրաստման փորձը եւ ավանդույթները» թեմայով տարեկան միջազգային խորհրդաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի առաջին տեղակալը եւ կադրերի եւ անձնակազմի գծով տեղակալը: 
2015 թ. հոկտեմբերի 8-ից 10-ը ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ՌԴ ՆԳՆ փորձաքրեագիտական կենտրոնում անց է կացվել վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետի տեղակալը:
 
 
 
 
Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Շարունակվել է սերտ և ակտիվ համագործակցությունը ՀՀ ոստիկանության եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև:
2015 թ. հուլիսի 22–ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունել է ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի Քրեական արդարադատության տեղեկատվական ծառայության վերահսկող հատուկ գործակալ Չարլզ Փավելիթսի գլխավորած պատվիրակությանը: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ԴՆԹ ազգային պահոցի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները, նաև ՀՀ ոստիկանության և ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի միջև տեղեկատվության փոխանակման հնարավորության հարցը:
Կազմակերպվել է մասնագիտական քննարկում` պատվիրակության կազմում ժամանած փորձագետների հետ: 
 
 
 
2015 թ. հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսի գլխավորած պատվիրակությանը: 
Հունան Պողոսյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդի փուլի առանձնահատկություններն ու արձանագրված հաջողությունները և գոհունակություն հայտնել ՀՀ ոստիկանության և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ: 
 
 
 
2015 թ. հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության պետի հետաքննությունների գծով տեղակալ Ջոն Կարտեր Բասի, նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Գրուբերի և քրեական կեղծիքների գծով քննիչ Տիգրան Պետրոսյանի հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության պետի հետաքննությունների գծով նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Գրուբերին, ով փոխարինելու էր իր առաքելությունն ավարտած Ջոն Կարտեր Բասին: 
2015 թ. սեպտեմբերի 26-ից 30-ը ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Ավստրիայի Հանրապետության Զալցբուրգ քաղաքում կազմակերպվել է եվրոպական մասնաճյուղի 33-րդ վերապատրաստման նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության եւ սահմանադրական իրավունքի ամբիոնի պետը: 
2015 թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու միջազգային ծրագրի շրջանակներում Երևանում կայացել է  «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդման վերաբերյալ իրազեկում» խորագրով դասընթացը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության 2 ծառայողներ:
2015 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի մոտ ԱՄՆ պատվիրակության հետ կայացել է հանդիպում քիմիական, կենսաբանական, ճառագայթող և միջուկային ոլորտներում արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերջիններիս արձագանքելու կարողությունների հարցում ՀՀ ոստիկանության պատրաստվածության և կարողությունների վերաբերյալ հանդիպում, որին մասնակցել են ԱՄՆ ազգային անվտանգության հետաքննությունների հատուկ գործակալ Էրիկ Ջոնսը և արգելման մասնաճյուղի ղեկավար, մայոր Ջոն Բակրեիսը: 
2015 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների հակազդման վարչության (DEA) տարածաշրջանային ներկայացուցիչ Քեմերոն Թեյլորին: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների առգրավման դեպքերի մասին, Հայաստանի Հանրապետության տարածքը որպես թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ ուղի օգտագորածելու խնդիրները: 
2015 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության շտաբում կայացել է հանդիպում «Հայաստանում ընտանեկան բռնության և երեխաների հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ» թեմայով՝ ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի ղեկավար Ջեք Անդերսոնի, ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսի, Լաս Վեգասի մետրոպոլիտենի ոստիկանության վարչության քննիչներ Քելլի Մքմահիլի և Ջեյմի Պրոսերի հետ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետը և շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը: 
2015 թ. դեկտեմբերի 11-ին Երևանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի կողմից կազմակերպվել է նույն թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետը: 
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերով ահազանգերի/գործերի քննության, դրանց արձագանքման և հետագա ընթացքի, ինչպես նաև ընտանեկան բռնության շրջանակներում կարիքների գնահատման վերաբերյալ հարցեր:
 
 
 
 
Վրաստան

ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի ՆԳՆ հետ «ՀՀ ոստիկանության եւ Վրաստանի ՆԳՆ միջեւ հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
2015 թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլու հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի: Իրավապահ կառույցների ղեկավարները քննարկել են փոխգործակցության ներկա վիճակն ու հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ: 
 
 
 


  


 
 
Ֆրանսիայի Հանրապետություն

 
2015 թ. ընթացքում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ստորագրված «Ներքին անվտանգության ոլորտում համագործակցության մասին» վարչական համաձայնագրի, ինչպես նաև տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:
2015 թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետի մոտ կայացել է հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով նորանշանակ կցորդ Բրունո Բալդուկի հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ոլորտները, ինչպես նաև 2016 թ. գործողությունների ծրագիրը: 
2015 թ. նոյեմբերի 16-19-ը Ոստիկանության կրթահամալիրում, հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում, ֆրանսիացի փորձագետներ Նիկոլլա Բելլոնի և Ֆաբրիս Տորտարոլոտի կողմից անց է կացվել «Ամբոխների կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցել են են ոստիկանության հասարակական կարգի ապահովման ոլորտում ներգրավված 20 ծառայողներ: 
 
 
Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ ազգային ոստիկանության բարձրագույն դպրոցում ուսուցանելու նպատակով  մեկ տարի ժամկետով Կանն-Էքլյուզ քաղաք  կգործուղվի ՀՀ ոստիկանության ծառայողը: 
Բոլոր ծախսերը հոգում է Ֆրանսիայի Հանրապետության ՆԳ նախարարությունը:
 
 
 
 
Չեխիայի Հանրապետություն

Չեխիայի Հանրապետության հետ համագործակցությունն իրականացվում է 2014 թ. հունվարի 30-ին Պրահայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ» Համաձայնագրի շրջանակներում:
2015 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Չեխիայի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի կողմից Պրահա քաղաքում կազմակերպվել է բնակչության պաշտպանության վերաբերող դասընթացներ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունները: 
 
 
 
 
Ավստրալիայի Դաշնային ոստիկանություն
 

2015 թ. հուլիսի 9-ին ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Դաշնային ոստիկանության կապի ավագ սպա պարոն Մարկո Դոկմանովիչին /նստավայրը՝ Բեյրութ/:
Հանդիպման ընթացքում կարևորել է անդրազգային հանցավորության դեմ տարվող պայքարում երկու երկրների ոստիկանական կառույցների միջև համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը, ինչի նպատակով առաջարկվել է իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ավստրալիայի Դաշնային ոստիկանության հետագա փոխհամագործակցության համար: Հանդիպման ընթացքում տեղեկատվություն է փոխանակվել երկու երկրներում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեպքերի և դրանց հակազդմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: 
 
 
 
 
 
 
 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջեւ հանցագործությունների կանխարգելման և խափանման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագիրը  ստորագրվել է 2015 թ. մարտի 25-ին ՉԺՀ Պեկին քաղաքում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից:
Համաձայնագիրը հաստատվել է ՀՀ նախագահի 27.05.2015 թ. թիվ ՆՀ-422-Ն հրամանագրով:
2015 թ. հուլիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Մակաոյի ոստիկանական միջազգային ասոցիացիայի նախագահ պարոն Լեյ Հոնգ Պոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան, պարոն Թիան Էրլուն, Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի դեսպան պարոն Սորին Վասիլեն: 
Վարդան Եղիազարյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը եւ կատարվող աշխատանքները:
 
 
 
 
 
  
Իրանի Իսլամական Հանրապետություն
 
 
2015 թ. դեկտեմբերին «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ԻԻՀ Թեհրան քաղաքում կայացել է աշխատանքային խմբի համատեղ հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերվում էին անդրազգային հանցավորության դեմ տարվող համատեղ պայքարին, և, հատկապես, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ նաև ԻԻՀ ՆԳՆ անվտանգության և ոստիկանական ուժերի գծով տեղակալ, ԻԻՀ ՆԳՆ Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Հոսեյն Զուլֆուղարիի և  ԻԻՀ ՆԳՆ թմրամիջոցների դեմ պայքարի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Ալի Մոայեդի հետ: ՀՀ ոստիկանության պատվիրակության այցի արդյունքում ստորագրվեց աշխատանքային համատեղ խմբի առաջին հանդիպման Արձանագրությունը:
Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2016 թ. Երևանում:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Իսրայելի պետություն
 

2015 թ. հուլիսի 21-ին Երևանում կայացել է  ՀՀ կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության պատվիրակությունների հանդիպում՝ ՀՀ կառավարությանն և Իսրայելի Պետության կառավարության միջև քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման հատուկ միջոցառումների մասին համաձայնագիր  կնքելու վերաբերյալ  բանակցություններ վարելու նպատակով, որին  մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության բաժնի պետը և «Զվարթնոց» օ/կ գծային բաժնի պետի ծառայության գծով տեղակալը:
2015 թ. դեկտեմբերի 1-ից 25-ը Իսրայելի Պետության «ՄԱՇԱՎ» ծրագրի շրջանակներում Իսրայելի Պետության արտաքին գործերի նախարարության և Իսրայելի միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի կողմից Իսրայելի Պետությունում կազմակերպվել է «Ոստիկանությունը և հասարակությունը» թեմայով միջազգային դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալը և Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքի պետը:
 
 
 
 
Միջազգային կազմակերպություններ


Եվրոպական Միություն 

2015 թ. հուլիսի 17-ին Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացել է Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի 6-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալը, ով ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում կատարված աշխատանքները անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում և պատասխանեց հետաքրքրող հարցերին:
2015 թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության վարչական շենքում ԵՄ կողմից ֆինանսավորվող TRACECA «Ճանապարհային երթևեկության անվտանգություն-2» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում անց է կացվել «Ճանապարհային երթևեկության կառավարումը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից առաջացած տնտեսական կորուստների որոշումը» աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել են ճանապարհային ոստիկանության ճանապարհային երևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետը և ֆինանսական բաժանմունքի պետը: 
Նույն ծրագրի շրջանակներում 2015 թ. սեպտեմբերի 17-ից 18-ը Աղվերանում Կարմիր Խաչի և «Ճանապարհային  անվտանգության գլոբալ համագործակցության» կողմից կազմակերպվել է  «Օրենքների պահպանման խրախուսման ուղիներ ճանապարհային  անվտանգությունն ապահովելու նպատակով» սեմինարը, որը վարել է «Ճանապարհային  անվտանգության գլոբալ համագործակցության» կողմից հրավիրված միջազգային փորձագետ Մայք Ֆելը: Մասնակցել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 20 ծառայողներ:
2015 թ. նոյեմբերի 24-ին Երևանում տեղի է ունեցել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար հանձնախմբի ավարտական հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ծառայողը: 
2015 թ. հոկտեմբերի 16-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 14-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություների հակազդման վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետը, ով ներկայացրել է տվյալ ոլորտում 2014 թ. և 2015 թ. 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները: 
2015 թ. նոյեմբերի 4-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի տասնվեցերորդ նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություների հակազդման վարչության 5-րդ բաժնի պետը և շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալը: 
2015 թ. նոյեմբերի 26-ից 27-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել է Արևելյան գործընկերության շրջանակներում ձևավորված Միգրացիայի և ապաստանի հարցերով գործող հարթակի հերթական հանդիպումը, որը վերաբերվել է ընտանիքի վերամիավորման խնդիրներին:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալը: 
 
 
 
 
Արևելյան գործընկերության երկրների ոստիկանական համագործակցության
ծրագրի շրջանակներում
 
 
 
Հաշվետու ժամանակաշրջանում մի շարք միջոցառումներ են իրականացվել Եվրոպական Հանձնաժողովի կողմից նախաձեռնած «Հայաստանի Հանրապետության հետ Արևելյան Գործընկերության ոստիկանական համագործակցության 2015-2017 թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում:
2015 թ. հոկտեմբերի 5-ից 8-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպվել  է «Ռազմավարական կառավարում» թեմայով ուսումնական այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 10 ծառայողներ: 


2015 թ. հոկտեմբերի 15-ին
Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում կայացել է վերոնշված Ծրագրի վերստուգիչ կոմիտեի երկրորդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետը: 
 
  
 
 
Ծրագրի շրջանակներում 2015 թ. հոկտեմբերի 26-ից 28-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվել է «Պայքար կեղծ ապրանքատեսակների ապօրինի շրջանառության դեմ» թեմայով դասընթաց, որը վարել են Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձագետներ՝ Մարթա Կրակովիան և Եժի Կոշինսկին: Մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություների հակազդման վարչության 8 ծառայողներ: Փորձագետների կողմից դասընթացներ են անցկացվել նաև կրթահամալիրի մոտ 50 սովորողների համար:
 
 
 
 
2015 թ. նոյեմբերի 3-ից 5-ը Երևանում էր գտնվում Եվրոպայի Միության աուդիտոր Մաթիաս Շալովենին, ում այցելության նպատակը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնած «Ոստիկանական համագործակցության ծրագրի» կատարման ընթացքին ծանոթանալն էր: Այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ ոստիկանության շահագրգիռ ծառայություններում:
 
 
 
Վերը նշված Ծրագրի շրջանակներում 2015 թ. նոյեմբերի 23-ից 26-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվել է «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում նոր մեթոդների ուսումնասիրում» թեմայով դասընթաց, որոնց մասնակցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտի 15 ծառայողներ: 
 
 

 
 
Ծրագրի շրջանակներում 2015 թ. դեկտեմբերի 7-ից 9-ը Երևանում էր Լեհաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը՝ ոստիկանության աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ժոլկևսկիի գլխավորությամբ:
Դեկտեմբերի 9-ին պատվիրակությանն ընդունել է ոստիկանության շտաբի պետը:
Հանդիպմանը քննարկվել են ոստիկանությունում մարդկային ռեսուրսների գնահատման գործընթացը, միջազգային համագործակցության շրջանակներում վերապատրաստումների հնարավորությունն ու ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Լեհաստանի ՆԳՆ Շիթնոյի ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորության հարցերը: 
 
 
 
 
 
 
 
 Եվրոպայի Խորհուրդ
 
2015 թ. հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորած պատվիրակությանը: 
Հունան Պողոսյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդի փուլի առանձնահատկությունները եւ գոհունակություն հայտնել այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Եվրախորհրդի համապատասխան կառույցների գործակցության բարձր մակարդակի կապակցությամբ:
 
 
 
       
 
2015 թ. հուլիսի 1-ից 3-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր Քարտուղարության Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից կազմակերպվել է «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի խորհրդակցական կոմիտեի (T-PD) 32-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալը: 
Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպվող և Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի կողմից մշակվել է պրոբացիայի ծառայողների վերապատրաստման մոդուլները  և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակը: 
2015 թ. հուլիսի 6-ին Երևանում կայացել է սեմինար քննարկում, որի ընթացքում ներկայացվել են մշակված նյութերը: Սեմինար-քննարկմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկայի բաժնի պետը: 
2015 թ. սեպտեմբերի 9-ից 11-ը Եվրոպայի Խորհրդի Կիբերհանցագործությունների բաժնի կողմից Ռումինիայի Բուխարեստ քաղաքում «Cybercrime@EAP II» ծրագրի շրջանակներում կազմակերպվել  է «Միջազգային համագործակցության կատարելագործումը Արևելյան գործընկերության տարածաշրջանում» թեմայով «Կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում 24/7 ցանցի հարցերով» աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որին  մասնակցել են աշխատանքային խմբում ընդգրկված ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2 ծառայողները: 
2015 թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Եվրոպայի Խորհրդի Տվյալների պաշտպանության և կիբերհանցագործությունների բաժնի կողմից Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում «Cybercrime@EAP II» ծրագրի շրջանակներում կազմակերպվել  է կիբերհանցագործությունների թեմայով «Եվրոպոլ-Ինտերպոլ» համաժողովը, որին  մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2 ծառայողները: 
2015 թ. հոկտեմբերի 9-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը՝ Մարզենա Քսելի գլխավորությամբ: Հունան Պողոսյանը նշել է, որ ծավալուն աշխատանք է կատարվել, մասնավորապես, ոստիկանության համակարգում գործող Ձերբակալվածների պահման վայրերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների խախտումները բացառելու ուղղությամբ:
Հյուրերին հետաքրքրում էր քաղաքացիների հանդեպ վատ վերաբերմունքի դեպքերի վիճակագրությունն ու դրանց հետևանքով կիրառվող կարգապահական տույժերի հարցը:
Նշված պատվիրակության հետ ևս մեկ ամփոփիչ հանդիպում տեղի ունեցավ 2015 թ. հոկտեմբերի 15-ին:
 
 
  
 
2015 թ. նոյեմբերի 4-ից 6-ը  Եվրոպայի Խորհրդի «Համագործակցություն ընդդեմ թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության» խմբի կողմից (Pompidou Group) Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կազմակերպվել է «Թմրամիջոցների հետ կապված կիբերհանցագործություններ» խորագրով ամենամյա հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալը: 
Եվրոպայի Խորհրդի կիբերհանցագործությունների բաժնի կողմից Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ  քաղաքում կազմակերպվել են 2015 թ. նոյեմբերի 30-ին «Ամպային ապացույցների» իրավապահ մարմինների խմբի, դեկտեմբերի 1-ից 2-ը «Կիբերհանցագործությունների մասին» կոնվենցիայի կոմիտեի 14-րդ և դեկտեմբերի 3-ին «CyberCrime@EAP II» նիստերը, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2 ծառայողները: 
2015 թ. դեկտեմբերի 14-ից 16-ը Եվրոպայի Խորհրդի Կիբերհանցագործությունների բաժնի կողմից Վրաստանի Թբիլիսի քաղաքում «Cybercrime@EAP II» ծրագրի շրջանակներում կազմակերպվել  է  «Միջազգային համագործակցության կատարելագործումը Արևելյան գործընկերության տարածաշրջանում» թեմայով «Կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում 24/7 ցանցի հարցերով» աշխատանքային խմբի երկրորդ նիստը, որին  մասնակցել են աշխատանքային խմբում ընդգրկված ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2 ծառայողները:
 
 
 
 
Հայաստան-ՆԱՏՕ
 
Հայաստան-ՆԱՏՕ 2014-2016 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով  ՀՀ ոստիկանությունը յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացնում ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդ:
2015 թ. նոյեմբերի 2-ից 6-ը Հայաստանում անցկացվելիք «ՆԱՏՕ-ի շաբաթ» հերթական 9-րդ միջոցառման շրջանակներում նոյեմբերի 4-ին Երևանում կայացել է «Կիբերանվտանգության իրազեկում» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետը և ևս 2 ծառայողներ: Աշխատաժողովը վարել է Էստոնիայից ժամանած կիբերանվտանգության ոլորտի փորձագետ Ռաուլ Ռիկը: Քննարկվել են կիբերանվտանգությանն առնչվող հարցեր:
2015 թ. նոյեմբերի 4-ից 6-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում ՆԱՏՕ-ի հովանավորությամբ կազմակերպվել է «Գործադիր առաջնորդությունը հանրային ոլորտում» թեմայով երկկողմ հայ-վրացական սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 2 ծառայողները: 
 
 
 
 
Ինտերպոլ

2015 թ. սեպտեմբերի 1-ից 10-ը Ֆրանսիայի Հանրապետություն Լիոն քաղաքում կայացել է «Հայաստանի Հանրապետությանը ԴՆԹ տվյալների նույնականացման ծրագիրը տրամադրելու և շահագործման վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրելու նպատակով այց, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը: Արդյունքում, Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ միջև կնքվել է «Հայաստանի Հանրապետությանը ԴՆԹ տվյալների նույնականացման ծրագիրը տրամադրելու և շահագործման վերաբերյալ» համաձայնագիր եւ համապատասխանաբար Հայաստանին է տրամադրվել ԴՆԹ տվյալների նունականացման ծրագիրը: ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին է տրամադրվել նաև Ինտերպոլի կորած/գողացված ճամփորդական փաստաթղթերի MIND համակարգը:
2015 թ. հոկտեմբերի 12-ից 14-ը Ավստրիայի Հանրապետության Ուորթերսի քաղաքում կայացել է Եվրասիայում կազմակերպված հանցավորության դեմ պայքարին նվիրված հանդիպում, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ 2 ծառայողները: 
2015 թ. նոյեմբերի 2-ից 5-ը Կիգալիում (Ռուանդա) կայացել է Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 84-րդ նստաշրջանը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
ՀՀ պատվիրակությունը առանձին հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության հետ,  քննարկվել են ինչպես երկու երկրների ոստիկանությունների համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային կարևորություն ունեցող և թիրախային հարցեր:
Վեհաժողովի ավարտին ընդունվել են հանցավորության տարբեր ոլորտներում պայքարը կարգավորող հարցերին առնչվող մի շարք որոշումներ:
 
 
2015 թ. հոկտեմբերի 15-ից 16-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել է միգրանտների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված Ինտերպոլի համաշխարհային համաժողով, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողը: 
 
 
 
  
ԵԱՀԿ
 


Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է սերտ համագործակցությունը ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև տարեկան համագործակցության ծրագրի շրջանակներում:
2015 թ. հուլիսի 7-ից 8-ը Երեւանում ՀՀ արտաքին գործերի նախարարության, ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվել է խորհրդաժողով՝ փոքր սպառազինությունների և թեթև զինատեսակների ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության 2 ծառայողները: 
2015 թ. հուլիսի 10-ից 12-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Ծաղկաձորում կազմակերպվել է ՀՀ-ում Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի արտագնա նիստ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետը: Նիստի ընթացքում մշակվել է ՀՀ-ում 2016-2018 թթ. ընթացքում մարդկանց շահագործման և թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպման գործողությունների նոր ազգային ծրագրի առաջին նախագիծը:
2015 թ. հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդունել է իր առաքելությունն ավարտող ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուին: 
Վարդան Եղիազարյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: 
 
 
 
 
 
2015 թ. սեպտեմբերի 10-ից 11-ը Վիեննայում կայացել է «Երիտասարդների շրջանում անօրինական թմրանյութերի տարածման դեմ պայքարի մեխանիզմների ընդլայնումը» խորագրով համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 2-րդ վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը: 
2015 թ.  սեպտեմբերի 12-ից 20-ը Դուբլինում կայացել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Միգրանտների ինտեգրում և վերադարձողների վերաինտեգրման առավել արդյունավետ իրականացում» թեմայով ուսումնական այցը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալը: 
2015 թ. հոկտեմբերի 6-ից 7-ը  Երևանում ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի կողմից կազմակերպվել է փոքր սպառազինության եւ թեթև զենքերի, սովորական զինամթերքի, ֆիզիկական անվտանգությանը եւ պահեստների կառավարմանը նվիրված խորհրդաժողով, որին մասնակցել է հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության բաժնի պետը: Քննարկվել են ՓՍԹԶ և զինամթերքի, ֆիզիկական անվտանգության և զինապահեստների արդյունավետ համակարգերի կարևորությունը եւ պարամետրերը, ինչպես նաև ներկայացվել են զինամթերքների միջազգային տեխնիկական ուղեցույցները եւ փոքր սպառազինությունների վերահսկման միջազգային ստանդարտները:
2015 թ. հոկտեմբերի 19-ից 20-ը ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Երևանում կազմակերպվել է «Միգրանտների ինտեգրացիայի ոլորտում ԵԱՀԿ պարտավորություններից բխող լավագույն փորձը»  թեմայով սեմինարը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և անձնագրային և վիզաների վարչության 2 ծառայողները: 
2015 թ. հոկտեմբերի 21-ից 23-ը ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ Երևանում կազմակերպել է  «ԵԱՀԿ տարածաշրջանում աշխատանքային միգրացիայի քաղաքականության գենդերային խնդիրները» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և անձնագրային և վիզաների վարչության 2 ծառայողները: 
2015 թ. հոկտեմբերի 26-ից 30-ը Իռլանդիայի Հանրապետության Դուբլին քաղաքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվել է Կիբերհանցավորության ոլորտում փորձի փոխանակման նպատակով ուսուցողական այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետը և նույն վարչության 1-ին բաժնի պետը: 
2015 թ. հոկտեմբերի 29-ից 30-ը ԵԱՀԿ նախագահող երկրի կողմից Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում կազմակերպվել է կիբեր/ՏՀՏ անվտանգության սպառնալիքների վերաբերյալ արդյունավետ ռազմավարություններին նվիրված միջոցառում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը: 
2015 թ. նոյեմբերի 2-3-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Ծաղկաձորում կայացել է «Համայնքային ոստիկանության կայացման մարտահրավերները և դրա զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով  երկօրյա կլոր սեղանը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության շտաբի, հասարակական կարգի ապահովման վարչության, մարզային վարչությունների և կրթահամալիրի ծառայողները: 
2015 թ. նոյեմբերի 10-ից 13-ը Ծաղկաձորում կայացել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի,ՀՀ ՊՆ և Ավստրիայի պաշտպանության և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Անվտանգության ոլորտի բարեփոխումեր, տեսությունից մինչև գործնական կիրառում» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության և Ոստիկանության զորքերի ծառայողները: 
2015 թ. դեկտեմբերի 1-ից 4-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից «Աջակցություն Հայաստանի համայնքային ոստիկանության ներդրմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ուսումնական այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալը եւ քոլեջի 2-րդ կուրսի 2 սովորողները: 
2015 թ. դեկտեմբերի 24-ից 26-ը Ծաղկաձորում կազմակերպվել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի /շահագործման/ դեմ պայքարի աշխատանքային խմբի արտագնա նիստ՝ Գործողությունների հերթական (2016-2018 թթ.) ազգային ծրագրի մշակման աշխատանքների ամփոփման նպատակով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետը, ով հանդիսանում է նշված աշխատանքային խմբի անդամ:
Միաժամանակ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվել են մի շարք այլ ծրագրեր, ուղղված ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին աջակցելուն:
 
 
 
  
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոն
 

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են ախատանքները 2015 թ. ստորագրված Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև տարեկան համագործակցության ծրագրի շրջանակներում:
Օգոստոսի 10-ից 17-ը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև տարեկան համագործակցության 2015 թ. ծրագրի շրջանակներում, Շվեյցարիայի Համադաշնություն Անդերմաթ քաղաքում կայացել է Դասավանդողների վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի աշխատակիցները: 
Նույն ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ 2015 թ. հոկտեմբերի 1-ից 2-ը անց է կացվել կլոր-սեղան «Մարդու իրավունքները և կանանց ու տղամարդկանց հնարավորությունները ոստիկանությունում»  թեմայով: 
Քննարկմանը մասնակցել են ոստիկանության, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և ԵԱՀԿ ներկայացուցիչներ: 
 
 
 
Նույն ծրագրի շրջանակներում 2015 թ. նոյեմբերի 9-ից 12-ը ուսումնական այցով Միացյալ Թագավորության Լոնդոն քաղաքում էր գտնվում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը: Այցը կազմակերպվել էր Լոնդոնի Մետրոպոլիտեն ոստիկանության հրավերով՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ: Այցի նպատակն էր ծանոթանալ Ոստիկանությունում կառավարման, անձնակազմի ընտրության, տեղաբաշխման, վերապատրաստման, կրթական ծրագրերի կազմման հետ կապված եվրոպական լավագույն փորձին:
ՀՀ ոստիկանության պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ ունեցան Մեծ Բրիտանիայի Լոնդոնի Մետրոպոլիտենի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, մասնակցեցին Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանում կազմակերպված տարբեր թեմաներով դասախոսություններին, քննարկեցին Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի հետ գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող միջագային համագործակցության հետ կապված հարցերը:
  
 
 
 
  

 
Միավորված Ազգերի Կազմակերպություն
 

2002 թ. սկսած՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ իրականացրել է «Աջակցություն ապաստան հայցողներին» ծրագիրը: 2015 թ.-ին ծրագիրը վերանվանվել է «Հայաստանում փոխստականների ընդունման բարելավում և մտահոգության առարկա անձանց ինտեգրման խթանում»: Ծրագրի շրջանակներում 2015 թ. մարտից մինչև դեկտեմբեր յուրաքանչյուր ամիս իրականացվել են մոնիթորինգային այցեր Մեղրի, Բագրատաշեն, Գոգավան, Բավրա ցամաքային սահմանակետեր, ինչպես նաեւ «Զվարթնոց» եւ «Գյումրի» օդանավակայանների սահմանակետեր՝ համաձայն նախապես մշակված ժամանակացույցի, անձնագրային ծառայությունների աշխատանքը ուսումնասիրելու նպատակով: 
2015 թ. ապրիլի 17-ին Գյումրի քաղաքում կազմակերպվել է «Փախստականների եւ ապաստան հայցողների պաշտպանության միջազգային եւ ազգային չափանիշներ» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ Շիրակի մարզի Բավրա եւ Գյումրի օդանավակայանի սահմանակետերի ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության 5 ծառայողները: 
2015 թ. մայիսի 26-ին Երեւանում կազմակերպվել է սեմինար «Փախստականների միջազգային պաշտպանությունը եւ ՄԱԿ ՓԳՀ դերը սահմանապահ ծառայության առնչությամբ» եւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենք» թեմաներով  սեմինար դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության «Զվարթնոց» օ/կ բաժնի 5 ծառայողներ: 
2015 թ. սեպտեմբերի 18-ին Աղվերանում կայացել է հանդիպում-դասընթաց, որի ընթացքում ներկայացվել են փախստականների ճգնաժամը Եվրոպայում եւ ձեռնարկվող միջոցները, ինչպես նաեւ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները: Դասընթացին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության «Զվարթնոց» օ/կ բաժնի 5 ծառայողներ:
2015 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունել  է ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի ղեկավար Վալերիա Գրիշեչկինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարարության նարկոլոգիական հանրապետական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:
 
 
  
 
2015 թ. սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ Երևանում կազմակերպել է հանձնման և ապաստանի թեմայով կլոր սեղան, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության և անձնագրային և վիզաների վարչության ծառայողները:   
2015 թ. նոյեմբերի 25-ից 26-ը Ծաղկաձորում կայացել է փախստականների պաշտպանության հարցերով աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության և անձնագրային և վիզաների վարչության 2 ծառայողները: 
 
 
 
 
 ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր (UNDP)

2015 թ. հուլիսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպվող և ԵՄ կողմից ֆինանսավորվող  «ՀՀ պետական սահմանի  «Բագրատաշեն», «Բավրա» և  «Գոգավան» անցման կետերի արդիականացում» (ԲԲԳԱ)  և «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» (ԲՍՍՀԿ)  ծրագրերի ղեկավար խորհրդի նիստ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալը: 
2015 թ. հոկտեմբերի 27-ից 28-ը Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում ՄԱԶԾ կողմից կազմակերպվել է «Սեռական և գենդերային բռնության կանխարգելման և պայքարի արդյունավետ ծրագրում» թեմայով տարածաշրջանային համաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետը, ով հանդես է եկել տվյալ թեմայի վերաբերյալ զեկույցով: Նշված աշխատանքների իրականացման ներկայացումը դրական արձագանք է գտել համաժողովի մասնակից պետությունների շրջանում:
2015 թ. նոյեմբերի 3-ին ՄԱԶԾ երևանյան գրասենյակում «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա, Գոգավան անցման կետերի արդիականացում»  ծրագրի շրջանակներում կայացել է ծրագրի շահառուների (ՀՀ առողջապահության նախարարության, ֆինանսների նախարարության, ազգային անվտանգության ծառայության, գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ), ՄԱԶԾ և ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված նախագծային, շինարարական, վերահսկողական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 2 ծառայողները: 
 
 
 
  
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ



2015 թ. հուլիսի 7-ից մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը: 
Ծրագրի շրջանակներում 2015 թ. սեպտեմբերի 16-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ խորհրդատու Դեն Օ՝Դոնելի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ոստիկանության շտաբի և ինֆորմացիոն կենտրոնի ծառայողներ: 
 
 
«Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստեղծված համակարգող խորհրդի կազմում ընդգրկվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ով մասնակցել է 2015 թ. դեկտեմբերի 16-ին կայացած խորհրդի բացման առաջին նիստին:
 
 
 
 
Միգրացիայի միջազգային կազմակերպություն

 
 
 
Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն

2015 թ. հուլիսի 7-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետն ընդունել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի «Հայաստանում միգրացիոն և սահմանային կառավարման ոլորտներին աջակցություն» ծրագրի ղեկավար Բորուտ Էրժենին, ծրագրի պատասխանատու Ադիբա Ասադովային և ՀՀ ԱԱԽ գլխավոր մասնագետ Հրանտ Բեգլարյանին: Քննարկվել են սահմանային անվտանգության ոլորտին առնչվող համագործակցության ծրագրերի իրականացման եւ դրանց արդյունավետության տարբերակները: 
 
 
 
  
Եվրոպական ոստիկանական քոլեջ (CEPOL)
Եվրոպական ոստիկանական քոլեջի (CEPOL) Ոստիկանական փոխանակման 2015 թ. եվրոպական ծրագրի շրջանակներում կազմակերպվել են ճանաչողական այցեր «Միջազգային կազմակերպված հանցավորություն՝ ներառյալ ֆինանսական հանցագործություններ», «Անօրինական միգրացիայի դեմ պայքար», «Առաջնորդություն, ուսուցում, վերապատրաստում, լեզվի զարգացում» թեմաներով՝ համապատասխանաբար Լեհաստանի Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն և Լատվիայի Հանրապետություն, որոնց մասնակցել են  ՀՀ ոստիկանության երեք ծառայողներ: Փոխանակման ծրագրի շրջանակներում պատասխան այցերով ՀՀ են ժամանել համապատասխան երկրների փորձագետները:
Նույն ծրագրի շրջանակներում 2015 թ. դեկտեմբերի 10-ին Բուդապեշտում կայացել է ծրագրի ազգային համակարգողների հանդիպումը, որին մասնակցել է Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետը, ով հանդիսանում է ծրագրի ազգային համակարգողը: 
 
 
 
  
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
2015 թ. հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 24-ը «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ կողմից ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով  10 ծառայողների համար կազմակերպվել և անց են կացվել «Ընտանեկան բռնություն» թեմայով վերապատրաստման դասընթացներ: 
 
 
 
 
Բազմակողմ համագործակցություն

 
ՀԱՊԿ
 
 
2015 թ. հուլիսի 15-ից 17-ը ՌԴ Մոսկվայի մարզի Սեպուխովո շրջանում անց է կացվել ՀԱՊԿ գավաթի հրաձգության առաջին միջազգային մրցաշարը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության 5 ծառայողներ եւ մարտական եւ ֆիզիկական բաժնի 1 ծառայող:
ՀԱՊԿ անդամ պետությունների թմրանյութերի ապօրինի շրջանառության հակազդման ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող Խորհրդի որոշմամբ հաստատված` 2014-2015 թվականների համար հիմնական միջոցառումների պլանի համաձայն` 2015 թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ը Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում կայացել է «Գռոմ-2015» հատուկ տակտիկական զորավարժությունը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության 4-րդ բաժնի  եւ նույն վարչության 2-րդ  բաժնի ևս 2 ծառայողներ: Արդյունքում ՀՀ ոստիկանությունը ներկայացնող մեկ ծառայող պարգեւատրվել է մեդալով, իսկ մյուսը՝ պատվոգրով:
ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կազմավորումների ուժերի ու միջոցների և ղեկավարման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստականության համատեղ միջոցառումների 2015 թվականի պլանի համաձայն` 2015 թ. օգոստոսի 23-ից 28-ը ՌԴ Պսկովի մարզում անց է կացվել «Փոխգործակցություն-2015» համատեղ զորավարժությունը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության 4  ծառայողները:  Արդյունքում ՀՀ ոստիկանությունը ներկայացնող երկու ծառայողները պարգեւատրվել են մեդալներով, իսկ մեկ ծառայող՝ պատվոգրով:
2015 թ. սեպտեմբերին 21-ից 25-ը ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 2014-2015 թթ. հիմնական միջոցառումների պլանի համաձայն ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում գտնվող միջազգային համակարգման շտաբում անց է կացվել «Կանալ-Սինթետիկ-Փոստ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որին մասնակցել է  ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը, ով ընդգրկվել է միջագային համակարգող շտաբի կազմում: ՀՀ տարածքում միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մարզեր են գործուղվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ պետական պահպանության գլխավոր վարչության 30 ծառայողներ:
2015 թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում կայացել է «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությունը, որին մասնակցելու նպատակով ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան են գործուղվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, փորձաքրեագիտական վարչության և ոստիկանության զորքերի 58 ծառայողներ:
2015 թ. հոկտեմբերի 7-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ՀԱՊԿ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող Խորհրդին կից կանխարգելման ոլորտում միջգերատեսչական փոխգործակցության ուղղությամբ աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի ծառայողը:
2015 թ. հոկտեմբերի 2-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին և ՀԱՊԿ քարտուղարության սպառնալիքների և մարտահրավերների հակազդման վարչության խորհրդական Վլադիմիր Բուլատովին: Քննարկել է 2016 թվականի մայիսին կայանալիք «Կոբալտ-2016» հատուկ մարտավարական զորավարժության անցկացմանը վերաբերող կազմակերպչական հարցեր: 
 
 
 
 
2015 թ. հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի տասնյոթերորդ նիստը, որի բացման խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը: Մասնակցում էին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր թմրամիջոցների վերահսկողության պետական ծառայության, Տաջիկստանի Հանրապետության Նախագահին առընթեր թմրամիջոցների վերահսկողության գործակալության, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները: Նիստի օրակարգում ներառված էին թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման և համակարգող խորհրդի գործառութային ոլորտի մի շարք խնդիրներ:  Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք որոշումներ և նիստի արձանագրությունը:
 
 
 
  
 
  
 
 
2015 թ. նոյեմբերի 19-ին Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի  հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը և նուն վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքրի բաժնի պետը: 
2015 թ. նոյեմբերի 23-ից 25-ը ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ՀԱՊԿ Միացյալ  շտաբի բազայում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետը:
 
 
 
 
ԱՊՀ

2015 թ. սեպտեմբերի 2-ին Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական` 43-րդ նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի գլխավորած պատվիրակությունը: 
Նիստի օրակարգում ներառված էին հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի ապահովման ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:  Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք որոշումներ և նիստի արձանագրությունը:
 
 
 
 
 
2015 թ. նոյեմբերի 18-ից 19-ը ՌԴ Սոչի քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների կադրային ապարատների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալը և նույն վարչության 1-ին բաժանմունքի պետը:
2015 թ. նոյեմբերի 24-ից 26-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ մարմինների կենտրոնական ինֆորմացիոն ծառայությունների ղեկավարների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետը և փորձաքրեագիտական վարչության պետը: 
2015 թ. դեկտեմբերի 3-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար Եվգենի Սլոբոդային: Եվգենի Սլոբոդան բարձր  է գնահատել Հայաստանում ժողովրդավարության մակարդակը, ապա հետաքրքրվել ընթացող հանրահավաքներով:
Հունան Պողոսյանը հավաստել է, որ իրադրությունը վերահսկելի է, և հասարակական կարգի պահպանության և անվտանգության առումներով խնդիրներ չեն առաջանա:
 
 
 
2015 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված այլ սեմինարներին եւ վերապատրաստման դասընթացներին ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս:
 
 
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ