ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2011 թվական

Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ոստիկանության 2011 թ. ընթացքում կատարված աշխատանքները

2011 թ. ընթացքում  ՀՀ  ոստիկանությունը  շարունակել է համագործակցությունը ինչպես ԱՊՀ, այնպես էլ օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) և եվրոպական ու միջազգային մի շարք կազմակերպությունների հետ:

Երկկողմ համագործակցություն

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

2011 թ. փետրվարի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որի շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մտադրության մասին» Համատեղ հայտարարությունը:
Համաձայն Համատեղ հայտարարության` համագործակցությունն ընդգրկում է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտները:
Հռչակագիրը նախատեսում է նաև ոստիկանական կադրերի վերապատրաստում, փորձագետների փոխանակում, ինչպես և փորձի փոխանակում` հատկապես ոստիկանների նախնական պատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես և համազորային մարտավարության բնագավառում:
Հռչակագրի ստորագրմանը հաջորդել է ՀՀ ոստիկանության և ԳԴՀ ՆԳՆ պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են փաստաթղթի արդյունավետ իրականացման հնարավորություններն ու համագործակցության հեռանկարները:
Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մասնակցել է նաև փետրվարի 15-ին և 16-ին Բեռլինում կայացած 14-րդ Եվրոպական ոստիկանական համագումարի աշխատանքներին։

Ռուսաստանի Դաշնություն

2011 թ. հունիսի 8-ից 9-ը Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում կայացել է Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են «Հանցագործությունների քննության և բացահայտման նպատակով տեղեկատվության փոխանակման ուղղությամբ ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության փոխհամագործակցության վիճակի մասին» և «ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի 2012 թ. աշխատանքի պլանի նախագծի մասին» հարցերը:
Քննարկված հարցի վերաբերյալ ստորագրվել է համապատասխան որոշում: Ընդունվել է 2012 թ. աշխատանքի պլանը և նիստի արձանագրությունը,  համաձայն որի` Միավորված կոլեգիայի հերթական նիստը կկայանա 2012 թ. Հայաստանում:


Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ հետ համագործակցության շրջանակներում շարունակական բնույթ է կրում «Կանզաս-Հայաստան» համագործակցության ծրագիրը, որը նախատեսում է երկկողմ համագործակցություն Կանզասի և Հայաստանի իրավապահ մարմինների միջև, ինչպես նաև աջակցության ցուցաբերում ՀՀ ոստիկանությանը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության շրջանակներում 2011 թ. մարտի 3-10-ը  ԱՄՆ Կանզաս նահանգի Կանզաս քաղաքում կազմակերպվել է  համայնքային ոստիկանության հարցերով ճանաչողական այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության  5 ծառայողներ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը և Արտասահմանում դատախազության աշխատակիցների կատարելագործման գրասենյակը 2011 թ. ապրիլի 16-17-ը կազմակերպել են «Ընտանեկան բռնություն. օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հարցեր» թեմայով համաժողով: Համաժողովին  քննարկվել են ինչպես կանանց, այնպես էլ երեխաների նկատմամբ բռնության և իրավունքների այլ սահմանափակման դեմ պայքարի հիմնահարցերը: Համաժողովին մասնակցել են  ոստիկանության 15 ծառայողներ:
    2011 թ. հունիսի 6-ից 24-ը ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպվել է «Պայքարը միջազգային հանցավորության դեմ»  թեմայով Միջազգային այցելուների ծրագիր, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
2011 թ. մարտի 11-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոս Ռոբերտ Ն. Ֆարքուային: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ մեկնող ՀՀ քաղաքացիների փաստաթղթային ձևակերպումների հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տվյալ հարցում ՀՀ ոստիկանության հետ հետագա համագործակցության վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության վերաբերյալ այլ հարցեր:
2011 թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Աֆյանն ընդունել է Ամերիկայի Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դեյվիդ Լիլիի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Դեյվիդ Լիլիի կողմից ներկայացվել են  ներկայումս Հայաստանում ծառայող Խաղաղության կորպուսի կամավորների իրականացրած աշխատանքները:
2011 թ. հուլիսի 24-31-ը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից կազմակերպվել է «ԱՄՆ քրեական արդարադատության համակարգի հիմնական բնութագրիչ գծերը» խորագրով ուսումնա-ճանաչողական այց ԱՄՆ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը:
2011 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, մասնավորապես Կանզաս նահանգի հետ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում գործակցությանն առնչվող հարցեր:

«Հույս և օգնություն» ՀԿ-ն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ իրականացնում է «Մարդկանց թրաֆիքինգից տուժածների աջակցություն և վերաինտեգրում, մարզային իրավապահների կարողությունների զարգացում» ծրագիրը, որի շրջանակում 2011 թ.  հոկտեմբերի 11-12-ը «Հրազդան» հյուրանոցում կազմակերպվել է «Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների և թրաֆիքինգի վերաբերյալ գործերի քննության առանձնահատկությունները, միջազգային չափանիշներն ու մեթոդները» թեմայով սեմինար-վարժանքը: Սեմինար-վարժանքը վարել են Էստոնիայից հրավիրված փորձագետներ: Սեմինար-վարժանքին մասնակցել է  10 ծառայող` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից:
ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և Իսրայելի ֆինանսական հետախուզության մարմնի հետ համատեղ ԱՄՆ Կառավարության կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում INL ծրագրի ֆինանսավորմամբ, 2011 թ. նոյեմբերի 3-5-ը Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում անց է կացվել Իսրայելի և ՀՀ իրավապահ մարմինների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) ոլորտում փորձի փոխանակման սեմինար-քննարկում: Սեմինար քննարկման ընթացքում երկու կողմերը ներկայացրել  են մի շարք թեմաներ և ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ակտիվ քննարկումներ, մասնավորապես` ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգերի, ՓԼ/ԱՖ գործերի քննության վերլուծական և ՏՏ գործիքների, ֆինանսական հետախուզության և իրավապահ մարմինների միջև ազգային ու միջազգային համագործակցության շրջանակների, ՓԼ/ԱՖ գործերի քննության մեթոդների և եղանակների վերաբերյալ: Այցի ընթացքում Իսրայելի և Հայաստանի ֆինանսական հետախուզության ազգային մարմինների միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր` փողերի լվացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանն առնչվող ֆինանսական հետախուզության տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության վերաբերյալ:

2011 թ. դեկտեմբերի 17-18 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը  ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ ք. Ծաղկաձորում կազմակերպել են «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի տեսական և գործնական հարցերը» թեմայով կոնֆերանս` նոր օրենսգրքի մշակման գործընթացին պրակտիկ աշխատողների ներգրավվածությունն ապահովելու նպատակով: Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-քննչական գլխավոր վարչության պետը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության 5 ծառայողներ:

Լեհաստանի Հանրապետություն

2011 թ. մայիսի 24-ից 26¬-ը Երևանում է գտնվել Լեհաստանի Հանրապետության Ազգային ոստիկանության գլխավոր հրամանատարի տեղակալ Վալդեմար Յարչևսկու  գլխավորած պատվիրակությունը: Այցը եղել է 2010 թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության և Լեհաստանի Հանրապետության ոստիկանության միջև ստորագրված Համագործակցության մասին Հռչակագրի շրջանակներում:
Մայիսի 24-ին լեհական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Հ.Պողոսյանը գոհունակություն է հայտնել հայ-լեհական ոստիկանական համագործակցության խորացման և ընդլայնման կապակցությամբ: ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության կառուցվածքը, գործունեությունը, ոստիկանության աշխատանքների գնահատման չափորոշիչները, նաև բարեփոխումների ծրագիրն ու ընթացքը: Իր հերթին, Լեհաստանի Ազգային ոստիկանության գլխավոր հրամանատարի տեղակալ Վալդեմար Յարչևսկին ներկայացրել է Լեհաստանի Հանրապետության ոստիկանությունը, գործունեությունը, գնահատման չափորոշիչները:
Մայիսի 24-ին տեղի է ունեցել լեհական պատվիրակության հանդիպումը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ  գլխավոր վարչությունում: Քննարկվել են հանցավորության դեմ պայքարի բոլոր ուղղություններով համագործակցության հեռանկարները և մասնավորապես՝ կիբեռհանցավորության ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները:
Մայիսի 25-ին լեհական պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունում, որի ընթացքում պատվիրակությանը  ներկայացվել է ծառայության գործունեությունը, մասնավորապես` անձնագրերի տպագրման գործող համակարգը, ինչպես և կենսաչափական անձնագրերին անցնելու հետ կապված աշխատանքները: Լեհաստանի ոստիկանության պատվիրակության անդամները հանդիպման ընթացքում ներկայացրել են Լեհաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի պատրաստման գործընթացը և ժամանակակից հնարավորությունները:
Մայիսի 25-ին Լեհաստանի Հանրապետության Ազգային ոստիկանության գլխավոր հրամանատարի տեղակալ Վալդեմար Յարչևսկու գլխավորած պատվիրակությանն ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին և հետագա համագործակցության զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Լեհական կողմի հրավերով 2011 թ. մայիսի 24-27-ը Վարշավա է մեկնել ՀՀ ոստիկանության շտաբի` 2 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որի այցի ընթացքում` «Փոլիս Մինի-ԵվրոԻստ» ծրագրի շրջանակներում, ուսումնասիրվել են Եվրամիության և հարևան երկրների միջև ոստիկանական համագործակցության հարցեր, ներկայացվել է Լեհաստանի դերը ժամանակակից Եվրոպայում և լեհական ոստիկանության ձևավորման ուղին, ճանաչողական այց է կազմակերպվել «Ֆրոնտեքս» Եվրամիության սահմանային վերահսկման կենտրոն: Այնուհետև, նույն ծրագրի շրջանակներում և լեհական կողմի հովանավորությամբ, հունիսի 13-17-ը կայացել է  ՀՀ ոստիկանության 5-հոգանոց պատվիրակության այց Ուկրաինայի Կիև քաղաք, որտեղ քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և հասարակական կարգի ապահովման հարցեր: Հիշատակված ծրագիրն ավարտվել է հոկտեմբերի 18-20-ը Վարշավայում և Լեգիոնովոյում, որտեղ նույնպես մասնակցել է ՀՀ ոստիկանության  պատվիրակությունը:
Հռչակագրի շրջանակներում  2011 թ. հունիսի 27-ից հուլիսի 1-ը Երևանում անց է կացվել «Ոստիկանությունում և Սահմանային ծառայությունում հակակոռուպցիոն գործողությունների ուժեղացում» խորագրով դասընթաց ՀՀ ոստիկանության 20 և սահմանապահ ծառայության 5 ծառայողների համար, որն իրականացվել է Լեհաստանի Հանրապետության ոստիկանության փորձառու սպաների կողմից: Պատասխան այցով 2011 թ. հոկտեմբերի 24-28-ը ՀՀ ոստիկանության 5 ծառայողներ մեկնել են  Լեհաստանի Հանրապետություն, որտեղ մասնակցել են Լեհաստանի ազգային ոստիկանության շտաբի կողմից կազմակերպված «Ոստիկանությունում և սահմանապահ ծառայությունում հակակոռուպցիոն գործունեության դեմ պայքարի ուժեղացում» թեմայով դասընթացին:
     2011 թ. նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 6-ը «PWPW» լեհական ընկերության հրավերով  ՀՀ ոստիկանության ԱՎՎ ծառայողները մեկնել են Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաք: Աշխատանքային այցի ընթացքում «Էկենգ» ՓԲ, «Սմարտ տեխ» ՍՊ ընկերությունների և լեհական «PWPW» կազմակերպության համապատասխան մասնագետների հետ քննարկվել են ՀՀ-ում անձնագրերի և նույնականացման համակարգի ներդրման հետ կապված օրենսդրական հարցեր, ինչպես նաև անձնագրի և նույնականացման քարտի նկարագիրը: Կազմակերպվել  են այցեր Վարշավա քաղաքում գտնվող անձնագրային ծառայություն` տեղում նմանատիպ աշխատանքներին ծանոթանալու նպատակով, Լեհաստանի Հանրապետության էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրման կենտրոն, որտեղ ուսումնասիրվել են լեհական անձնագրեր և քարտեր տպագրող կենտրոնի աշխատանքների կազմակերպումը, տպագրող սարքավորումները  և պատրաստի արտադրանքը ծառայություններ առաքման ձևը: Կազմակերպվել է նաև այց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում գտնվող «Bauer & Muck» գործարան, որտեղ արտադրվում են Հայաստանի Հանրապետության համար նույնականացման քարտեր տպագրող մեքենաները, ուսումնասիրվել է նշված մեքենաների որակը, արտադրողականություն և անվտանգության միջոցները:

Վրաստան

    2011 թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը մասնակցել է Բաթումի քաղաքում կայացած Կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի աշխատանքային խմբի խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների պատվիրակությունները:
Խորհրդակցության մասնակիցները քննարկել են հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հնարավորությունները, ներկայացվել են երկրներից յուրաքանչյուրում այդ ոլորտում կատարված աշխատանքները, ինչպես և խորհրդակցության մասնակիցները ծանոթացել են Վրաստանի իրավապահ համակարգում իրականացված բարեփոխումներին:
Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև ստորագրվել է  «ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳՆ միջև հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության  և տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագիրը:
Հոկտեմբերի 21-ին Թբիլիսիում պատվիրակություններին ընդունել է Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին, որն ամփոփելով և կարևորելով այցի արդյունքները` պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հանցավորության դեմ պայքարում:

Ֆրանսիայի Հանրապետություն

Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության շրջանակներում 2011 թ. մայիսի 16-ից 20-ը ֆրանսիացի փորձագետ` Ֆրանսիայի Ժանդարմերիայի կիբերհանցավորության դեմ պայքարի վարչության կապիտան Ռեժիս Շապելիերի կողմից ՀՀ ոստիկանության ակադեմիայում անց է կացվել «Պայքար կիբերհանցավորության դեմ» թեմայով դասընթաց: Դասընթացին մասնակցել են ՀՀ ոստիկանության 10 ծառայողներ:
Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության ոստիկանությունների միջև 2011 թ. համար նախատեսված համագործակցության շրջանակներում 2011 թ. մայիսի 23-ից 27-ը Փարիզում կազմակերպվել է «Պայքար ապօրինի միգրացիայի ուղիների դեմ» թեմայով դասընթաց: Դասընթացն անցկացվել է OCRIEST-ի /ապօրինի միգրացիայի և օտարերկրացիների առանց թույլտվության աշխատանքի  դեմ պայքարի կենտրոնական գրասենյակ/ ուսումնական ստորաբաժանման ղեկավար, ոստիկանության կապիտան Միշել Սկոտտիի կողմից: Դասընթացին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողը:
Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության շրջանակներում 2011 թ. նոյեմբերիր 21-26-ը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ պետը և Շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը ճանաչողական այցով մեկնել են Փարիզ` համագործակցության հետագա հարցերը քննարկելու նպատակով:

Արաբական Միացյալ Էմիրություններ

ՀՀ ոստիկանության և Արաբական Միացյալ Էմիրությունների համագործակցության շրջանակներում 2011 թ. մարտի 21-ին, ՀՀ-ում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ հարցերով խորհրդի և Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարի ազգային կոմիտեի միջև 2009թ.  դեկտեմբերի 5-ին Երևանում ստորագրված` «Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարում համագործակցության մասին» Փոխըմբռնման Հուշագրի շրջանակներում, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն ընդունել է ՀՀ-ում պաշտոնական այցով գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Խորհրդարանական հարցերով նախարարության փոխնախարար Սայիդ Մուհամմադ ալ-Ղոֆալի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հուշագրի դրույթների կատարմանն ուղղված խնդիրները և դրանց լուծման ուղիները` թրաֆիքինգի դեմ տարվող համատեղ պայքարի առավել արդյունավետ մեխանիզմների մշակման հետ կապված հարցեր:


ՀՀ-ԵՄ

2009 թ. մայիսի 6-ին ՀՀ նախագահի ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատված` Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագիրն ապահովող 2009-2011 թթ. միջոցառումների ցանկի համաձայն` ՀՀ ոստիկանությունը եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն` ՀՀ ոստիկանության մասով իրականացված աշխատանքների վերաբերյալ:
2011 թ. հուլիսի 14-ին Բրյուսելում կայացել է Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
Եվրոպական Միությունը նախաձեռնել է նոր` «Euro East Police Cooperation» ծրագիրը, որի նպատակն է խորացնել համագործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ ոստիկանական մարմինների միջև: Ծրագրի նպատակն է` ազգային և տարածաշրջանային մակարդակներում կազմակերպել վերապատրաստումներ, որոնք ուղղված կլինեն կազմակերպված հանցավորության և թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում ներգրավված մարմինների կարողությունների հզորացմանը: Ծրագրի վերաբերյալ քննարկումներ ունենալու նպատակով 2011 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանություն է այցելել Եվրոպական Հանձնաժողովի կողմից ընտրված անկախ փորձագետ Ալեքսանդր Բոնդարևը, որին ընդունել է  ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
2011 թ. սեպտեմբերի 7-ին Բրյուսելում կայացել է Եվրամիությունում Լեհաստանի ներկայացուցչության կողմից հրավիրված` թմրամոլության հետ կապված հարցերի վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակներում ՀՀ փորձագետների հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՀՀ ներկայացուցչի կողմից զեկույց է  ներկայացվել թմրամիջոցների իրավիճակի, թմրամիջոցների ռազմավարության և թմրամիջոցների պահանջարկի նվազեցման ռազմավարության վերաբերյալ:
2011 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի գլխավորած պատվիրակությանը:
     Հանդիպման ընթացքում ներկայացվել է օպերատիվ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում` այն գնահատելով կայուն և վերահսկելի, ինչպես և ոստիկանությունում ծավալված ընդգրկուն բարեփոխումների ընթացքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

2011 թ. սեպտեմբերի 29-30-ը Կիևում ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում  Թմրամոլության և թմրանյութերի վերահսկման եվրոպական կենտրոնը կազմակերպել է թմրանյութերի օգտագործման պատճառով ինֆեկցիոն հիվանդությունների մոնիթորինգի և դրանց բուժման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման կարևորության մասին գիտական սեմինար: Սեմինարին մասնակցել է ԿՀԴՊԳՎ ծառայողը: Սեմինարի ընթացքում քննարկվել են թմրամոլության դեմ պայքարի ազգային քաղաքականության զարգացման նպատակով գիտականորեն հիմնավորված տվյալների հավաքագրման անհրաժեշտության, տարբեր երկրներում թմրամիջոցների օգտագործման հետ կապված ինֆեկցիոն հիվանդությունների և թմրամոլության բուժման հասանելիության և մոնիթորինգի, ինչպես նաև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով` Եվրոպական հարևանության քաղաքականության երկրների միջև և Թմրամիջոցների մոնիթորինգի եվրոպական կենտրոնի հետ տվյալ ոլորտում փորձի փոխանակման և համատեղ գործողությունների վերաբերյալ հարցեր:

Հայաստան-ՆԱՏՕ

Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության  գործողությունների ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ՀՀ ոստիկանությունը յուրաքանչյուր եռամսյակ ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն  և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդ:

Միջազգային կազմակերպություններ

Ինտերպոլ

Շարունակվում է ակտիվ համագործակցությունը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության և օտարերկրյա պետությունների Ինտերպոլի ԱԿԲ-ների հետ:
2011 թ. ապրիլի 19-21-ը ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը մասնակցել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպված Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 7-րդ վեհաժողովին: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են 144 անդամ երկրների 252 ներկայացուցիչներ, Ինտերպոլի Գործադիր Կոմիտեի նախագահ Կու Բուն Հուին և կոմիտեի անդամները, Գլխավոր Քարտուղար Ռոնալդ Նոբլը և Գլխավոր քարտուղարության 67 աշխատակիցներ:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` այդ թվում,
-ԱԿԲ-ների պետերի 6-րդ հանդիպման ընթացքում ընդունված առաջարկությունների կատարման վերաբերյալ հաշվետվություն
-Ինտերպոլի ճամփորդական փաստաթղթեր` կարգավիճակը և ճանաչման գործընթացը,
-Ինտերպոլի ASF համակարգի հետ կապված հարցեր,
-Հետախուզվող անձանց հայտնաբերման օպերատիվ աջակցությանն ուղղված գործողություններ -INFRA-RED,
-Ինտերպոլի քարտերի հետ կապված վիճակի ամփոփում 2000-2010թթ.,
-կիբերհանցավորություն և ապօրինի բժշկություն` գործունեության մոդելի առաջարկ և մի շարք այլ հարցեր:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Ինտերպոլի ճամփորդական փաստաթղթերի հետ կապված ներդրման գործընթացի ներկա վիճակը: Տվյալ փաստաթուղթն իրավապահներին հնարավորություն կընձեռի ապահովել ավելի արագ տեղաշարժը տարբեր երկրներից, ինչն անմիջականորին կնպաստի հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և որակական բարելավմանը: 16 երկրներ արդեն ճանաչել են այդ փաստաթուղթը:
Վեհաժողովի աշխատանքների ընթացքում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար պարոն Ռոնալդ Նոբլի հետ, որի հետ քննարկել է MIND & FIND ծրագրի շրջանակներում մեր ԱԿԲ-ին ցուցաբերվելիք աջակցության հարցը:
 ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը հանդիպում է ունեցել նաև Գլխավոր քարտուղարության ոստիկանական ծառայությունների գործադիր տնօրեն պարոն Լուբուտենի հետ, ինչպես նաև ոստիկանությանը վերաբերող գործնական հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, ԱՄԷ, Գերմանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Թուրքիայի և այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի հետ:
2011 թ. մայիսի 11-ից 13-ը Վալետայում (Մալթայի Հանրապետություն) կայացավ Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 40-րդ կոնֆերանսը, որին մասնակցել են Եվրոպական տարածաշրջանի 45 անդամ երկրների ոստիկանության և իրավապահ մարմինների ու 16 միջազգային կազմակերպությունների 150 պատվիրակներ: Որպես դիտորդ մասնակցել են Եվրոպական խորհրդի, Եվրոպոլի, Եվրոպական հանձնաժողովի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, Կոսովոյում Եվրամիության ոստիկանական առաքելության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը: Կոնֆերանսի աշխատանքները հիմնականում նվիրված էին տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք ներկայացնող հանցավորության տարբեր ոլորտների, մասնավորապես` մարդկանց թրաֆիքինգին, ապօրինի միգրացիային, երեխաների սեռական շահագործմանը, ահաբեկչությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և այլն: 2011 թ. եվրոպական տարածաշրջանային 41-րդ կոնֆերանսը կանցկացվի Իսրայելի Պետությունում:
2011 թ. մայիսի 26-ից 27-ը Յալթայում /Ուկրաինա/ կայացել է Ինտերպոլի Անդրազգային Եվրասիական կազմակերպված հանցավորության դեմ պայքարի «Միլենիում» ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Միլենիում» ծրագրի գործունեությունը,  «օրենքով գողերի» և «հեղինակությունների» գործունեության և ազդեցության ոլորտներն ու ձևերը, «Թբիլիսյան» և «Քութաիսյան» կլանների կառուցվածքը, դրանց անդամները, ոստիկանության կողմից իրականացված միջոցառումները և դրանց արդյունքները, Ինտերպոլի «Կանաչ անկյունով» քարտերի կարևորությունը և հետադարձ կապը, ծրագրի անդամ-երկրների միջև համագործակցության ոլորտում առկա խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները:
2011 թ. հուլիսի 11-13-ը Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունում /Լիոն/Ֆրանսիա/ կայացել է Ինտերպոլի կոռուպցիայի դեմ պայքարի և սեփականության վերականգնման /Սթար/ ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողը: Հանդիպման նպատակն է եղել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, անդամ երկրների միջև այդ ոլորտում տեղեկատվության փոխանակման բարելավումը, համագործակցության ամրապնդումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է կոորդինացիոն կենտրոնի նախաձեռնության հարցը, որն ուղղված է հանցագործության քննության օպերատիվությանը, ինչպես նաև տեղեկատվության զարգացմանը:
    2011 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Հանոյում (Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն) կայացել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել են Ինտերպոլի 142 անդամ երկրների պատվիրակությունների շուրջ 630 ներկայացուցիչներ:
ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը:
Վեհաժողովին քննարկվել են երեխաների սեռական շահագործմանը, ծովահենությանը, հրազենի ապօրինի շրջանառությանն ու փախուստի մեջ գտնվող հանցագործների հետախուզմանը վերաբերող հարցեր:
    Քննարկված հարցերի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ:
    ՀՀ ոստիկանության պատվիրակին ընդունել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռ.Նոբլը: Քննարկվել են ՀՀ ոստիկանության հետ կազմակերպության համագործակցությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի զարգացմանը, այդ թվում՝ օժանդակության ցուցաբերմանն առնչվող հարցեր:
ՀՀ պատվիրակը գործնական հանդիպումներ է ունեցել նաև Ինտերպոլի գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Ֆրանսիայի, Լեհաստանի և այլ անդամ երկրների ոստիկանական ծառայությունների ու Ինտերպոլի ԱԿԲ-ների ղեկավարների, ինչպես և կազմակերպության նախագահ Կու Բուն Հուի հետ:
2012 թ. աշնանը Գլխավոր ասամբլեայի հաջորդ նստաշրջանի անցկացման վայր ընտրվել է Իտալիան:

ԵԱՀԿ

Շարունակվում է համագործակցության ամրապնդումը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության միջև:
2011 թ. մարտի 10-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարիչի գլխավորած պատվիրակության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինոսի հետ:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները, արձանագրված արդյունքներն ու անելիքները:
Միաժամանակ անդրադարձ է եղել «Հավաքների մասին» օրենքի նախագծին, որը եվրոպական պատվիրակների կողմից գնահատվել է որպես էական քայլ ժողովրդական արժեքների հաստատման ուղղությամբ:
ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, «Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության ու ռեսուրս կենտրոն»-ը համատեղ 2011 թ. մարտ-հունիս ամիսներին ՀՀ մարզերում կազմակերպել և անց են կացրել «Թրաֆիքինգի զոհերի նույնացումը և նրանց աջակցության տրամադրման և ինտեգրման գործընթացը» խորագրով սեմինարներ /Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տավուշի մարզ, ք. Իջևան, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Սյունիքի մարզ, ք. Կապան/: ՀՀ ոստիկանության մարզային վարչություններից և նրանց ենթակա ստորաբաժանումներից մասնակցել են երկուական ծառայողներ:
2011 թ. ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորած պատվիրակությանը, որի ընթացքում ստորագրվել է ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև Համագործակցության մասին հուշագրի Լրացուցիչ արձանագրությունը: Լրացուցիչ արձանագրության շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
1.    ՀՀ ոստիկանության Շտաբի կառուցվածքում ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումների բաժին, որի ստեղծման և գործունեության համար ԵԱՀԿ-ն տրամադրել է  անհրաժեշտ աջակցություն և ուղղորդում:
2.    ՀՀ ոստիկանության պետի 02.12.2011 թ. հրամանով հաստատվել է համայնքային ոստիկանության վերաբերյալ կանոնադրությունը: Ներկայումս Երևան քաղաքում գործում են համայնքային ոստիկանության թվով   3  հենակետեր: Նախատեսվում է ավելացնել հենակետերի քանակը:
3.    ԵԱՀԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հայաստանի Հանրապետություն են գործուղվել փորձագետներ 3 ամիս ժամկետով` հասարակական կարգի ապահովման և զանգվածային անկարգությունների կանխարգելման ոլորտում բարձրակարգ մասնագետներ ունենալու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների թվից հրահանգիչներ պատրաստելու նպատակով:
    ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագրի շրջանակներում հասարակական կարգի պահպանության, հանրահավաքների կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարելավումների նպատակով ՀՀ ոստիկանության կողմից մշակվել և ՀՀ ոստիկանության պետի հրամաններով հաստատվել են «Անձանց բերման ենթարկելիս /բերելիս/ ոստիկանության ծառայողների իրավունքների և  պարտականությունների վերաբերյալ» ուղեցույցը, «Հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս բանակցություններ վարելու վերաբերյալ» ուղեցույցը,  «Հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների գործողությունների, զանգվածային անկարգությունների ժամանակ նրանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման մասին» ուղեցույցը: 2011 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել ոստիկանություն-ԵԱՀԿ համագործակցությանը նվիրված հերթական միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի  ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աշխատակիցներ:
    Միջոցառման ընթացքում ներկայացվել են հրապարակված երեք ուղեցույց-ձեռնարկները:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագրի շրջանակներում ընթացիկ և գալիք փոփոխությունների, մասնավորապես` համայնքային ոստիկանության մոդելի մասին ոստիկանության և համայնքի ներկայացուցիչների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով կազմակերպվել են կլոր սեղաններ 25.02-26.02.2011 թ., 25.03-26.03.2011 թ., 29.04-30.04.2011 թ., 20.05-21.05.2011 թ., 24.06-25.06.2011 թ., 22.07-23.07.2011 թ. համապատասխանաբար Արարատի մարզում /ք. Արտաշատ/, Արագածոտնի մարզում /ք. Աշտարակ/, Կոտայքի մարզում /ք. Ծաղկաձոր/, Գեղարքունիքի մարզում /ք. Սևան/, Տավուշի մարզում /ք. Իջևան/, Սյունիքի մարզում /ք. Կապան/: Յուրաքանչյուր մարզային վարչությունից և նրանց ենթակա ստորաբաժանումներից մասնակցել են 15 ծառայող:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոնի ծրագրի շրջանակներում թրաֆիքինգի աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ մշակվել են թրաֆիքինգի զոհերի նախնական նույնացման չափորոշիչներ` ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և սոցիալական ծառայությունների համակարգում ներդնելու համար: Կարևորելով չափորոշիչների ներդրումը ազգային կառույցներում, ինչպես նաև հիմք ընդունելով Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ ենթարկված անձանց ազգային ուղղորդման` կարգի 20-րդ կետը, ծրագրի շրջանակներում 2011 թ. սեպտեմբերի 19-22-ը կազմակերպվել է ուսումնական այց Իտալիա, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետը: Այցի ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել թրաֆիքինգի հարցերով զբաղվող պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների աշխատակիցների հետ, որոնց ընթացքում ներկայացվել են զոհերի նույնացման գործընթացը, զոհերի ուղղորդման Իտալիայում գործող կարգը, ինչպես նաև այդ գործընթացում առկա բացերն ու թերությունները: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական կողմին տրամադրել թրաֆիքինգի զոհերի նույնացման ցուցիչները և համապատասխան հարցաշարերը, որոնք կհայկականացվեն և կօգտագործվեն ՀՀ-ում անհրաժեշտ հարցաշարերի և ցուցիչների մշակման ընթացքում:
2011 թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից Վարշավայում /Լեհաստանի Հանրապետություն/ կազմակերպվել է «Բնակչության և ընտրողների գրանցման ուղղությամբ աշխատանքների համատեղում. Ազդեցությունը ընտրացուցակների ճշգրտության վրա» սեմինար, որի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ տարածաշրջանի պետություններում գրանցումների և ընտրությունների համար պատասխանատու գերատեսչությունների միջև լավ գործելաոճին առնչվող հարցեր: Նշված սեմինարին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը:
2011 թ. նոյեմբերի 1-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունն  իրականացրել է «Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկում» հաշվետվության շնորհանդես և քննարկումներ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետի տեղակալը:

ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը և «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 26-ին Վանաձորում կազմակերպել են միջոցառում՝ «Ոստիկանության բաց դռների օր» ծրագրի շրջանակներում, որի նպատակն ավագ դպրոցների աշակերտներին ոստիկանության գործունեության հետ ծանոթացնելն էր:
Միջոցառումն անցկացվել է ոստիկանության Լոռու մարզային վարչությունում:
Կազմակերպիչներն ու ոստիկանության ներկայացուցիչները դպրոցականներին համառոտ ներկայացրել են ոստիկանության հիմնական գործառույթներն ու խնդիրները, անչափահասների գործերով ծառայության աշխատանքը, պատասխանել նրանց հարցերին: Աշակերտներին ցուցադրվել են ոստիկանության անհատական պաշտպանության միջոցները, հատուկ միջոցների որոշ տեսակներ, ոստիկանական մեքենաներ և այլն: Աշակերտները տեղեկացել են հերթապահ մասի գործառույթներին, հանդիպել ոստիկանության մարզային վարչության պետին:
Միջոցառման ավարտին դպրոցականներին հանձնվել են  մրցանակներ:

2011 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում կազմակերպել են «Կիբերանվտանգությունը և կիբերհանցավորության վիճակը ՀՀ-ում» թեմայով միջոցառում:  
Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցագործությունների տարածված տեսակների և  դրանց դեմ պայքարի մեթոդների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վիճակի ու այդ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի հետ կապված հարցեր:
Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցավորության և կիբերանվտանգության իրավիճակի, առկա ռիսկերի և խնդիրների շուրջ ելույթ է ունեցել ՀՀ ոստիկանության պետի  առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

ՄԱԿ

2011 թ. հունվարի 17-21-ը «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի շրջանակներում Չեխիայի Հանրապետությունից Հայաստան են ժամանել սահմանների համալիր կառավարման ոլորտի հրահանգիչներ Թոմաս Սլովաչեկը, Պավել Սելչանը և Հանա Դուխինովան, որոնք անց են կացրել սահմանի կառավարման ոլորտի մարմինների ուսումնական կարիքների գնահատում և մասնակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված «Ուսումնական ծրագրերի մշակում» թեմայով ՀԿՍՀԿ ազգային աշխատաժողովին: Աշխատաժողովին ՀՀ ոստիկանությունից մասնակցել են Անձնագրային և վիզաների վարչության ծառայողները:
Այցի ընթացքում 2011 թ. հունվարի 17-ին ՀՀ ոստիկանությունում հրահանգիչները հանդիպում են ունեցել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի հետ:
«Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի շրջանակներում 2011 թ. մայիսի 30-ից հունիսի 3-ը Լեհաստանում և հուլիսի 3-6-ը Լատվիայում 2011 թ. հոկտեմբերի 4-6-ը Թբիլիսիում կազմակերպվել են ուսուցողական այցեր, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ ծառայողը:

2011 թ. հունվար ամսին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ «Ընդդեմ գենդերային բռնության Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել և անց է կացրել դասընթացներ ՀՀ ոստիկանության թվով 86 ծառայողների համար Երևանում, Վանաձորում և Արմավիրում: Ծրագրի նպատակն  էր աջակցել Հայաստանում գենդերային բռնության նվազեցմանը նպաստող միջավայրի ձևավորմանը: Ծրագրի խնդիրները մասնավորապես ներառում են թիրախ խմբերում պետական կառավարման, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առանձին ոլորտների մասնագետների իրազեկումը գենդերային իրավահավասարության ապահովման և գենդերային բռնության դեմ պայքարի միջոցների վերաբերյալ:


2011 թ. փետրվարի 27-ից մարտի 2-ը ՀՀ պատվիրակությունը /ՀՀ ոստիկանության 1 ներկայացուցիչ/ մեկնել է Ժնև /Շվեյցարիա/ ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի 78-րդ նստաշրջանի ընթացքում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների պաշտպանությանը մասնակցելու նպատակով:
«People in Need» Հայաստանյան գրասենյակը և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան ԵՄ և Չեխիայի Հանրապետության հովանու  ներքո ս.թ. հունիսի 6-12-ը Մոլդովայում կազմակերպել է «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում ուսումնական այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողը:
«People in Need» չեխական կազմակերպության կողմից «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թթ. ընթացքում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարի կազմակերպման» ազգային ծրագրի 3.1.4 կետի համաձայն ս.թ. հունիսի 23-25 Աղվերանում կազմակերպվել է մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ զոհերի հայտնաբերման և նույնացման աշխատանքների վերաբերյալ քննարկում-սեմինար, որին մասնակցել են  ոստիկանության  18 ծառայողներ` տարբեր վարչություններից:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Աշխատանքի միջազգային կազմակերպության հակաթրաֆիքինգային տարածաշրջանային ծրագրի հրավերով ՀՀ Երևան քաղաք է այցելել Բելգիայի սոցիալական ապահովության նախարարության սոցիալական տեսչության տնօրեն Փիթեր վան Հաուվերմերենը, որը աշխատանքային տեսուչների և ոստիկանների համար անց է կացրել հարկադիր աշխատանքի և թրաֆիքինգի վերաբերյալ մեկօրյա դասընթաց:
Դասընթացին ՀՀ ոստիկանությունից մասնակցել են 5 ծառայողներ:


Եվրոպայի Խորհուրդ

Շարունակվում է համագործակցությունը Եվրոպայի Խորհրդի հետ:
2011 թ. հունվարի 20-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի` մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին և նրան ուղեկցող անձանց:
Հանդիպման ընթացքում Արթուր Օսիկյանը ներկայացրել  է ոստիկանությունում ընթացող օրենսդրական, կրթական, նյութատեխնիկական բազայի կատարելագործման և այլ ոլորտների բարեփոխումները, ձեռքբերումներն ու հետագա անելիքները:
Թոմաս Համարբերգն ընդգծելով ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների անհրաժեշտությունն ու կարևորությունը` հույս է հայտնել, որ այդ գործընթացը շարունակական կլինի և ավելի հաստատուն կդարձնի հասարակություն-ոստիկանություն կապը, կնպաստի ոստիկանության հանդեպ հանրային վստահության ու հավատի խորացմանը:
2011 թ. մայիսի  23-27-ը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը մասնակցել է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացած Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի /ԳՐԵԿՈ/ հերթական 51-րդ լիագումար նիստին: Հաշվետվությունն ուղարկվել է ՀՀ Կառավարություն:
ՀՀ ոստիկանության Շտաբի միջազգային համագործակցության վարչության պետը ընդգրկված է Եվրոպայի Խորհրդի քրեական պրոբլեմներով Եվրոպական կոմիտեի /CDPC/ և քրեական ոլորտում եվրոպական կոնվենցիաների գործողությանը նվիրված փորձագետների կոմիտեի /PC-OC/ կազմում և ակտիվորեն մասնակցում է դրանց աշխատանքներին: Նիստերի մասին հաշվետվություններն ուղարկվել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

 2011 թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության  պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է  Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի կիրարկման գնահատման առաքելությամբ ՀՀ ժամանած` Եվրախորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի (GRETA) փորձագիտական խմբի անդամներ Լեոնոր Մարիա դա Կոնսեյսաո Կռուզ Ռոդրիգեսին, Հելմուտ Սաքսին և Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Դավիթ Դոլիձեին, ինչպես և ՀՀ արտաքին գործերի նախարարության  միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի հարցերով Խորհրդին կից աշխատանքային խմբի համակարգող Վահրամ Կաժոյանին: Արթուր Օսիկյանը ներկայացրել է թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ում տիրող իրավիճակը:
Հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողները սպառիչ պատասխաններ են տվել հյուրերին հետաքրքրող  հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ՀՀ-ում` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհ դարձած անձանց ուղղորդման գործընթացին, զոհերի` տուժողների դատավարական պաշտպանությանը, թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ միջպետական փոխհամագործակցության խնդիրներին:
     
2011 թ. նոյեմբերի 2-5-ը ԵՄ և ԵԽ կողմից Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կազմակերպվել է «Facility» ձեռնարկի շրջանակներում «Արդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի» թեմայով ծրագրի առաջին տարածաշրջանային սեմինարը, իսկ երկրորդ տարածաշրջանային սեմինարը կազմակերպվել է դեկտեմբերի 14-16-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում, որոնց մասնակցել են  ՀՀ ոստիկանության ծառայողները:
2011 թ. նոյեմբերի 8-9-ը ԵԽ տնօրինությունը Եվրամիության հետ համատեղ Երևանում ոստիկանության ծառայողների համար կազմակերպել է «Ոստիկանության Էթիկայի Եվրոպական կոդեքսը և ոստիկանական էթիկան Հայաստանում մարդու իրավունքների հարգման տեսանկյունից» թեմատիկ սեմինար: Սեմինարը վարել են ԵԽ ծրագրի խորհրդատու Վիլլեմյեն Լոսը, ԵԽ փորձագետներ Մարիանա Չիկուն և Ֆրիդրիխ Շվինդտը: Սեմինարին մասնակցել են ՀՀ ոստիկանության 41 ծառայողներ:
2011 թ. նոյեմբերի 20-25-ը ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացած «Կիբերհանցագործությունների մասին» բուդապեշտյան կոնվենցիայի շրջանակներում կազմակերպված  «Օկտոպուս ինտերֆեյս» ամենամյա կոնֆերանսին և կոնվենցիայի կոմիտեի 6-րդ նիստին: Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են կիբերհանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ ակտուալ թեմաներ, այս ոլորտում միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Եվրահանձնաժողով

2011 թ. մայիսի 21-28-ը Իտալիայի Կարաբիներների կորպուսը, Եվրահանձնաժողովի հովանու ներքո  կազմակերպել է փողերի կեղծարարության դեմ պայքարին նվիրված դասընթաց: Դասընթացին մասնակցել են նաև Ռումինիայի, Ուկրաինայի և Մակեդոնիայի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: Դասընթացի ընթացքում ներկայացվել են փողերի կեղծարարության դեմ պայքարի առանձնահատկությունները, կորպուսի կառուցվածքը և ձեռնարկվող միջոցառումները:

Եվրահանձնաժողովը համագործակցելով Եվրոպոլի հետ և Լեհաստանի ոստիկանության աջակցությամբ 2011 թ. հոկտեմբերի 24-25-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կազմակերպել է «Ակտիվների վերականգնման գրասենյակներ» թեմայով 4-րդ համաեվրոպական բարձրաստիճան կոնֆերանսը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները: Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների նույնականացման և դրանց ուղիների, տեղեկատվության փոխանակման մեթոդների և տեսակների, ինչպես նաև միջազգային համագործակցության մեթոդների վերաբերյալ հարցեր:

«Վորլդ Վիժն» Հայաստան
միջազգային բարեգործական կազմակերպություն

2011 թ. ապրիլի 28-ին «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը «Հայաստանում անչափահասների արդարադատության համակարգի բարեփոխում հանուն ապաինստիտուցիոնալացմանը» ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպել է կլոր սեղան քննարկում` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ: Քննարկումը նվիրվել է իրավախախտ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման և վերականգնողական աշխատանքների կազմակերպմանն և իրականացմանը: Հանդիպումը հնարավորություն է ստեղծել բարձրացնել ոլորտում առկա հիմնախնդիրը, վերհանել անչափահասների կողմից կատարված իրավախախտումների հիմնապատճառները և ծրագրային լուծումներ է առաջարկվել  խնդրին նպաստող պայմանների վերացման և կանխարգելման ուղղությամբ:
2011 թ. մարտի 23-24-ը և նոյեմբերի 28-30-ը «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային  հասարակական կազմակերպությունը կազմակերպել և անց է կացրել աշխատաժողովներ` նվիրված երեխաների պաշտպանության ոլորտին առնչվող խնդիրներին և դրանց լուծման հարցերին: Աշխատաժողովներին մասնակցել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետի տեղակալը:

«Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն ինկ.» կազմակերպության
հայաստանյան գրասենյակ

2010 թ. ապրիլի 21-ին ստորագրվել է ՀՀ ոստիկանության և  «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն ինկ.» կազմակերպության հայաստանյան գրասենյակի միջև Փոխըմբռնման Հուշագիրը, որով իրականացվում է «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» եռամյա ծրագիրը` Եվրամիության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության համաֆինանսավորմամբ: Նշված ծրագրի շրջանակներում ստեղծվել է ուղղորդման, մշտադիտարկման աշխատանքային խումբ` կազմված համապատասխան նախարարությունների /ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության,  ՀՀ առողջապահության  նախարարություններ և ՀՀ ոստիկանություն/  ներկայացուցիչներից: Խմբի աշխատանքների արդյունքում մշակվել է երեխայի պաշտպանության ուղղորդման համակարգի ընթացակարգ, որի ներդրման առաջին փորձարկումը նախատեսվել էր իրականացնել Լոռու մարզում: Այդ նպատակով 2011 թ. հունիսի 17-ին Լոռու մարզպետարանում անց է կացվել շահագրգիռ կողմերի հետ հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետի տեղակալը և Լոռու մարզի Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի ոստիկանության բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների պետերը: Մասնակիցներին ծանոթացրել են համակարգի կառուցվածքին և գործողության կարգին:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2011 թ. ապրիլի 27-ին կազմակերպվել է հանդիպում Ստամբուլի հակակոռուպցիոն Գործողությունների Ծրագրի շրջանակներում ստեղծված մոնիթորինգային թիմի հետ` Հայաստանում մոնիթորինգի 2-րդ փուլն անցկացնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները:
2011 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) քարտուղարության կողմից Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի շրջանակներում 2011 թ. սեպտեմբերի 29-ին Փարիզում ընդունված Հայաստանի երկրորդ մոնիթորինգային զեկույցի ներկայացմանը:

Միգրացիայի Միջազգային Կազմակերպություն

Միգրացիայի Միջազգային Կազմակերպությունը և Հումանիտար իրավունքի միջազգային ինստիտուտը 2011 թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Իտալիայի Հանրապետության Սան-Ռեմո քաղաքում կազմակերպել է «Միջազգային միգրացիոն իրավունք» թեմայով դասընթաց` միջազգային միգրացիոն իրավունքի բնագավառում միգրացիայի կառավարման ոլորտում աշխատող պաշտոնյաների գիտելիքները խորացնելու նպատակով: Դասընթացին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողը:
Միգրացիայի Միջազգային Կազմակերպությունը` Բելառուսի Հանրապետության և Բելառուսում Միգրացիայի Միջազգային Կազմակերպության ներկայացուցչության հետ համատեղ 2011 թ. հոկտեմբերի 24-28-ը  Բելառուսի ներքին գործերի նախարարության ակադեմիայի Միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման միջազգային ուսումնական  կենտրոնում կազմակերպել են «Մարդկանց առևտրի դեմ պայքարի առաջադեմ փորձն ու հեռանկարները» թեմայով ուսումնական ծրագիր: Ուսուցմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողը, որն իր հերթին ներկայացրել է ՀՀ-ում թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի վերաբերյալ իրավական ակտերը, ինչպես նաև ՀՀ-ում թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ տարվող պայքարի կազմակերպման աշխատանքները:
Միգրացիայի Միջազգային Կազմակերպության հայաստանյան առաքելությունը ավարտել է «Դպրոցական կրթության միջոցով թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկման բարձրացում Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի իրականացումը, որը Շվեյցարիայի կառավարության կողմից ֆինանսավորվող  «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի շարունակությունն էր: 2011 թ. նոյեմբերի 25-ին Միգրացիայի Միջազգային Կազմակերպության հայաստանյան առաքելությունը կազմակերպել է հանդիպում ծրագրի գործընկերների հետ ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել է ԿՀԴՊԳՎ նարկոբիզնեսի և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետը:

Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը 2011 թ. հոկտեմբերի 4-6-ը Թբիլիսիում «Եվրոպական հարևանության սահմանների համալիր կառավարման առաջատար նախաձեռնության նախապատրաստական ծրագրի» շրջանակներում կազմակերպել  է տարածաշրջանի երկրներում սահմանների համալիր կառավարման ազգային ռազմավարությունների իրականացման արդյունքների քննարկման և հետագա քայլերի նախանշման հարցերով տարածաշրջանային աշխատաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ ծառայողը:

Բազմակողմ համագործակցություն

ՀԱՊԿ

2011 թ. փետրվարի 24-26-ը ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է  ՀԱՊԿ անդամ պետությունների Անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված «Նելեգալ-2011» հատուկ օպերացիայի նախապատրաստման և անցկացման գործողությունների մտահղացումն ու ալգորիթմը, ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի 2011 թ. աշխատանքային պլանը, ՀԱՊԿ անդամ պետությունների և ծագումով երրորդ երկրներից ապաստան փնտրող անձանց միջև տեղեկատվության փոխանցման մասին Համաձայնագրի նախագիծը և ընթացիկ այլ հարցեր:
ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի նիստում ընդունվել են խնդրի կարգավորմանն ուղղված մի շարք որոշումներ: Հաստատվել է 2011 թվականի աշխատանքային պլանը:

2011 թ. հուլիսի 6-ին Երևանում տեղի  է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 10-րդ նիստը, որը նախագահում էր Ռուսաստանի թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:
Նիստի աշխատանքներին մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նիստի ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, համակարգող խորհրդի կողմից՝ տարածաշրջանի թմրամոլության դեմ պայքարի ուժերի կոորդինացման,  Աֆղանստանի տարածքից եկող թմրասպառնալիքներին հակազդելու կայուն  մեխանիզմների ստեղծման ու զարգացման, անդրազգային թմրահանցավորության դեմ պայքարի կատարելագործման հիմնախնդիրները:
Որոշվել է Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստն անցկացնել  2011 թ. երկրորդ կեսին,  Մինսկում:
Նիստի ավարտին ընդունված որոշումների վերաբերյալ ստորագրվել է արձանագրություն:

2011 թ. դեկտեմբերի 5-12-ը ՀՀ ոստիկանության ծառայողները ՌԴ Մոսկվա քաղաքում մասնակցել են  «Կանալ-2011» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման միջազգային կոորդինացիոն շտաբի աշխատանքներին: 2011 թ. դեկտեմբերի 5-ին և 8-ին անց են կացվել ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների լիազոր ներկայացուցիչների խորհրդակցություններ:
2011 թ. դեկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 12-ը անց է կացվել «Կանալ-2011» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն էր. կանխել մաքսանենգ ճանապարհով աֆղանական ափիոնի ներթափանցումը դեպի եվրասիական տարածաշրջանի պետություններ, այդ թվում Կասպից և Սև ծովերի ջրային տարածքներով, պրեկուրսորների ապօրինի ներթափանցումը Աֆղանստան, սինթետիկ թմրամիջոցների ներթափանցումը Եվրոպայից, ինչպես նաև կանխել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացման դեպքերը և հայտնաբերել ապօրինի շրջանառությունից զենք, զինամթերք ու պայթուցիկ նյութերը:
«Կանալ-2011» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման նախնական արդյունքներն ամփոփվել են  միջազգային կոորդինացիոն շտաբի եզրափակիչ խորհրդակցության ժամանակ:
Ընդունվել է համապատասխան արձանագրություն:

ԱՊՀ

2011 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ Դիլիջան քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների /ոստիկանության/ փորձագետների խորհրդակցություն, որի ընթացքում նախապատրաստվել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի նյութերը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի, ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցավորության այլ տեսակների դեմ պայքարի կոորդիանացիոն բյուրոյի, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված 8 հարցերը:

2011 թ. հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը:
Նիստին մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղարը, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի 1-ին տեղակալը, Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության` Ինտերպոլի գլխավոր քարտուղարը, ինչպես և ՆԳ նախարարների խորհրդի ներկայացուցիչը ԱՊՀ գործադիր կոմիտեում:
Նիստի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության` Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը: Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահությունը ստանձնել է ՀՀ ոստիկանության պետը:
ՆԳ նախարարների խորհրդի նիստում դիտարկվել է հարցերի լայն շրջանակ: Օրակարգը բաղկացած է եղել ութ կետից.
1. ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի (ոստիկանության) նախարարությունների գերակա խնդիրների և հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման ընթացքի մասին:
2. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հայեցակարգի մասին:
3. ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից` քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հրազենի և զինամթերքի փոխանցման մեխանիզմի վերաբերյալ արձանագրության նախագծի մասին:
4. ԱՊՀ մասնակից-պետությունների քաղաքացիներին հրազենով պարգևատրելու հետ կապված հիմնախնդիրների մասին:
5. ՆԳՆԽ որոշումների գործողության դադարեցման մասին:
6. ԱՊՀ 20-ամյակին նվիրված ՆԳՆԽ միջոցառումների մասին:
7. ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի` Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու պայմանների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կառավարության և ԱՊՀ համաձայնագրի նախագծի մասին:
8. ՆԳՆԽ հերթական նիստի անցկացման վայրի և ժամկետի մասին:
Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ:
Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստն անցկացնել 2012 թ. Ադրբեջանի Հանրապետությունում:

ՍԾՏՀ

ՍԾՏՀ համագործակցության շրջանակներում` 2011 թ. ապրիլի 14-ին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության /ՍԾՏՀ/ կազմակերպության անդամ պետությունների ներքին գործերի նախարարների 8-րդ հանդիպումը` «Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելմանն ուղղված տարածաշրջանային ջանքերի առաջընթացը» խորագրի ներքո: Հանդիպմանը  մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:
ՍԾՏՀ կազմակերպության 12 մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են անդրազգային և անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ազգային քայլերի վերաբերյալ հարցերը:
Հանդիպման ընթացքում` 2011 թ. ապրիլի 14-ին ընդունվել է ՍԾՏՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելմանն ուղղված տարածաշրջանային ջանքերի առաջընթացի մասին Համատեղ հայտարարությունը:
2011 թ. նոյեմբերի 29-30-ը Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության /ՍԾՏՀ/ կազմակերպության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերի աշխատանքային խմբի նիստը և կապի սպաների հանդիպումը:
Քննարկումների արդյունքում նիստն ընդունել է խմբի համակարգող երկիր` Ռումինիայի կողմից ներկայացված 2011-2013 թթ. աշխատանքային ծրագրի նախագիծը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիային և թրաֆիքինգին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները:


Հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված  դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ

2011 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության պետը, հանդիպումներ է ունեցել Հայաստանում հավատարմագրված  դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մասնավորապես` ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան պարոն Սերգեյ Կապինոսին, ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տոոմաս Լուկին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իվան Կուխտային, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ  Լորդ Ջոն Պրեսկոտին և Աքսել Ֆիշերին, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Անրի Ռենոյին, ՀՀ-ում  Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան  պարոն Թենգիզ Շարմանաշվիլուն, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի  արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Հեֆերնին, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բրունո Սկապինիին, ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիան Չանչունին:

2011 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված սեմինարներին և վերապատրաստման դասընթացներին ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության թվով  122 պատվիրակություն է մեկնել օտարերկրյա պետություններ, որոնցում ընդգրկվել է  220  ՀՀ ոստիկանության ծառայող:


ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ