ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

2016 թվական, 2-րդ կիսամյակ

Միջազգային համագործակցության ոլորտում
ՀՀ ոստիկանության 2016 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները



 

2016 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է երկկողմ և բազմակողմ սերտ համագործակցությունը օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) և միջազգային կազմակերպությունների հետ՝ ուղղված հանցավորության դեմ համատեղ պայքարում  համագործակցության ընդլայնմանը, արդյունավետության բարձրացմանը և արդի մարտահրավերներին հակազդմանը:

  

Հանդիպումներ
ՀՀ ոստիկանության պետի մոտ

 

2016թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական գործընկերային հարաբերությունները:

 
2016թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, միլիցիայի գեներալ-մայոր Կաշկար Ջունուշալիևին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համագործակցության հարցերը:

2016թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցեր:

2016թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Լի Վեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

2016թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ ոլորտում երկու երկրների արդյունավետ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

 

2016թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ոստիկանական կառույցների միջև փորձի փոխանակման հարցերը, մասնավորապես՝ կիբերհանցավորության համակարգված հակազդման վերաբերյալ:

 

 

 

Երկկողմ համագործակցություն

 Ռուսաստանի Դաշնություն

Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008թ. հունիսի 20-ին Երեւանում ստորագրված «ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ միջեւ համագործակցության մասին»  համաձայնագրի շրջանակներում:

2016թ. հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ:
Նիստի օրակարգում էին հետախուզման ոլորտում երկու գերատեսչությունների համագործակցությանն ու ՌԴ ՆԳՆ և Հայաստանի ոստիկանության փորձաքրեագիտական ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հեռանկարներին առնչվող հարցերը, քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Բոլոր հարցերով ընդունվել են որոշումներ:

 

Սերտ համագործակցություն է իրականացվել երկու երկրների ոստիկանական կրթական հաստատությունների միջև, մասնավորապես ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը նոյեմբերի 30-ին մասնակցել է ՌԴ ՆԳՆ Վ.Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանի կողմից կազմակերպված «Երիտասարդների իրավական դաստիրակություն` ընտանիք և հասարակություն» թեմայով միջազգային համաժողովին, որից հետո, դեկտեմբերի 1-ին Վ.Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի միջև ստորագրվել է «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կրթական և գիտական գործունեության բնագավառում համագործակցության մասին» Արձանագրությունը:

 

Դեկտեմբերի 5-ից 8-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը այցելել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Սանկտ Պետերբուրգի համալսարան, որտեղ ստորագրվել է «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Սանկտ Պետերբուրգի համալսարանի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի միջև կրթական և գիտական գործունեության բնագավառում համագործակցության մասին» Արձանագրությունը:

 

2016թ. սեպտեմբերի 26-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացած «Щит и перо» XV մրցույթի «Համագործակցություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության «Կոբալտ-2016» համատեղ հատուկ զորավարժության  մասին տեսաֆիլմը:
ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են մի շարք ևս այլ միջոցառումների, գիտաժողովների, հանդիպումների, սերտ համագործակցություն է իրականացվել ճանապարհային անվտանգության,  հանցավորության դեմ պայքարի տարբեր ոլորտներում:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

Շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև, հատկապես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի (ԹՊԻՀ) շրջանակներում: ՀՀ ոստիկանության ծառայողների համար կազմակերպվել է Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար թեմայով ուսումնական այց ԱՄՆ, ինչպես նաև նույն թեմայով վերապատրաստման դասընթաց Երևանում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների համար:

Շարունակվել է համագործակցությունը նաև ՀՀ ոստիկանության և ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի միջև՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական կցորդ Քեթլին Քանինգի միջոցով:

 

 

Վրաստանի ներքին գործերի նախարարություն

 

ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի ՆԳՆ հետ ՀՀ ոստիկանության եւ Վրաստանի ՆԳՆ միջեւ հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի շրջանակներում:

2016թ. նոյեմբերի 14-ից 18-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի միջև ոստիկանական կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի կողմից Վրաստանի Թբիլիսի քաղաքում նախաձեռնվել է Կրիմինալիստիկա թեմայով դասախոսությունների շարք՝ ՀԿ ոստիկանության կրթահամալիրի թվով 8 սովորողների և պրոֆեսորադասախոսական կազմի 2 ներկայացուցիչների համար:

 2016թ. դեկտեմբերի 16-ին կայացել է Վրաստանի ներքին գործերի նախարարության նախարար Գեորգի Մգեբրիշվիլու գլխավորած պատվիրակության այցը ՀՀ, որի նպատակն էր քննարկել հայ և վրաց իրավապահների համագործակցությունը հանցավորության դեմ պայքարում: Այցի ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև համագործակցության ամրապնդման մասին» հռչակագիրը: Նույն օրը Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

 

Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

 

 2016թ. ընթացքում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ստորագրված «Ներքին անվտանգության ոլորտում համագործակցության մասին» վարչական համաձայնագրի, ինչպես նաև տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, 2016թ. նոյեմբերի 7-ից 10-ը տեղի է ունեցել «Զանգվածային միջոցառումների ժամանակ բանակցողների դերը հասարակական կարգի պահպանման գործում» թեմայով ուսումնական այց Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաք: Ուսումնական այցը ներառել է ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ պարապմունքներ:

Ճանապարհային ոստիկանության ոլորտում ՀՀ ոստիկանության փորձը ուսումնասիրելու, ինչպես նաև Ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության փորձը ներկայացնելու նպատակով դեկտեմբերի 5-ից 7-ը Երևան էր ժամանել Ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության պատվիրակությունը:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել ճանապարհային ոստիկանությունում, ծանոթացել են Խախտումների արձանագրման կենտրոնի աշխատանքներին, շրջայց են կատարել Ճանապարհային ոստիկանության վարչական շենքի տարածքով: Հյուրերի համար կազմակերպվել է այցելություն Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժին, ինչպես նաև ներկայացվել են ճանապարհներին տեղադրված արագաչափերի աշխատանքները: Կազմակերպվել է նաև դասընթաց ճանապարհային ոստիկանության 20 ծառայողների համար:
Դեկտեմբերի 7-ին պատվիրակությանը ընդունել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը:

 

2016թ. նոյեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդուկին: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2016թ. ընթացքում տեղի ունեցած միջոցառումները և քննարկվել 2017թ. գործողությունների ծրագրի առաջնային ուղղությունները:

 

Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

 

 2016թ. հուլիսի 6-ից 9-ը Լեհաստանի ներքին գործերի նախարարության Շիթնոյի ոստիկանական ակադեմիայի կողմից կազմակերպվել է ճանաչողական այց Լեհաստան, որին  մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը: Այցի ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Լեհաստանի ՆԳՆ Շիթնոյի ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորության հարցը, որի նախագիծը ներկայումս գտնվում է Լեհաստանի ներքին գործերի նախարարությունում համաձայեցման փուլում:

 

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

2016թ. օգոստոսի 16-ին և հոկտեմբերի 13-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է այս տարվա մայիսին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական կոմիտեի իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: 

2016թ. հոկտեմբերի 11-ից 25-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության կողմից Գուանչժոու քաղաքում կազմակերպվել է Հասարակական անվտանգության ապահովումը մասսայական միջոցառումներ իրականացնելիս թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից 15 ծառայողներ:

2016թ. հոկտեմբերի 26-ին կայացել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Լի Վեյի գլխավորած պատվիրակության այցը ՀՀ, որի նպատակն էր քննարկել ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության փոխգործակցությունը հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ: Այցի ընթացքում ստորագրվել է Արձանագրություն ՀՀ ոստիկանությանը ոստիկանական սարքավորումներ և անհատույց օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, որով նախատեսվում է 2017թ. ընթացքում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը անհատույց տրամադրել տեխնիկական սարքավորումներ:

 


 

Իրանի Իսլամական Հանրապետություն

 

2016թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հյուպատոս պարոն Մոխթար Շահ Հոսեյնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների երկարամյա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև նշվել է իրավապահ ոլորտում համագործակցության բարձր մակարդակը:

2017թ. առաջին եռամսյակում նախատեսվում է կազմակերպել Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳՆ թմրանյութերի դեմ պայքարի հարցերով պատասխանատուների պատվիրակության այցը Երևան՝ համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

 

 

Արաբական Միացյալ Էմիրություններ

 

2016թ. նոյեմբերի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին»  Համաձայնագիրը:

 

 Միջազգային կազմակերպություններ

 ՀԱՊԿ

 2016թ. օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետության զինված ուժերի «Օբուզ-Լոսնովսկի» զորավարժարանում (Բարանովիչի քաղաքում) անց է կացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի և «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4 ծառայողներ:

2016թ. հոկտեմբերի 12-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի հերթական նիստին ուղղված աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:

2016թ. նոյեմբերի 2-ին Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը և ևս մեկ ծառայող:

2016թ. նոյեմբերի 17-ին Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում կայացել է անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները:

 

ԱՊՀ

2016թ. օգոստոսի 2-ից 4-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը:

2016թ. սեպտեմբերի 6-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրներում հանրային անվտանգության ապահովման ոլորտում միջպետական համագործակցությանն առնչվող հարցեր: Ընդունվել են համապատասխան որոշումներ:

 

2016թ. հոկտեմբերի 12-ից 13-ը ՌԴ Ուֆա քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների իրավապահ մարմինների կենտրոնական ինֆորմացիոն ծառայությունների ղեկավարների հերթական խորհրդակցությունը, ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետը և փորձաքրեագիտական վարչության պետը:

 

Եվրոպական Միություն

 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են ԵՄ կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի շրջանակներում Երևանում կազմակերպված հանդիպումներին, աշխատաժողովներին և կլոր սեղան քննարկումներին:

2016թ. սեպտեմբերի 15-16-ը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում ԵՄ եվրոպական հարևանության և գործընկերության Թայեքս գործիքի շրջանակներում կազմակերպվել է Թմրանյութերին վերաբերող կիբեր-հանցավորության դեմ պայքար, հետաքննություն և հետապնդում խորագրով տարածաշրջանային աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները:

2016թ. հոկտեմբերի 20-21-ը Թբիլիսիում Եվրոպական  Հանձնաժողովի կողմից ԹԱՅԵՔՍ գործիքի շրջանակներում և Վրաստանի ներքին գործերի նախարարության ակադեմիայի հետ համատեղ կազմակերպվել է Հոգեբանական գնահատման դերը հանցագործությունների կանխարգելման գործում թեմայով տարածաշրջանային աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները:

2016թ. հոկտեմբերի 24-ից 28-ը Եվրամիության, Ավստրիայի Հանրապետության և Ուկրաինայի կողմից Ուկրաինայի Կիև քաղաքում Արևելյան գործընկերության երկրների համար կազմակերպվել է ԵՄ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության մասին վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:

 

Արևելյան գործընկերության երկրների ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում

 

 

Շարունակվել են աշխատանքները «Հայաստանի Հանրապետության հետ Արևելյան Գործընկերության ոստիկանական համագործակցության 2015-2017թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում՝ ըստ ծրագրի ժամանակացույցի:

2016թ. հոկտեմբերի 4-ից 5-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում Եվրոպական Հանձնաժողովի կողմից կազմակերպվել է «Տնտեսական հանցագործություններ, փողերի լվացում և կոռուպցիա» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայող:

2016թ. հոկտեմբերի 5-ից 6-ը Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում Եվրոպական Հանձնաժողովի կողմից կազմակերպվել է «Անդրազգային/միջսահմանային հանցագործությունների դեմ պայքարի գործնական ասպեկտները՝ ահաբեկչություն» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 5 ծառայողներ:

2016թ. հոկտեմբերի 25-ից 26-ը Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում կայացել է «Անդրազգային/միջսահմանային հանցավորության  դեմ պայքարի գործնական ասպեկտները՝ կեղծ ապրանքատեսակներ» խորագրով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից 5 ծառայողներ:

2016թ. հոկտեմբերի 26-ից 27-ը Շվեդիայի Թագավորության Ստոկհոլմ քաղաքում կայացել է «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքար» թեմայով սեմինար, որին մասնակցել են տարբեր ստորաբաժանումներից 5 ծառայողներ:

2016թ. նոյեմբերի 21-ից 22-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաքում կայացել է «Կիբերհանցավորության դեմ պայքար» թեմայով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, իրավաբանական վարչության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության 4 ծառայողներ:

2016թ. նոյեմբերի 24-ից 25-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաքում կայացել է «Կառավարումը ոստիկանությունում. Կառավարման ստանդարտները» թեմայով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 5 ծառայողներ:

2016թ. նոյեմբերի 29-ից 30-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում տեղի է ունեցել «Փորձաքրեագիտություն» թեմայով 3-րդ վերջնական համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 4 ծառայողներ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը:

Հաշվետու ժամանակահատվածում նույն ծրագրի շրջանակներում Լեհաստանի ներքին գործերի նախարարությունից ժամանած փորձագետների կողմից մի շարք դասընթացներ են կազմակերպվել նաև Երևանում՝ «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում նոր մեթոդների ուսումնասիրում», «Փորձաքրեագիտություն» «Պայքար կիբերհանցագործությունների դեմ» թեմայով սեմինար, «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության շուրջ 50 ծառայող:

 

 

  

 

Եվրոպայի Խորհուրդ

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ԵԽ հետ համատեղ Հայաստանում իրականացվել է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված  ծրագիր, որի շրջանակներում ԵԽ Հավասարության հարցերով բաժնի  քաղաքական հարցերով խորհրդական տիկին Տիկլի Օյկարինենը՝ ՀՀ կատարած այցի ընթացքում 2016թ. սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համապատասխան ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանիքների պաշտպանության,  իրավապահ մարմինների ու մարզային մակարդակում երեխայի պաշտպանության հարցերով զբաղվող կառույցների արդյունավետ համագործակցության հարցերը և հետագա քայլերը:

ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչները մասնակցել են «Կիբերհանցագործությունների մասին» կոնվենցիայի կոմիտեի (T-CY) CyberCrime@EAP II և CyberCrime@EAP III նախագծերի, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի «Համագործակցություն ընդդեմ թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության» խմբի (Pompidou Group) շրջանակներում կայացած մի շարք աշխատանքային հանդիպումներին արտերկրում:

2016թ. նոյեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին, Ջուզեպպե Գալատիին և նրանց ուղեկցող անձանց: Վարդան Եղիազարյանը մանրամասն ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը, վերջին տարիներին արձանագրված հաջողությունները, ինչպես և ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագրով կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

 

 

2016թ. նոյեմբերի 22-ից 25-ը Եվրոպայի Խորհրդի կողմից Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում՝ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայրում կայացել է Ինտերպոլի կարողությունների զարգացման ուսումնասիրության այց, ինչպես նաև Լանզարոտե կոմիտեի 16-րդ հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետի տեղակալը և ևս մեկ ծառայող իրավաբանական վարչությունից:

2016թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է Եվրոպայի խորհրդի քրեական հարցերով եվրոպական կոմիտեի (CDPC) 71-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալը:

 

Եվրոպական ոստիկանական քոլեջ (CEPOL)

 

Եվրոպական ոստիկանական քոլեջի (CEPOL) և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև կնքվելիք աշխատանքային համաձայնագրի նախագծի վերջնական լրամշակված տարբերակն ուղարկվել է Եվրոպական ոստիկանական քոլեջ:

 

2016թ. դեկտեմբերի 13-ին Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Եվրոպական ոստիկանական քոլեջի (CEPOL) կողմից կազմակերպվել է Ոստիկանական փոխանակման ծրագրի ազգային համակարգողների հանդիպում, որին, որպես ծրագրի ազգային համակարգող, մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական  իրավունքի ամբիոնի պետը:

 

ԵԱՀԿ

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է սերտ համագործակցությունը ինչպես ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև:

2016թ. օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են 2016թ. ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության կողմից համատեղ ծրագրերով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքը, արձանագրված դրական արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են նոր առաջարկներ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

                           

 

2016թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի Խորհրդի անդամ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը  ընդունել է  ԵԱՀԿ գործող նախագահի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ժարբուսինովային: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ ոստիկանության կողմից իրականացված աշխատանքները մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում:

 2016թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Սոցիալական Արդարություն» ՀԿ-ի կողմից համատեղ կազմակերպված «Ժողովրդավարական ոստիկանություն» թեմայով քառօրյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  ակադեմիայի և քոլեջի 30 ուսանողներ:

2016թ. դեկտեմբերի 1-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ՀՀ Խորհրդարանական ընտրությունների դիտարկման կազմակերպման կարիքների գնահատման ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության անդամներ Ռիչարդ Լապպինին, Ալեքսեյ Գրոմովին և Լուի Պուլենին: Վարդան Եղիազարյանը ներկայացրել է ոստիկանության կողմից ընտրություններին նախորդող շրջանում իրականացվող աշխատանքը, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման, ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների, դրանց վերաբերյալ ուղեցույցի ուսուցման և այլ ուղղություններով:

 

2016թ. դեկտեմբերի 8-ից 9-ը «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության, ՀՀ ոստիկանութան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ «Ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում կազմակերպվել է սեմինար, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է «Ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության կարողությունների զարգացում» ծրագրի արդյունքների և բռնության զոհերին աջակցություն տրամադրող կառույցների շտեմարանը, ինչպես և «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը:
Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ Երևանում և արտերկրում կազմակերպված այլ միջոցառումներին:

 

 

 Զինված ուժերի ժողովրդավարական  վերահսկողության Ժնևի կենտրոն

 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ 2016թ. գործողությունների ծրագրի շրջանակներում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական  վերահսկողության Ժնևի կենտրոնի միջև:

2016թ. հուլիսի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվել է «Մարդու իրավունքները և հասարակական կարգի պահպանությունը» խորագրով սեմինար, որին մասնակցել են տարբեր ստորաբաժանումներից շուրջ 25 ծառայողներ:
Սեմինարը վարել են ԶՈՒԺՎ Ժնևի կենտրոնի միջազգային փորձագետներ Թիմ Փարսոնը և Դևիդ Քլարկը:

2016թ. օգոստոսի 8-ից 14-ը Շվեյցարիայի Համադաշնության Անդերմաթ քաղաքում կազմակերպվել է ուսուցանողների ուսուցանման 5-րդ տարեկան դասընթացը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողը:

2016թ. սեպտեմբերի 13-ից 16-ը Երևանում էր Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի պատվիրակությունը՝ կենտրոնի ղեկավարի տեղակալ դոկտոր Ֆիլիպ Ֆլյուրիի գլխավորությամբ:
Այցի շրջանակներում սեպտեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում միջազգային փորձագետների մասնակցությամբ կազմակերպվել է «Գենդերային քաղաքականությունը ոստիկանությունում. Հավասար հնարավորություններ բոլորի համար» թեմայով երկօրյա սեմինար ՀՀ ոստիկանության 41 ծառայողի համար: 

 

2016թ. նոյեմբերի 21-ինևնոյեմբերի 22-ին Երևան քաղաքում կազմակերպվել են կլոր-սեղան քննարկումներ «Ոստիկանության աշխատակիցների բանակցային և հաղորդակցական հմտությունները զանգվածային միջոցառումների և հասարակական կարգի պահպանության ժամանակ» և «Բանակցային և հաղորդակցական հմտությունների ճգնաժամային և բարձր ռիսկային իրավիճակներում» թեմաներով, իսկ 2016թ. նոյեմբերի 23-ից 24-ը կազմակերպվել է «Ոստիկանության կառավարման մեթոդը և պրակտիկան» թեմայով աշխատաժողով: Այդ նպատակով Երևան էին ժամանել Զինված ուժերի ժողովրդավարական  վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետներ Թիմ Փարսոնսը, Դեյվիդ Քլարկը և Դագլս Բլեքվուդը,  կենտրոնի ղեկավարի տեղակալ դոկտոր Ֆիլիպ Ֆլյուրիի ղեկավարությամբ: Քննարկումներին և աշխատաժողովին մասնակցել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից 63 ծառայող:

 

  

2016թ. նոյեմբերի 25-ին կրթահամալիր էր այցելել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությունը։ Ոստիկանական կրթական բարեփոխումների շարունակական աջակցության տրամադրման շրջանակում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ ոստիկանության կրթահամալիրին նվիրել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով 83 անուն 190 օրինակ գիրք։ Գրքերի ցանկում ներառված են իրավական ոլորտի հրատարակություններ. եվրոպական միջազգային իրավունք, քրեական դատավարություն, պետության և իրավունքի տեսություն, օպերատիվ հետախուզական գործունեություն, կրիմինալիստիկա, քրեաբանություն, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող միջազգային փաստաթղթերի վերաբերյալ գրականություն։ 

ՀՀ ոստիկանությունում ներկայումս մշակվում է ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական  վերահսկողության Ժնևի կենտրոնի միջև 2017թ. գործողությունների ծրագրի նախագիծը, որի ստորագրումը նախատեսված է 2017թ. 1-ին եռամսյակում:

 

Միավորված Ազգերի Կազմակերպություն

Հայկական Կարմիր Խաչի ընկերության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության կողմից «Հայաստանում փախստականների ընդունման բարելավում և մտահոգության առարկա անձանց ինտեգրման խթանում» ծրագրի «Աջակցություն սահմանակետերում» բաղադրիչի շրջանակներում 2016թ. մարտից մինչև դեկտեմբեր՝ յուրաքանչյուր ամիս իրականացվել են մոնիթորինգային այցեր Մեղրի, Բագրատաշեն, Գոգավան, Բավրա ցամաքային սահմանակետեր, ինչպես նաեւ «Զվարթնոց» եւ «Գյումրի» օդանավակայանների սահմանակետեր՝ անձնագրային ծառայությունների աշխատանքը ուսումնասիրելու նպատակով: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները:

Նույն ծրագրի շրջանակներում 2016թ. նոյեմբերի 16-ին և 18-ին ՀՀ ազգային անվտանգության, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, Հայկական կարմիր խաչի ընկերության, միգրացիոն պետական ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանի և Վրաստանի  ներկայացուցչությունների, Վրաստանի ներքին գործերի ակադեմիայի սահմանային ոստիկանության ներկայացուցիչների կողմից կատարվել են շրջայցեր վերանորոգված Բագրատաշեն, Գոգավան և Վրաստանի Սադախլո սահմանային անցակետեր:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության կողմից 2016թ. սեպտեմբերի 20-ից 23-ը Իտալիայի Հանրապետության Սան Ռեմո քաղաքում կազմակերպվել է Քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ պիլոտային դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնի ծառայողը:

2016թ. նոյեմբերի 23-ից 24-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Հայաստանի Հանրապետության կողմից Խոշտանգումների դեմ կոմիտեին ներկայացվելիք 4-րդ պարբերական զեկույցի քննարկում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, կազմակերպական-վերլուծական վարչության պետը:
Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են ՄԱԿ-ի կողմից Երևանում և արտերկրում կազմակերպված այլ միջոցառումներին ևս:

 

 Հայաստան-ՆԱՏՕ

 

Հայաստան-ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով  ՀՀ ոստիկանությունը յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացնում ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդ:

2016թ. նոյեմբերի 14-18-ը ՀՀ-ում անցկացվող հերթական՝ թվով 10-րդ ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 16-ին Երևանում տեղի է ունեցել Կիբերանվտանգության կարողությունների զարգացում թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3 ծառայողներ:

2016թ. նոյեմբերի 23-ից 25-ը ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ համատեղ  և ՆԱՏՕ-ի հովանավորությամբ կազմակերպել է Գործադիր առաջնորդությունը հանրային ոլորտում թեմայով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, իրավաբանական վարչության և միջազգային համագործակցության վարչության 3 ծառայողներ:

 

Ինտերպոլ

2016թ. հոկտեմբերի 24-ից 25-ը Ավստրիայում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով կազմակերպված հանցավորության դեմ պայքարին ուղղված Project OC-CN ծրագրի շրջանակներում Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է տարածաշրջանային կոնֆերանս, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2 ծառայողներ:

2016թ. նոյեմբերի 7-ից 10-ը Բալիում (Ինդոնեզիայի Հանրապետություն) կայացել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 85-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:

 

2016թ. դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել է զենք-զինամթերքի (iARMS), թմրամիջոցների (RELIEF) ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության (MILLENIUM) դեմ պայքարին ուղղված «TRIGGER II» օպերացիայի հետ կապված հանդիպում, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը: Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել  «TRIGGER II» օպերացիան իրականացնել 2017թ. ապրիլին:

      

«Օրակլ» կորպորացիա

 

2016թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է «Օրակլ» կորպորացիայի պատվիրակությանը` զարգացման գծով տնօրեն Բաբակ Կոբարի գլխավորությամբ: Քննարկվել են «Օրակլ» կորպորացիայի և ՀՀ ոստիկանության միջև դեռևս 2007թ.-ից սկսված և շարունակական համագործակցության հարցերը: Բաբակ Կոբարին կարևորել է համագործակցությունը և փորձի փոխանակումը, կազմակերպության անունից պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանության ծառայողների վերապատրաստման գործում:

 

 

Համաշխարհային բանկ

2016թ. հոկտեմբերի 5-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Կ.Միգարա Օ.Դե Սիլվային, Հայաստանում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանին և Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանին:
Վ. Եղիազարյանը ներկայացրել է Հայաստանում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ոստիկանության կողմից առաջարկված ծրագրային միջոցառումների իրականացման առաջնահերթությունները, քննարկվել և հստակեցվել են միջոցառումների մեկնարկման ժամկետները: Ներկայացվել է երկու միջոցառում՝ ոստիկանության մարզային վարչություններում օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծում և ԱՊՊԱ պատահարի վերաբերյալ ելակետային տվյալների հավաքագրման ծրագրերի ներդրում: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ մինչև 2018 թվականի սկիզբը կապահովվի նշված ծրագրերի և համակարգերի ներդրումը ՀՀ ոստիկանությունում:

 

 

2016թ. նոյեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի ճանապարհային անվտանգության գծով գլոբալ պրակտիկայի ղեկավար Սոմս Ջոբի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության 2017-2021թթ. ճանապարհային անվտանգության գործողությունների ծրագրի նախագիծը:

 

Դինամոյական կազմակերպությունների միջազգային
կոորդինանոցիոն խորհուրդ

2016թ. նոյեմբերի 24-ից 26-ը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացել է դինամոյական կազմակերպությունների միջազգային կոորդիանոցիոն խորհրդի նիստ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետը: Նիստին մասնակցել են 18 երկրների «Դինամո» կազմակերպությունների ղեկավարներ: Աշխատանքային և մարզական բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար Հայաստանի «Դինամո» ընկերությունը դինամոյական կազմակերպությունների միջազգային կոորդիանոցիոն խորհրդի կողմից պարգևատրվել է հատուկ մրցանակով:

2016թ. 2-րդ կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված այլ միջոցառումներին ևս ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս:

                                                                   

        ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ