ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2021 թվական

2021 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության միջազգային գործունեության և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի մասին

 

2021 թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է երկկողմ և բազմակողմ համագործակցությունն օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) և միջազգային կազմակերպությունների հետ:


Հանդիպումներ ՀՀ ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների, միջազգային և այլ կազմակերպությունների ղեկավարների հետ

 

Հունվարի 29-ին ոստիկանության պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը շարունակելու և ընդլայնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Փետրվարի 5-ին ոստիկանության պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության խորացման, Հայաստանի ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

Փետրվարի 12-ին և ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է «Հարավկովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ․ և 2021թ․ Հարավկովկասյան երկաթուղուն պատկանող տարածքներում կատարված հանցագործությունների մասին հարցեր։

Փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորած պատվիրակությանը։      

Հանդիպման ընացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու իրավապահ կառույցների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր։ 

Մայիսի 14-ին ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Մայիսի 27-ին ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են առկա համագործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

Հոկտեմբերի 8-ին ոստիկանության պետն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին։

Հանդիպման ընթացքում մատնանշվել են համագործակցության մի շարք ուղղություններ՝ ընտանեկան բռնություն, կիբերհանցավորություն և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքար, նաև ԵԽ երևանյան գրասենյակի օժանդակությամբ տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացները։ 

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի գործերով ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների համագործակցության ընդլայնմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ 

Նոյեմբերի 25-ին ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նածվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Կարևորելով ՄԱԿ-ի անմիջական ներգրավմամբ իրականացվող մի շարք ծրագրերը՝ ոստիկանության պետն առանձնացրել է «Հաշվետու ինստիտուտներ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագիրը, որի բաղադրիչներից է նաև «Ոստիկանության բարեփոխումները» ծրագիրը, որով նախատեսվում է ցուցաբերել աջակցություն տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կրթական, ոստիկանության թվային վերափոխման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման: 

  Դեկտեմբերի 14-ին առցանց հանդիպում է կայացել ՀՀ ոստիկանության պետի և Լիտվայի Հանրապետության ոստիկանության պետ Ռենատաս Պոժելայի միջև։ Քննարկվել են հետագա համագործակցությանն ուղղված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

 

 

Երկկողմ համագործակցություն

Ռուսաստանի Դաշնություն 

 

Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008թ. հունիսի 20-ին Երևանում ստորագրված ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ միջև համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:

Հաշվետու ժամանակահատվածում Համաձայնագրի շրջանակներում զգալի աշխատանքներ են կատարվել նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս։  

Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանության շուրջ 25 ծառայողներ հեռավար և առկա եղանակով մասնակցել են ավելի քան 15 դասընթացների, սեմինարների, ցուցահանդեսների, միջոցառումների, որոնք նվիրված էին կիբերանվտանգությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, դատափորձագիտական գործունեությանը, վիճակագրությանը և այլն, մասնավորապես՝

Փետրվարի 15-ից մարտի 12-ը ՌԴ ՆԳՆ կողմից կազմակերպվել և անցկացվել է «Ոստիկանության տեղամասային տեսուչների գործունեության կազմակերպումը» թեմայով որակավորման բարձրացման առցանց դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 12-ից 16-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների և զինծառայողների հիշատակին նվիրված ձյուդոյի վետերանների 15-րդ մրցաշարը, որին մասնակցել է ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 27-ին անցկացվել է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում աշխատող ՌԴ քաղաքացիների և ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանվածության մասին» համաձայնագրի իրագործման նպատակով ստեղծված հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստը՝ առցանց ձևաչափով, որին մասնակցել է ոստիկանության 1 ծառայող։

Սեպտեմբերի 3-ին ՌԴ ՆԳՆ փորձաքրեագիտական կենտրոնի կողմից անցկացվել է «Դատափորձագիտական գործունեության արդի հիմնախնդիրները» թեմայով առցանց համաժողովը, որի ընթացքում քննարկվել են փաստաթղթերի տեխնիկա-կրիմինալիստիկական հետազոտության, ձգաբանական, մատնադրոշմային, հետքաբանական, ճանապարհատրանսպորտային պատահարների, պայթյունատեխնիկական, կենսաբանական օբյեկտների հետազոտման և փարձաքննությունների իրականացման հետ կապված թեմաներ։ Համաժողովին մասնակցել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ծառայողները։

ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ մասնակցել են ՌԴ ՆԳՆ աշխատակիցների որակավորման բարձրացման ինստիտուտում անցկացված «ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության կազմավորումների մեջ ընդգրկված հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների կատարելագործում» թեմայով որակավորման բարձրացման դասընթացին։

Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 9-ը ՌԴ ՆԳՆ Ուրալի իրավաբանական համալսարանի կողմից անցկացվել է «Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով բանկային տվյալներին ապօրինի հասանելիության հակազդումը» թեմայով առցանց դասընթացը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 17-ը ՌԴ ՆԳՆ կողմից անցկացվել է «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով առցանց դասընթացը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ և այլն։

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ 


 

2021թ. երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը սերտ համագործակցություն է իրականացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ, մասնավորապես՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL), Տարածաշրջանային անվտանգության ծառայության հետաքննությունների ծրագրի (ARSO-I),  Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական կցորդի միջոցով՝ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի հետ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ուղղություններով.

  • Պարեկային ծառայություն,
  • Պայքար թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ,
  • Թրաֆիքինգ,
  • Կիբերհանցավորություն,
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ, անչափահասների հետ տարվող աշխատանքներ,
  • Կանայք ոստիկանությունում,
  • Վերապատրաստումներ ոստիկանության ծառայողների համար և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ավելի քան 70 ծառայող հեռավար և առկա եղանակով մասնակցել է շուրջ 30 միջոցառումների՝ հանդիպումների, վերապատրաստման դասընթացների, սեմինարների և ուսումնական այցերի:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ներկայացուցիչներն անմիջապես ներգրավված են եղել Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների գործընթացում: Հայաստանում պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրման նպատակով ՀՀ ոստիկանությանը ցուցաբերվել է նյութատեխնիկական և փորձագիտական աջակցություն, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի (ICITAP) հայաստանյան գրասենյակի կողմից վերապատրաստումներ են կազմակերպվել ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դասընթացավարների և պարեկային ծառայողների համար, մասնավորապես՝

Փետրվարի 17-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի հետ 2021 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոան Ֆեյրլիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների անվտանգության, ոստիկանության և դրա տարածքային ստորաբաժանումների հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։ 

Հունիսի 7-ից 18-ը Միջազգային քրեական hետախուզության վերաբերյալ ուսումնական օժանդակման ծրագրի (ICITAP) առաքելությամբ պարեկային ծառայության ղեկավար կազմի համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ոստիկանության 34 ծառայողներ։

Հունիսի 14-ից 18-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ՀՀ ոստիկանության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության 23 ծառայողների համար անցկացվել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված անձնակազմի վերականգնման թեմայով վերապատրաստման դասընթացը:

Օգոստոսի 17-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի նորանշանակ ղեկավար տիկին Ալեքսիս Հաֆթվանիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում ԱՄՆ կողմից  նախատեսվող աջակցության վերաբերյալ հարցերը։

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին էին այցելել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, Շիրակի մարզի և Գյումրիի մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

Հյուրերն Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ շրջել են բաժնի տարածքում, ծանոթացել 2022 թվականին մարզում ստեղծվելիք պարեկային ծառայության ստորաբաժանման և օպերատիվ կառավարման կենտրոնի տեղակայման վայրին, քննարկել աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր:

   Հոկտեմբերի 25-ից 29-ը Երևանի Մարիոթ հյուրանոցում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Թբիլիսիի ազգային գրասենյակի կողմից ՀՀ ոստիկանության իրավապահ աշխատակիցների համար անցկացվել է Թմրանյութերի հետ կապված հանցագործությունների քննության վերաբերյալ դասընթաց։ 

Նոյեմբերի 1-ից 4-ը Ուկրաինայի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, կառավարման փորձին ծանոթանալու, ուկրաինական պարեկային ծառայության ղեկավարումը և օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեությունն ուսումնասիրելու նպատակով Ուկրաինայի Կիև քաղաք էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ շտաբի պետի գլխավորությամբ: Այցը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի, ինչպես նաև Ուկրաինայի ԹՊԻՀ ծրագրի և Միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի (ICITAP) կողմից:

Հագեցած օրակարգի շրջանակներում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի պարեկային ոստիկանությունում, Ազգային ոստիկանության Կիև քաղաքի վարչությունում, դիսպետչերական 102 կենտրոնում, Կիև քաղաքի պարեկային վարչությունում, Գոլոսիևսկի վարչական շրջանի ոստիկանության բաժնում, Կիև քաղաքի պարեկային ոստիկանության ակադեմիայում:

Նոյեմբերի 8-ից 12-ը Միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի (ICITAP) կողմից Հիլթոն հյուրանոցում անցկացվել է «Կանայք ոստիկանությունում» (Women in Policing) թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, կրթահամալիրի և այլ ստորաբաժանումների 20 կին աշխատակիցներ։

ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ ծրագրի աջակցությամբ դեկտեմբեր ամսին ԱՄՆ Կանզաս նահանգ էր գործուղվել ՀՀ ոստիկանության երկու պատվիրակություն՝ թվով 10 ծառայող:

Գործուղման նպատակն էր ծանոթանալ Կանզաս նահանգի Կանզաս Սիթի, Տոպեկա, Լոուռենս, Վիչիտա և Հաչինսոն քաղաքներում գործող պարեկային ծառայությանը և օպերատիվ կառավարման կենտրոնին, ուսումնասիրելու ոստիկանության բաժինների գործունեությունը:

Հաշվետու ժամանակահատվածում ամերիկյան գորշընկերների հետ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ ևս:

  

Վրաստան 


 

ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի ՆԳՆ հետ ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳՆ միջև հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության և տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի շրջանակներում:

 Դեկտեմբերի 8-ից 10-ը աշխատանքային այցով Վրաստանում էր գտնվում ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը։

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նույն օրը պատվիրակությանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Վախթանգ Գոմելաուրին ներկայացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարության վերջին տարիների բարեփոխումները՝ կարևորելով երկու երկրների ոստիկանությունների համագործակցության արդյունավետ զարգացումը։

Հաջորդ օրերին պատվիրակությունն այցելել է Վրաստանի Պարեկային ոստիկանության վարչություն, Սպասարկման գործակալություն, Վրաստանի օպերատիվ կառավարման 112 կենտրոն և  ՆԳՆ ակադեմիա։

 

Ֆրանսիայի Հանրապետություն 

 

Շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ստորագրված Ներքին անվտանգության ոլորտում համագործակցության մասին վարչական համաձայնագրի, ինչպես նաև տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:

Փոխադարձ հետաքրքրույթուն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով պարբերաբար հանդիպումներ են անցկացվել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ պարոն Էրվե Ժամեի և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։

Հոկտեմբերի 25-ից 29-ը հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում անցկացվել է «Դեպքի վայրի զննություն» թեմայով հնգօրյա դասընթաց, որին մասնակցել են վարչության թվով 10 ծառայողներ: Դասընթացը վարելու նպատակով Երևան էր ժամանել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության Բորդո քաղաքի փորձաքրեագիտական ոստիկանության փորձագետ, դեպքի վայրի միջամտության խմբի ղեկավարի տեղակալ տիկին Սելին Վեր Էլսթը։

 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն 

 

2021թ. ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության պաշտպանության բաժնի կողմից կազմակերպվել են անգլերեն լեզվի դասընթացներ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 15 ծառայողների համար:

Փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության պատվիրակությանը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում ոստիկանության պետի տեղակալը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող լայնածավալ բարեփոխումները, որոնք ուղղված են Հայաստանի ոստիկանության արդիականացմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը:

 

 

Ճապոնիա

 

Ապրիլի 29-ին ՀՀ ոստիկանության շտաբում անցկացվել է հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության հյուպատոսության և անվտանգության բաժնի նորանշանակ պետ, երկրորդ քարտուղար տիկին Իկիդա Սումիկոյի և իր առաքելությունը ՀՀ-ում ավարտող երկրորդ քարտուղար Տադահիրո Կիտամուրայի հետ։ Հյուրերին ներկայացվել է հանցավորության դեմ պայքարում տարվող վիճակագրությունը և ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։

Օգոստոսի 4-ին և դեկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչությունում կայացել է հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար, հյուպատոսության և անվտանգության բաժնի պետ տիկին Սումիկո Իկեդայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ճապոնական ոստիկանական համագործակցությանն առնչվող հարցեր։

 

Չեխիայի Հանրապետություն 


 

Սեպտեմբերի 13-ից 17-ը  Չեխիայի Հանրապետության ոստիկանության Անվտանգության զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Չեխիայի ոստիկանության ուսումնական և վերապատրաստման վարչության աշխատակիցները։ Քննարկվել են կրթական ոլորտում համագործակցություն իրականացնելու հարցերը:

Հոկտեմբերի  10-ից 15-ը Չեխիայի Հանրապետության ոստիկանության անվտանգության զարգացման  ծրագրի շրջանակներում՝ «Դեպքի վայրի զննություն» թեմայով վերապատրաստում անցնելու նպատակով Չեխիայի ոստիկանության ուսումնական և վերապատրաստման վարչության Պարդուբիցեի ուսումնական կենտրոն էին այցելել ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ։

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 

 

Սեպտեմբերի 13-ից 15-ը Չինաստանի հանրային անվտանգության ժողովրդական համալսարանում կազմակերպվել է «Ոստիկանության աշխատանքի մեթոդները համաճարակի վերահսկման պայմաններում» թեմայով առցանց համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչները։

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչությունում կայացել է հանդիպում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության խորհրդական, ՀՀ-ում Չինաստանի Հասարակական անվտանգության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ պարոն Վան Ցզինթաոի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետ կապված հարցեր:

 

Կորեայի Հանրապետություն 


 

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել ՌԴ-ում Կորեայի Հանրապետության դեսպանության հյուպատոս Չանգ Չոն Չժինի, դեսպանության աշխատակից Չժի Խեսունի և ՀՀ ոստիկանության շտաբի պետի միջև հանդիպումը, որի ընթացքում ներկայացվել է ոստիկանության բարեփոխումների ընթացքը, քննարկվել են փոխադարձ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։

 

Միջազգային կազմակերպություններ

Եվրոպական Միություն 


 

Հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական Միության հետ համագործակցություն է իրականացվել մի շարք ուղղություններով, մասնավորապես՝

- Կիբերհանցավորության դեմ պայքար,

- Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, ճանապարհային երթևեկության անվտանգություն,

- Անվտանգության ոլորտում բարեփոխումներ և այլն, մասնավորապես՝

Հունվարի 26-ին Եվրոպական միության EU4Digital նախաձեռնության շրջանակում Արևելյան գործընկերության պետությունների համար նախատեսված «Cybersecurity East Project» ծրագրի համատեքստում կայացել է «Introduction to Social Engineering and Basic Cyber Hygiene» խորագրով առցանց միջազգային սեմինարը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Փետրվարի 2-ին անցկացվել է «ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման/ռեադմիսիայի» մասին համաձայնագրով ստանձնած հանձնարարությունների կատարման ընթացքի նկատմամբ մոնիթորինի իրականացման և ծագող խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Փետրվարի 15-ից 19-ը Եվրոպական հանձնաժողովի հարևանության ու ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության և արտաքին գործողության եվրոպական ծառայության կողմից իրականացվել է «առցանց առաքելություն», որի ժամանակ քննարկվել է ՀՀ-ԵՄ 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի նախագիծը։  Փետրվարի 15-ին կայացած առցանց հանդիպմանը ՀՀ ոստիկանությունից մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալը։

Մարտի 4-ից 5-ը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության Cyber@East ծրագրի շրջանակներում անցկացվել է սեմինար, որի ընթացքում քննարկվել են «Կիբերհանցագործությունների» մասին կոնվենցիային, ինչպես նաև ոլորտին վերաբերող մի շարք հիմնահարցեր։ Սեմինարին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մարտի 15-ից 19-ը ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և ԵՄ փորձագետների մասնակցությամբ Թայեքս ծրագրի ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել առցանց հանդիպումներ, որոնց նպատակն էր տրամադրել առաջարկություններ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության շրջանակներում 2021 թվականի ավարտին ձևավորվող ներքին գործերի նախարարության կառուցվածքի վերաբերյալ։

Մայիսի 6-ից 7-ը Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված Եվրոպայի խորհրդի և Եվրամիության Cyber@East համատեղ ծրագրի շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչների համար կազմակերպվել էր «Բաժանորդների տվյալների և տեղեկատվության պահպանման շաբլոնների ուսուցում» թեմայով առցանց դասընթացը, որին մասնակցել են ոստիկանության 4 ծառայողներ։

Մայիսի 14-ին անցկացվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքի նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու և ծագող խնդիրները քննարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 2 ծառայող։

Մայիսի 27-ին անցկացվել է Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 10-րդ նիստը՝ առցանց ձևաչափով։ Նիստի ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, թրաֆիքինգին և ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին առնչվող հարցեր։ Մասնակցել է ոստիկանության 2 ծառայող։

Հուլիսի 26-ից 30-ը և օգոստոսի 9-ից 13-ը Եվրոպական Միության EU4Digital նախաձեռնության շրջանակում Արևելյան գործընկերության պետությունների համար նախատեսված «Cybersecurity East Project» ծրագրի համատեքստում տեղի են ունեցել  «Improving Cyber Resilience in the EaP Countries – Cybersecurity Component» խորագրով վերապատրաստումներ՝ առցանց ձևաչափով, որոնց մասնակցել են ոստիկանության 2 ծառայողներ։

Հոկտեմբերի 20-ից 22-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվել է  «Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջ»-ի կողմից կազմակերպված «Անվտանգության ոլորտում բարեփոխումներ» թեմայով դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Նոյեմբերի 26-ին Հոլիդեյ Ինն հյուրանոցում կայացել է «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի պաշտոնական բացման միջոցառումը, որին մասնակցել են  ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ։

Դեկտեմբերի 7-ից 9-ը Արդարադատության ակադեմիայի, ԵԽ և ԵՄ համատեղ Cyber@East ծրագրի շրջանակներում անցկացվել է «Կիբերհանցավորությունը և էլեկտրոնային ապացույցները» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 15 ծառայողներ։

Միևնույն ժամանակ, Եվրոպական Միությունը ներգրավված է եղել Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների գործընթացում՝ ՀՀ ոստիկանությանը ցուցաբերվող նյութատեխնիկական և փորձագիտական աջակցության միջոցով:

Եվրոպայի Խորհուրդ

 

Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների նոր ծրագրով ՀՀ ոստիկանությունը որպես հիմնական ազգային գործընկեր ներգրավված է հետևյալ բնագավառներում՝

- Գենդերային հավասարություն, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքար և արդարադատության հասանելիության բարելավում,

- Խտրականության բացառում. ազգային փոքրամասնություններ, տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներ,

- Ոստիկանության բարեփոխումներ, մասնավորապես՝ վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի մասով,

- Տվյալների պաշտպանության ամրապնդում,

- Կիբերհանցավորություն։

Մասնավորապես՝

Փետրվարի 4-ին Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակներում էլեկտրոնային կառավարման համակարգի  (e-probation) մշակման և ներդրման նպատակով ՀՀ ոստիկանությունում անցկացվել է հանդիպում գնահատողական առաքելության հետ, որին մասնակցել է ոստիկանության 5 ծառայող։

Փետրվարի 5-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացվել է Համակարգող խորհրդի տարեկան նիստը՝ առցանց ձևաչափով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 2 ծառայող։

Ապրիլի 8-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվել էր ատելության քարտեզագրման նախնական դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 2 ծառայողներ։

Ապրիլի 8-ից 9-ը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակներում անցկացվել են «Ատելության խոսք․ սահմանում, չափանիշներ, դրա դեմ պայքարելու միջոցներ» և «Հայաստանում ատելության խոսքի ազգային կարգավորումների համակարգված քարտեզագրման դասընթացի մեկնարկ» առցանց դասընթացները, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Հունիսի 4-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում ՀՀ արդարադատության նախարարության և ԵԽ երևանյան գրասենյակի հետ համատեղ անցկացվել է խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով կատարվող հանցագործությունների տարանջատված տվյալների հավաքագրման ոլորտում բարեփոխումների իրականացման վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են ոստիկանության 2 ծառայողներ։

Սեպտեմբերի 7-ին անցկացվել է Եվրոպայի Խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի /ԳՐԵՏԱ/ 3-րդ փուլի հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Հոկտեմբերի 1-ից 3-ը ԵԽ երևանյան գրասենյակի կողմից Ծաղկաձորում անցկացվել է քրեական դատավարության նոր օրենսգրքի քննարկմանը նվիրված վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչը։

Նոյեմբերի 22-ից 26-ը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակներում Երևանում անցկացվել են «Ոստիկանության արձագանքը կանանց նկատմամբ բռնությանը. զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» թեմայով սեմինար-դասընթացներ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության ավելի քան 30 ծառայողներ՝ Երևանից և մարզերից: Նույն ծրագրի շրջանակներում նոյեմբերի 29-ից 30-ը երկօրյա վերապատրաստում է անցկացվել նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրում։

Դեկտեմբերի 7-ից 10-ը ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը մասնակցել է քրեական խնդիրներով եվրոպական կոմիտեի /CDPC/ աշխատանքներին:

ԵԱՀԿ 

 

ՀՀ ոստիկանությունը սերտ համագործակցություն է իրականացրել ԵԱՀԿ հետ «Հաշվետու ինստիտուտներ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հետևյալ ուղղություններով՝

- Ոստիկանության բարեփոխումներ,

- Համայնքային ոստիկանություն,

- Բանակցային ոստիկանության ներդրում

- Հանրային հարցման կազմակերպում։

Մասնավորապես՝

2021թ. հունիսի 20-ին նախատեսվող ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից կարիքների գնահատման պատվիրակության այցի շրջանակներում  ապրիլի 29-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալը և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետն առցանց հանդիպում են ունեցել  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական հարցերով խորհրդատու Համա Մունյիկվայի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել է համագործակցությունը՝ ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում: Խոսվել է ընտրողների ցուցակների կատարելագործման ու նախընտրական շրջանում հավաքների անցկացման խնդրի մասին:

Մայիսի 10-ին ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքար թեմայով իրավապահ մարմինների վերապատրաստման ծրագրի շրջանակներում կարիքների գնահատման վերաբերյալ առցանց հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին ատելության հողի վրա կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության գործունեության առանձնահատկությունները վերոնշյալ ոլորտում։

2021թ. հունիսի 20-ին նախատեսվող ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից դիտորդական առաքելության իրականացման ընթացքում անվտանգության հետ կապված հարցերի քննարկման նպատակով մայիսի 21-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել հանդիպում  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ անվտանգության փորձագետ Լասլո Բելագիի հետ, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մայիսի 25-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարի թեմայով իրավապահ մարմինների վերապատրաստման ծրագրի շրջանակներում անցկացվել է առցանց աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 18 ծառայողներ։

Հունիսի 8-ին ՀՀ-ում Ուղևորների նախնական տեղեկատվության համակարգի ներդրման շրջանակում ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների վարչության սահմանային անվտանգության և կառավարման ստորաբաժանման կողմից կազմակերպվեց առցանց կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ներկայացուցիչները։ Քննարկվել են ՀՀ-ում Ուղևորների նախնական տեղեկատվության համակարգի ներդրման հետ կապված հարցեր։

Հունիսի 16-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության և ոստիկանության ներկայացուցիչների  միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդների հետ կապված հարցեր։

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության շտաբում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների և ԵԱՀԿ անդրազգային վտանգների ստորաբաժանման փորձագետ Մաուրիցիո Վարանեզեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում ՀՀ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում քրեագիտական տվյալների բազա ստեղծելու հնարավորությունները։

Հոկտեմբերի 7-ին անցկացվել է ԵԱՀԿ ոստիկանության ոլորտի փորձագետների «Միջազգային կազմակերպված հանցավորության կանխարգելում» խորագրով տարեկան առցանց հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարբեր երկրների իրավապահ մարմինների առջև ծառացած արդի մարտահրավերները։ Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության շտաբում կայացել է հանդիպում ԵԱՀԿ քարտուղարության ոստիկանությանն առնչվող ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդատու Մոնա Նորդբերգի հետ։  Հանդիպմանը ՀՀ ոստիկանությունից մասնակցում էին Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության և շտաբի ներկայացուցիչները։

Քննարկվել են ԵԱՀԿ-ոստիկանություն համագործակցության շրջանակներում իրականացվող համայնքային ոստիկանության վերաիմաստավորման գործընթացի, ինչպես նաև բանակցային ոստիկանության ներդրման վերաբերյալ հարցեր։

Հոկտեմբերի 19-ին ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության կրթահամալիր։ Այցի ընթացքում քննարկվել են համայնքային ոստիկանության և բանակցային ոստիկանության շրջանակներում կրթահամալիրում նախատեսվող վերապատրաստումներին առնչվող հարցեր։  

Նոյեմբերի 15-ից 19-ը ՀՀ ոստիկանությունը հյուրընկալել է ԵԱՀԿ փորձագիտական պատվիրակությանը։ Այցի նպատակն էր քննարկել ՀՀ ոստիկանությունում բանակցային ոստիկանության ծառայության սկզբունքների ներդրման հեռանկարն ու եղանակները։

ԵԱՀԿ փորձագետներ Սանյա Վիկլունդը և Կառլ-Յոհան Ալստրոմը կարիքների գնահատման նպատակով հանդիպումներ են ունեցել ՀՀ ոստիկանության շտաբի ղեկավարության, մի շարք ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարության հետ։

Դեկտեմբերի 7-ից 9-ը Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմ էին այցելել ՀՀ ոստիկանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը և ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։

Այցը կազմակերպվել էր ԵԱՀԿ անդրազգային վտանգների վարչության, ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի նախաձեռնությամբ և Շվեդիայի ոստիկանության հյուրընկալությամբ՝ ԵԱՀԿ-ՀՀ համագործակցության` «Հայաստանում ոստիկանություն-հասարակություն համագործակցության ամրապնդում» ծրագրի շրջանակներում Հայաստանում բանակցային ոստիկանության ներդրման նպատակով։

Եռօրյա այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Շվեդիայի կառավարության և ոստիկանության ներկայացուցիչների հետ, որոնք կիսվել են բանակցային ոստիկանության շվեդական մոդելի իրենց գիտելիքներով և փորձով։

 

ԵԱՏՄ


 

Հունվարի 20-ին և 21-ին ԵԱՏՄ ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների ցանկի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով անցկացվել են առցանց նիստեր, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության 10 ծառայող։

Ապրիլին, մայիսին և հունիսին անցկացվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից Միգրացիոն քաղաքականության խորհրդատվական կոմիտեի առցանց նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության 2-ական ծառայող։

Հուլիսի 27-ին անցկացվել է «Անվավեր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների համաձայն ՀՀ-ում վթարի դեպքում արագ արձագանքման համակարգի ներդրման քննարկման մասին հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Օգոստոսի 3-ին առցանց ձևաչափով անցկացվել է ԵԱՏ հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են աշխատանքային միգրացիայի ոլորտում  օրենսդրության հետագա կատարելագործման վերաբերյալ առաջարկությունները, համավարակի պայմաններում ԵՏՄ-ում աշխատանքային միգրանտների ազատ տեղաշարժի վերաբերյալ հարցեր։ Մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Օգոտսոստի 26-ից 28-ը առցանց ձևաչափով անցկացվել է «Անտիկոնտրաֆակտ-2021» 9-րդ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։


ԵՎՐՈՊՈԼ 


 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության, Արտաքին գործերի, Արդարադատության նախարարությունների և Եվրոպոլի ներկայացուցիչների միջև կայացած քննարկումների արդյունքում «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային Համաձայնագրի նախագիծը բերվել է ավարտական տեսքի և սեպտեմբերի 16-ին Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին Դը Բոլը և ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ստորագրեցին ռազմավարական համագործակցության համաձայնագիր` ընդլայնելու համագործակցությունը անդրսահմանային հանցավոր գործունեության դեմ պայքարում: Համաձայնագիրը երկու գործընկերներին հնարավորություն կտա նշանակված կապի սպաների միջոցով աշխատել այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են միգրանտների մաքսանենգությունը, կիբեռհանցագործությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցագործությունները և մարդկանց թրաֆիքինգը:

Ներկայումս ընթանում են աշխատանքներ Համաձայնագրի գործնական կիրառման համար:

 

 

Ինտերպոլ 


 

Հաշվետու ժամանակահատվածում Ինտերպոլի շրջանակներում ՀՀ ոստիկանության 20 ծառայողներ հեռավար և առկա եղանակով մասնակցել են մի շարք միջոցառումների, մասնավորապես՝

Հունվարին 20-ին Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել է Ինտերպոլի եվրոպական կապի սպաների 30-րդ առցանց հանդիպումը, որին մասնակցել է Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողը։   

Փետրվարի 2-ին առցանց եղամակով կայացել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի 87-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը։ Հանդիպման ժամանակ ամփոփվել են նախորդ՝ 86-րդ հանդիպման արդյունքները։

Փետրվարի 12-ին ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում Գերմանիայի իրավապահ մարիմինների և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչների հետ անցկացվել է հանդիպում, որի ժամանակ քննարկվել են ՀՀ-ում ձերբակալված Գերմանիայի կողմից հետախուզվող անձնին արտահանձնելու վերաբերյալ հարցեր։

Ապրիլի 13-ին կայացել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմկերպված «Geiger»  աշխատանքային խմբի հերթական առցանց հանդիպումը Սևծովյան տարածաշրջանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում  քննարկվել են ռադիոակտիվ և միջուկային ահաբեկչության հնարավոր վտանգներին, դրանց դեմ պայքարի ազգային և միջազգային փորձին, նշված ոլորտում կիբեռհարձակումների հնարավոր վտանգներին և դրանց կանխարգելման մեթոդիկային առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են ոստիկանության 2 ծառայողներ։

Մայիսի 12-ին Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից անցկացվել է Կանանց մտավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարցերի առցանց քննարկումը, որին մասնակցել են ոստիկանության 2 ծառայողներ։

Մայիսի 19-ին Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից անցկացվել է «Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն. Աֆղանստանից ստացված մետամֆիտամին» թեմայով սեմինարը, որին մասնակցել է ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 25-ից 28-ը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից ուղևորների նույնականացման ծրագրի շրջանակներում Ինտերպոլի հետ համագործակցությամբ անցկացվել է 16-րդ առցանց սիմպոզիումը՝ ուղևորների տվյալների փոխանակման թեմայով։ Մասնակցել է ոստիկանության 1 ծառայող։

Հունիսի 8-ին Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից անցկացվել է «3rd INTERPOL Global Conference on Illicit Drug and Substance» թեմայով առցանց կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։ Կոնֆերանսին ներկայացվել են թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում իրականացված լայնածավալ գործունեությունը, մի շարք օպերացիաների արդյունքները։

Հունիսի 9-ին Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից անցկացվել է Հանցավորության, պայմանավորված մրցախաղերի և անօրինական մոլախաղերի դեմ պայքարին ուղղված վեբինար, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են Ինտերպոլի շրջանակներում հեռավար եղանակով կազմակերպված մի շարք հանդիպումներին ևս:

Հունիսի 7-ից հուլիսի 2-ը Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից անցկացվել է «Policing Capabilities Training programme» (IPCP, CBRNE & VT) թեմայով առցանց դասընթացը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 4 ծառայողներ։

Հուլիսի 6-ից 8-ը Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից առցանց ձևաչափով անցկացվել է Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի 16-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը։

Հուլիսի 7-ից 8-ը Հոնկոնգում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից անցկացվել է վիրտուալ տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարին ուղղված երկօրյա առցանց դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ։

Հոկտեմբերի 5-ից 7-ը առցանց հարթակում կայացել է Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 48-րդ կոնֆերանսը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական տարածաշրջանի համար սպառնալիք հանդիսացող հանցավոր գործողությունների դեմ պայքարին ուղղված հարցեր։

Նոյեմբերի 21-ից 26-ը Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում անցկացվել է Ինտերպոլի Գլխավոր Ասամբլեայի 89-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը։

Նստաշրջանին մասնակցել են Ինտերպոլի անդամ 160 երկրներից 470 պատվիրակներ, այդ թվում՝ 75 ՆԳՆ նախարարներ, ոստիկանության ղեկավարներ: Նստաշրջանի ընթացքում ներկայացվել են 22 զեկույցներ, որոնք վերաբերում էին Կազմակերպության առաջընթացին:

Նստաշրջանի ընթացքում տեղի են ունեցել երկկողմ պաշտոնական հանդիպումներ ՀՀ պատվիրակության և Ինտերպոլի անդամ մի շարք երկրների միջև (Սան Սալվադոր, Իրան, Չիլի, Իրաք, Լիտվիա, ԱՄԷ, Չեխիա, Բոսնիա Հերցեգովինա, Քենյա, Հորդանան, Նամիբիա, Ալբանիա, ԱՄՆ, Բելիզ, Մակեդոնիա, Սերբիա, Քաթար), որոնց ժամանակ քննարկվել են փոխադարձ համագործակցության բազմաթիվ հարցեր:

Դեկտեմբերի 13-ից 15-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարության Millennium ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։  

Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են հեռավար եղանակով կազմակերպված մի շարք հանդիպումներին ևս:


CEPOL 



Փետրվարի 24-ին, մարտի 11-ին  անցկացվել է ԵՄ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն (TOPCOP) տարածաշրջանային ծրագրի կազմակերպիչների առցանց հանդիպումը, որին մասնակցել է CEPOL-ի ազգային կոնտակտային անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկակայացուցիչը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի առանձնահատկությունները։

Ապրիլի 14-ին անցկացվել է Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) ազգային կառույցների 9-րդ առցանց հանդիպումը, որին մասնակցել է ոստիկանության ծառայող, որը հանդիսանում է CEPOL-ի կապի ազգային մարմնի ներկայացուցիչ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գործակալության 2021թ. դրամաշնորհների տրամադրման և 2022 թ. դրամաշնորհների կապակցությամբ առաջարկվող դասընթացների, էլեկտրոնային ուսուցման նախագծերի, անձնական և գործնական հմտությունների կատարելագործմանն ուղղված ինքնուրույն ուսուցման էլեկտրոնային գործիքների, ԵՄ ռազմավարական և գործառնական կրթական կարիքների գնահատման, փոխանակման 2021թ. ծրագրի ընթացիկ վիճակի, կարողությունների զարգացման նախագծերի և արտաքին կապերի զարգացման վերաբերյալ հարցեր։

Ապրիլի 8-ին Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության անցկացվել է «Վերջին կիբեռսպառնալիքների վերլուծություն» թեմայով առցանց վեբինարը, որին մասնակցել է ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 12-ին անցկացվել է Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) Փոխանակման 2021թ. ծրագրին նվիրված վեբինարը, որին մասնակցել է ոստիկանության 1 ծառայող։

Հունիսի 4-ին անցկացվել է Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) ազգային կառույցների ներկայացուցիչների երկրորդ ոչ պաշտոնական առցանց հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ռեզիդենտալ և առցանց դասընթացների տեսակները, մասնակցության պայմանները և փոխանակման ծրագրերի վերաբերյալ հարցեր։ Մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (ՍԻՊՈԼ) Փոխանակման 2021թ. Ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանում էր Ուկրաինայի Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Հյումենսկին։ Այցի ընթացքում նա ծանոթացել է Փորձաքրեագիտական վարչության կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև առկա տեխնիկական միջոցներին։

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (ՍԻՊՈԼ) Փոխանակման 2021թ. Ծրագրին մասնակցություն շրջանակներում հոկտեմբերի 3-ից 8-ը  Ուկրաինա է գործուղվել ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ծառայողը։

Հոկտեմբերի 7-ից 13-ը անցկացվել է Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն (TOPCOP) ծրագրի կողմից Հայաստանի Հանրապետության և Վրաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար նախատեսված Կիբեռհանցագործություններ-Կրիպտոարժույթներ-Dark-Web թեմայով ենթատարածաշրջանային վերապատրաստումը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 5 ծառայողներ։

Հոկտեմբերի 18-ից 22-ը Բուդապեշտում անցկացվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն (TOPCOP) տարածաշրջանային ծրագրի կարողությունների զարգացման և վերլուծության գծով պատասխանատուների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պատասխանատու ներկայացուցիչը։

Դեկտեմբերի 13-ից 17-ը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (ՍԻՊՈԼ) կողմից Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն (TOPCOP) ծրագրի շրջանակներում Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Մոլդովայի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է «Criminal finances, money laundering and facilitation of asset recovery» թեմայով տարածաշրջանային վերապատրաստումը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ։

Դեկտեմբերի 14-ին Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության կողմից Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն ծրագրի շրջանակներում անցկացվել է «Սինթետիկ թմրամիջոցներ և ապօրինի լաբորատորիաներ» թեմայով առցանց վեբինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ։

 

Միավորված Ազգերի Կազմակերպություն 


 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ծառայողները հեռավար և առկա եղանակով մասնակցել են ավելի քան 20 միջոցառումների, մասնավորապես՝

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում անցկացվել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության միջև արդյունավետ համագործակցությանն ուղղված հարցերի քննարկում։

Փետրվարի 15-ից 17-ը անցկացվել է ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի (UNODC) կողմից կազմակերպված Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոնվենցիայի կիրառման գնահատման համար նշանակված փորձագետների առցանց հանդիպման քննարկումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մարտի 25-ին և 26-ին անցկացվել է ՄԱԿ-ի անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի (UNTOC) միջազգային համագործակցության վերաբերյալ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ։

Ապրիլի 6-ին ՄԱԿ ԱԽ Կանայք, խաղաղություն և անվտանգություն 1325 բանաձևի դրույթների իրականացման ՀՀ գործողությունների 2019-2021թթ. ազգային ծրագրի ուղղությամբ աշխատանքների քննարկման շրջանակներում անցկացվել է առցանց հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը։

Ապրիլի 12-ից 16-ը անցկացվել է ՄԱԿ Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվել են թմրամիջոցների անդրազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր, մշակվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբավորումների դեմ պայքարի դեմ պայքարի եղանակներ։ Նստաշրջանին մասնակցել է ոստիկանության 1 ծառայող։

Ապրիլի 13-ից 15-ը Թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) կողմից կազմակերպված «Իրական ժամանակում թմրանյութերի տվյալների ռազմավարական նշանակությունը» և «Նոր ARQ մեկնարկային բլոկների վերաբերյալ» թեմաներով առցանց քննարկումները, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 10-ից 12-ը ՄԱԿ-ի Անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի (UNTOC) շրջանակներում անցկացվել է Հրազենի հարցերով աշխատանքային խմբի 8-րդ  առցանց նիստը, որին մասնակցել է ոստիկանության 1 ծառայող։ Նիստին քննարկվել են կրիպտոարժույթների միջոցով զենքերի ապօրինի շրջանառությանն առնչվող հարցեր։

Մայիսի 18-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կայացել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի տարածաշրջանային համակարգող Նաիդա Չամիլովայի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Հունիսի 4-ին Գյումրի քաղաքում ՄԱԿ Փախստականների հայաստանյան գրասենյակի և Հայկական Կարմիր խաչ ընկերության կողմից կազմակերպվել էր «Փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության միջազգային և ազգային չափանիշներ» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Բավրայի բաժանմունքի ծառայողները։

Հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության շտաբում «SafeYou» բջջային հավելվածի օգտագործման հետ կապված ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՀՀ ոստիկանության համագործակցության վերաբերյալ անցկացվել է քննարկում, որին մասնակցել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Իմփակտ ինովացիաների ինստիտուտի և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է «SafeYou» բջջային հավելվածի նպատակները, կիրառման առանձնահատկությունները։

Օգոստոսի 3-ին Մեղրիի մաքսակետում տեղի է ունեցել սեմինար, որին մասնակցել են ՄԱԿ-ի փախստականների գործակալության ներկայացուցիչները։ Քննարկվել են ԻԻՀ-ում պատերազմի պայմաններում փախստականների հոսքի, քանակի ընդունման պայմանները, պարենային անվտանգության հարցերը, մաքսանենգության, ահաբեկիչների հնարավոր մուտքի, անօրինական սահմանհատումների և թրաֆիքինգի հետ կապված հարցեր։

Սեպտեմբերի 23-ին ՄԱԶԾ, ԵԱՀԿ, Արդարադատության նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրոպական Միության կողմից «Հաշվետու ինստիտուտներ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի նախագծի քննարկումը։

Հոկտեմբերի 14-ին և 15-ին անցկացվել է Մարդու իրավունքների կոմիտեի 133-րդ նստաշրջանը, որի ընթացքում Ժնևի հետ առցանց եղանակով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի CCPR իրականացման մասին ՀՀ երրորդ զեկույցի պաշտպանությանը մասնակցել է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը։ Պաշտպանության ընթացքում քննարկվել են ոստիկանության գործունեությանն առնչվող հարցադրումներ։

ՀՀ արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող «Բռնության կանխարգելման միջոլորտային ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների զարգացում՝ հիմնված երեխայազգայուն և գենդերային զգայուն մոտեցումների վրա» ծրագրի շրջանակներում օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել են մարզային հանդիպումներ՝ «Համագործակցային աշխատանքի կարողությունների զարգացում՝ ի նպաստ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելում» թեմայով ոստիկանության բոլոր մարզային վարչությունների ենթակա մասնագիտացված ստորաբաժանումների 61 իրավասու ծառայողների հետ:

Նոյեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ համագործակցության 2022-2025թթ. համար Ճանապարհային քարտեզի նախագծի քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, կոռուպցիայի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարում ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները, առկա խնդիրների շտկման ուղղությունները, ներկայացվել են առաջարկություններ ճանապարհային քարտեզում ներառելու նպատակով:

Նոյեմբերի 23-ից 27-ը ՄԱԿ-ի Բեռնարկղերի վերահսկման ծրագրի շրջանակներում Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվել է Ռազմավարական առևտրի և արտահանման վերահսկման տարածաշրջանային գործնական դասընթացը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում կայացել է հանդիպում ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի փորձագետների (UNODC) հետ՝ ՀՀ հետ համագործակցության 2022-2025թթ. համար Ճանապարհային քարտեզի գործարկման վերաբերյալ նախնական քննարկումներ անցկացնելու նպատակով։

Միևնույն ժամանակ, մի շարք հանդիպումներ են անցկացվել «Հաշվետու ինստիտուտներ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:


ՀԱՊԿ 


 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ծառայողները հեռավար և առկա եղանակով մասնակցել են մի շարք միջոցառումների, մասնավորապես՝

Հունվարի 26-ին և 27-ին անցկացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների համատեղ պատրաստման 2022թ. պլանի նախագծի քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ։

Մարտի 10-ից 23-ը ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների աշխատակիցների համար կազմակերպվել է հեռավար դասընթաց ՌԴ ՆԳՆ Նիժնի Նովգորոդի ակադեմիայում, որին մասնակցել է ոստիկանության 2 ծառայող։

Մարտի 31-ին անցկացվել է ՀԱՊԿ «Նելեգալ» տարածաշրջանային գորողության միջազգային շտաբի առցանց նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ։

Մարտի 29-ից 31-ը Մոսկվայում կայացել է Պրոքսի գործողության ազգային շտաբերի ղեկավարների և նրանց ներկայացուցիչների խորհրդակցությունը, որին մասնակցել է ոստիկանության 1 ծառայող։

ՀՀ-ում «Գրոմ-2021» համատեղ զորավարժություն կազմակերպելու և անցկացնելու հարցերով մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով ապրիլի 6-ից 9-ը և հունիսի 1-ից 3-ը Երևանում անցկացվել են շտաբային բանակցություններ, որոնց մասնակցել են ՀԱՊԿ քարտուղարության, Բելառուսի ՆԳՆ, Ղրղզական ՆԳՆ, ՌԴ ՆԳՆ, Տաջիկստանի և ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ։

Ապրիլի 28-ին անցկացվել է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք թմրանյութերի դեմ պայքարի գործողությունների կազմակերպման հարցերով աշխատանքային խմբի առցանց նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը։

Մայիսի 12-ից 25-ը ՀԱՊԿ շրջանակներում անցկացվել է կրիպտոարժույթների և էլեկտրոնային դրամապանակների վերաբերյալ առցանց դասընթաց, որին մասնակցել է ոստիկանության 2 ծառայող։  

Մայիսի 20-ին անցկացվել են «Կոբալտ-2021» համատեղ զորավարժություն կազմակերպելու և անցկացնելու շատաբային առցանց բանակցությունները, որին մասնակցել է ոստիկանության 1 ծառայող։

Հունիսի 21-ից 25-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում «Канал» տարածաշրջանային հակաթմրանյութային միջոցառման շրջանակներում անցկացվել է «Канал-Гранитный бастион» ենթատարածաշրջանային հակաթմրանյութային միջոցառումը, որին մասնակցել է ոստիկանության 1 ծառայող։

Հուլիսի 8-ից 9-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվել են ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների մասնակցությամբ «Կոբալտ-2021» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Օգոստոսի 4-ից 6-ը ՌԴ Կազանում անցկացվել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2021» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցությունները, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ։

Օգոստոսի 24-ին անցկացվել է Անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ առցանց նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը։

Սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանով նախատեսված «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը։

Վարժանքներին, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում հակաթմրանյութային գործողության իրականացումն ու հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստականության աստիճանի բարձրացումն էր, մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկողության գործակալության հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ներգրավված էին ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության ստորաբաժանումները` ավիացիայի, ռազմական և հատուկ տեխնիկայի կիրառմամբ։

Զորավարժությանը մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների մոտ 350 ծառայող, 49 միավոր տեխնիկա, 3 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր։

Նոյեմբերի 6-ից 13-ը ՀՀ ոստիկանության 7 ծառայողներ մասնակցել են ՌԴ Կազան քաղաքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներգրավմամբ կայացած «Անսասան եղբայրություն 2021» զորավարժությանը։

Նոյեմբերի 16-ից 19-ը Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում ՀԱՊԿ շրջանակներում կայացել է «ԿՈԲԱԼՏ-2021» զորավարժությունը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 6 ծառայողներ։

Նոյեմբերի 30-ին առցանց եղանակով տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 23-րդ նիստը:

Նիստին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության և շտաբի ծառայողներ, ինչպես և ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարներ:

Համագործակցության շրջանակներում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ ևս:


 

Փետրվարի 17-ին կայացել է «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» 1998 թվականի մարտի 6-ի համաձայնագրի մասնակից պետությունների համատեղ հանձնաժողովի (Համատեղ հանձնաժողով) 23-րդ նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 4 ծառայողներ։

Մարտի 5-ից 30-ը ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիայում անցկացվել է «ԱՊՀ մասնակից երկրների իրավապահ և իրավասու այլ մարմինների փոխգործակցության կազմակերպաիրավական հիմքերը» թեմայով մեկամսյա դասընթացների շարքը, որին մասնակցել է ոստիկանության 1 ծառայող։

ԱՊՀ «Ծառայությունների ազատ առևտրի մասին» Համաձայնագրի նախագծի խնդրահարույց հարցերի քննարկման նպատակով  ապրիլի 8-ից 9-ը և հունիսի 29-ին անցկացվել են  առցանց հանդիպումներ, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը։

Հուլիսի 13-ին կայացել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից կազմակերպված «Կոռուպցիայի հակազդման քրեաիրավական, քրեադատավարական և կրիմինոլոգիական հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական առցանց համաժողովը: Համաժողովը անցկացվել է  «Zoom» հարթակի միջոցով: Միջոցառման ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի և ՌԴ ՆԳՆ Կազանի իրավաբանական ինստիտուտի, ՌԴ ՆԳՆ Կառավարման Ակադեմիայի, ՌԴ ՆԳՆ Ռոստովի իրավաբանական ինստիտուտի 9 մասնակից:

Հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում առցանց ձևաչափով անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հովանու ներքո «Թմրամիջոցների վտանգներին հակազդելը տեղեկատվական տիրույթի գլոբալիզացիայի պայմաններում․ հիմնախնդիրները և հեռանկարները» թեմայով 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովը։

Սեպտեմբերի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների խորհրդակցությունը՝ 2021 թ. հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների նիստի օրակարգի նախապատրաստման նպատակով։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ձևավորվել է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը:

Հոկտեմբերի 11-ին տեսակոնֆերանսի եղանակով անցկացվել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարները, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի տնօրենը, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը:

Հանդիպման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահի լիազորությունները Ուզբեկստանի Հանրապետության ՆԳ նախարար, գեներալ-լեյտենանտ Պուլատ Բոբոժոնովը փոխանցել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին: Նիստին քննարկվել է 14 կետից բաղկացած օրակարգը։

Բոլոր հարցերով ընդունվել են որոշումներ:

Նոյեմբերի 2-ին անցկացվել է ԱՊՀ Միջպետական ինֆորմացիոն բանկի հետագա օպտիմալացման հարցերով փորձագետների առցանց խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 4 ծառայողներ։

Դեկտեմբերի 3-ին անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների աշխատանքի ընդհանուր շուկայի աստիճանական ձևավորման և աշխատուժի միգրացիայի կարգավորման հայեցակարգի համաձայնեցման նպատակով աշխատանքային խմբի առցանց հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ։

Դեկտեմբերի 23-ին անցկացվել է «Միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնախնդիրները» թեմայով ԱՊՀ մասնակից պետությունների միջգերատեսչական խորհրդակցությունը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Համագործակցության շրջանակներում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ ևս:

 

Սևծովյան տնտեսական համագործակցություն 


 

Դեկտեմբերի 7-ին կայացել է ՍԾՏՀ Հանցավորության դեմ պայքարի աշխատանքային խմբի և կապի սպաների առցանց հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ։ Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվել են մարդկանց թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի և կիբերհանցավորության դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվություն։

 

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանության ծառայողները առկա և հեռավար եղանակով մասնակցել են օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք միջոցառումների՝ հանդիպումների, վերապատրաստման դասընթացների, սեմինարների և ուսումնական այցերի ևս: