1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (տեսանյութ և լուսանկարներ)

   ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (տեսանյութ և լուսանկարներ)

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլու հրավերով, աշխատանքային այցով մեկնեց Թբիլիսի:
Հայկական պատվիրակությանը դիմավորեց նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Ինչից հետո Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անունից ծաղկեպսակ դրվեց ծառայողական պարտականությւնները կատարելիս զոհված վրաց ոստիկանների հուշակոթողին:
Այնուհետև տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլու հանդիպումը՝ հայկական պատվիրակության անդամների մասնակցությամբ:
Իրավապահ կառույցների ղեկավարները քննարկեցին փոխգործակցության ներկա վիճակն ու հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ:
Կողմերը գոհունակություն հայտնեցին արդեն ավանդական դարձած գործընկերային հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ և ընդգծեցին, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ վերջին տարիներին սկզբունքորեն նոր որակի բերված ամենօրյա համատեղ աշխատանքը ամրապնդելու համար:
Առարկայական ու շահագրգիռ քննարկման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու գերատեսչություններում ընթացող բարեփոխումների ընթացքի և լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ: Որոշվեց շարունակել ու խորացնել ակտիվ աշխատանքը կոնկրետ ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ, այդ թվում՝ մի շարք ծառայությունների ներկայացուցիչների փոխայցելությունների միջոցով:
Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին համոզմունք հայտնեցին, որ երկու բարեկամ երկրների ոստիկանական կառույցների գործընկերությունն այսուհետ էլ կշարունակվի իրավապահ ուժերի և կարողությունների փոխշահավետ ինտեգրման ու հանցավորության դեմ համատեղ պայքարի խորացման ավանդական ճանապարհով: