ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

2015 թ. մարտի 16-ից 19-ը Շվեյցարիայի Համադաշնությունում էր գտնվում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ Շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանի գլխավորությամբ: Այցը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ:
Մարտի 16-ին ոստիկանության պատվիրակությունը Ժնև քաղաքում հանդիպում ունեցավ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի գրասենյակում՝ կենտրոնի ղեկավարի տեղակալ, դոկտոր Ֆիլիպ Ֆլյուրիի հետ:
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2014 թ. ՀՀ ոստիկանության և ԶՈՒԺՎ Ժնևի կենտրոնի միջև ստորագրված տարեկան համագործակցության ծրագրով կատարված աշխատանքները: Գոհունակությամբ նշելով արձանագրված արդյունքները, կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ՀՀ ոստիկանության ծառայողների մասնագիտական հմտությունների զարգացմանը, իրավագիտակցության, ոստիկանության համակարգում կառավարման արդյունավետության բարձրացմանը, ՀՀ ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը:
Հանդիպման ավարտին ստորագրվեց 2015 թ. Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև տարեկան համագործակցության ծրագիրը:

Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ Ժնև քաղաքի քաղաքապետարանի Ալաբամա սենյակում: Պատվիրակությանը ընդունեցին Ժնևի քաղաքապետարանի արարողակարգի պետ Ժ. Շոպաղը և փոխկանցլեր Ս. Ժենուն: Ողջունելով հյուրերին՝ Ժ. Շոպաղը նախ տեղեկատվություն ներկայացրեց Ալաբամայի պատմական սենյակի վերաբերյալ, այնտեղ կատարված իրադարձությունները, մասնավորապես, մարդասիրական միջազգային իրավունքի համատեքստում: Ապա ներկայացվեցին Շվեյցարիայի Համադաշնության պետական կառուցվածքը, օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքը: Ս. Ժենուի կողմից ներկայացվեց նոր ընդունված օրենքը «Ոստիկանության մասին» և դրանից բխող բարեփոխումների ծրագիրը, որով ժամանակակից ոստիկանություն ունենալու նպատակով մի շարք միջոցառումներ են նախատեսված, մասնավորապես, անցում համայնքային ոստիկանությանը, բարեփոխումներ ճանապարհային ոստիկանությունում: Իր հերթին, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Զաքարյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ներկայիս ընթացքը և հետագա ծրագրերը:

Մարտի 17-ին մի շարք հանդիպումներ տեղի ունեցան Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի գրասենյակում, որոնց ընթացքում տեղի ունեցան քննարկումներ և մտքերի փոխանակում մի շարք կարևոր հարցերի շուրջ, մասնավորապես մասնագետների կողմից ներկայացվեցին Կենտրոնի կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները, մի շարք երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը և գրանցված արդյունքները, հատկապես մարդկային ռեսուրսների կառավարման գործում: Ներկայացվեցին նաև միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտի ներկա վիճակը, վիճակագրությունը, առկա մարտահրավերները, միջազգային անվտանգության ոլորտին և գենդերին վերաբերվող հարցերը:
Մարտի 18-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելեց Էգլ քաղաքի Շաբլեի համայնքային ոստիկանության բաժին, որտեղ բաժնի պետ Պ. Վյուտրիխի կողմից ներկայացվեց համայնքային ոստիկանության կառուցվածքը, գործունեությունը, բաժնի կողմից իրականացվող խնդիրները և վիճակագրությունը: Ապա շրջայց կազմակերպվեց հյուրերի համար՝ աշխատանքային պայմաններին և տեխնիկական հնարավորություններին ծանոթանալու նպատակով:

Նույն օրը ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելեց Նևշատել քաղաքում գտնվող Շվեյցարիայի ոստիկանական ինստիտուտ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում փոխտնօրեն Ժ. Բոշի հետ:
Վերջինս ներկայացրեց գործող ոստիկանական կրթական համակարգը և, մասնավորապես, ինստիտուտի կողմից իրականացվող գործունեության հիմանական ուղղությունները, մասնավորապես՝ ոստիկանության ծառայողների ուսուցման և վերապատրաստման գործընթացը և կարգը, ինստիտուտի կողմից իրականացվող հրատարակչական գործունեությունը, միջազգային գործունեությունը: Հատկապես հետաքրքրություն առաջացրեց բանակցություններ վարելու հմտություններ զարգացնելու նպատակով կազմակերպվող դասընթացները:
Ապա պատվիրակությունը շրջայց կատարեց ինստիտուտի և գրադարանի տարածքում:

Մարտի 19-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելեց ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի այցելուների կենտրոն, որտեղ ավագ փորձագետ Ա. Փույալի կողմից ներկայացվեց ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը, հատկապես փախստականների հետ կապված խնդիրները, ներկա զարգացումները, նաև վիճակագրությունը: Նաև անդրադարձ կատարվեց առանց քաղաքացիության անձանց հիմնախնդրին և ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև առկա համագործակցությանը:


Այցի շրջանակներում վերջին հանդիպումը տեղի ունեցավ Միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի Ակադեմիայի դասախոսական կազմի հետ: Ներկայացվեցին միջազգային իրավունքի ներկա զարգացումները, տարբեր երկրների իրավական համակարգերի համապատասխանեցման գործընթացը միջազգային իրավունքին, ակադեմիայի կողմից մշակված իրավական ակտերը, ընդունելության կարգն ու ուսումնական գործընթացը: