1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 5-ից 8-ը

 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 5-ից 8-ը

Բացահայտվել է 248 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝

☑️29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️26 դեպք՝ խարդախության,
☑️23 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️16 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️9 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
☑️6 դեպք՝ խուլիգանության,
☑️5-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման,
☑️4 -ական դեպք՝ թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու,
☑️3-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու,
☑️2-ական դեպք՝ բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության։
Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի մաքսանենգության, հետամտելու, ինքնիրավչության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, իրացման նպատակով կեղծ ալկոհալային խմիչքների կամ այլ արտադրանքի շրջանառության, փաստաթղթերի, դրոշմների, կնիքների կամ տրանսպորտային միջոցների պետահամարանիշների հափշտակման, շորթման, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության,
☑️1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 42 ավտովթար․ 3 մարդ մահացել է․ 54-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: