ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 84-րդ նստաշրջանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 84-րդ նստաշրջանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 2-ից 5-ը Կիգալիում, Ռուանդա, անցկացվեց Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 84-րդ նստաշրջանը:
Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի 145 անդամ երկրների ավելի քան 700 պատվիրակներ:
Գլխավոր ասամբլեան անցկացվեց «Ինտերպոլ-2020. Համաշխարհային սպառնալիքները դինամիկ միջավայրում» խորագրի ներքո:
Ինտերպոլի գլխավոր ասամբլայի 84-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էր նաեւ ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, ի դեմս՝ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանի:
Նստաշրջանում քննարկվեցին միջազգային հանցավորության դեմ պայքարի մի շարք առաջնային խնդիրներ, այդ թվում՝ անձանց եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կոռուպցիայի եւ ֆինանսական հանցագործությունների, ահաբեկչության եւ օտարերկրյա վարձկանների, կիբեռհանցավորության, շրջակա միջավայրի անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի եւ այլ հարցեր:
Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքն իր ելույթում նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել են համաշխարհային մարտահրավերներն ու կոնֆլիկտային իրավիճակները, հանցավոր սպառնալիքները՝ ուղղված համաշխարհային անվտանգությանը: Նա կոչ արեց անդամ երկրներին ակտիվորեն համագործակցել հնարավոր բոլոր ուղիներով եւ մակարդակներով:
Վեհաժողովի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Շտոքի, նախագահ տիկին Բալեստրազիի, մի շարք անդամ երկրների պատվիրակությունների հետ, քննարկվեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ՀՀ պատվիրակությունը առանձին հանդիպում ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության հետ. քննարկվեցին ինչպես երկու երկրների ոստիկանությունների համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային կարեւորություն ունեցող եւ թիրախային հարցեր:
Վեհաժողովի ավարտին ընդունվեցին հանցավորության տարբեր ոլորտներում պայքարը կարգավորող հարցերին առնչվող մի շարք որոշումներ:


ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ