ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական ընտրացուցակների շուրջ քննարկում ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

06.11.2015 19:18 Հանրաքվե
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական ընտրացուցակների շուրջ քննարկում ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


Նոյեմբերի 6-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական ընտրական ցուցակների շուրջ քննարկում։ Մասնակցում էին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, Իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, Աժ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ԶԼՄ ներկայացուցիչներ։ Ի դեպ, քննարկմանը հրավիրված էին նաև, բայց, ցավոք, անհասկանալի պատճառներով, այդպես էլ չեկան Աժ պատգամավոր Արամ Մանուկյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որոնք առավել հաճախ են հանդես գալիս ընտրացուցակների հետ կապված հայտարարություններով։
Քննարկումը սկսվեց ընտրացուցակների թերությունների և անճշտությունների վերաբերյալ տարբեր հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների և քաղաքական գործիչների հայտարարությունների և դիտողությունների կապակցությամբ ոստիկանության ներկայացուցիչների պարզաբանումներով։ Հրապարակվեցին ընտրողների պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ քաղաքացիների, ինչպես և այն անձանց թիվը, որոնք ընտրությանը մասնակցելու են ոչ թե անձնագրով, այլ նույնականացման քարտով։ Հովհաննես Մարգարյանն առաջարկեց կազմել նույնականացման քարտ ունեցողների քվեացուցակներ և փակցնել ընտրատեղամասերում ընտրության թափանցիկությունն ապահովելու և կեղծիքներից խուսափելու նպատակով, կամ նույնականացման քարտ ունեցող քաքացիներին տրամադրել հին նմուշի անձնագրերից, որոնք ունեն նաև կնիքվելու հնարավորություն։ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը նշեց, որ, չնայած, նույնականացման քարտերի վրա չի նշվում անձի հաշվառման հասցեն, իսկ քարտն Էլ կնիքվելու հնարավորություն չունի, բայց համապատասխան աշխատանքներն արդեն տարվել են անճշտություններն ու կրկնաքվեարկություններր բացառելու համար։