ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը նամակով դիմել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը նամակով դիմել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին
Հարգելի գեներալ-լեյտենանտ,
Սույն գրությամբ ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, 2012 թ. ընթացքում Հայաստանի բոլոր մարզերում անց են կացրել ոստիկանության «բաց դռների օր»  միջոցառումների շարք: Բաց դռները նախատեսված էին դպրոցահասակ երեխաների համար և ուղղված էին բարձրացնելու նրանց իրազեկվածության աստիճանը ոստիկանության գործունեության նկատմամբ, ընդ որում՝ դրանք անցկացվեցին երեխաների համար հետաքրքրական ձևով և մտերմիկ շրջապատում: Հատկանշական է, որ բացի գիտելիքներից, երեխաները ստացան նաև բազմաթիվ նվերներ՝ դարձյալ ոստիկանության վերաբերյալ:
Բաց դռներին մասնակցեց ընդհանուր առմամբ 270 դպրոցական, և միջոցառումները շատ ջերմորեն ընդունվեցին երեխաների, հանրության, լրագրողների և հենց ոստիկանների կողմից:  Գրասենյակի մեկ այլ նախաձեռնություններից էր ոստիկանության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կլոր սեղանների կազմակերպումը՝ ուղղված այս կառույցների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը: Կլոր սեղաններն անցկացվեցին Գյումրի և Վանաձոր քաղաքներում, և դրանց մասնակցեց ոստիկանության շուրջ 40 և ԶԼՄ-ների 30 ներկայացուցիչ: Այս միջոցառումներն ևս արժանացան մասնակիցների դրական գնահատականին:
Առիթից օգտվելով` կցանկանայի խորին երախտագիտությունս հայտնել ՀՀ ոստիկանության շտաբին եւ ոստիկանության մարզային բոլոր վարչություններին՝ սերտ համագործակցության եւ ծրագրին ցուցաբերած արհեստավարժ աջակցության համար: Ցանկանում եմ վերստին հայտնել գոհունակությունս ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության միջև ձևավորված արդյունավետ և շարունակական գործընկերության կապակցությամբ: 
 
Հարգանքով` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար,
դեսպան Անդրեյ Սորոկին