ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2012 թվականին իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2013 թ. ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է հանցագործության 510 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 478-ի դիմաց:
Արձանագրված 510 հանցագործություններից 472-ը կամ 94,1%-ը հանդիսանում են բացահայտման տոկոսում հաշվվող դեպքեր, որոնք կազմել են ՀՀ գրանցված դեպքերի 3,6%-ը (2012 թ.` 478-ից 450-ը կամ 94,1%-ը), իսկ վերջիններիս մասնաբաժինը գրանցված հանցագործություններում աճել է 3,1%-ով (94,5-91,4%):
Գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակում որոշակի մաս են կազմում ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքերը 510-ից 38-ը կամ 7,4 % ( 2012 թ.` 478 -ից 27-ը կամ 5,6%-ը):
2013 թվականին 36-ով աճել են միջին ծանրության (152-116), նվազել՝ 4-ով` ծանր (43-47) դեպքերը, նույն մակարդակի վրա են մնացել առանձնապես ծանր դեպքերի ցուցանիշները (6-6):
ՀՀ-ում արձանագրված ծանր դեպքերի 1,4%-ը բաժին է ընկել Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումներին, իսկ 4,1%-ը միջին ծանրության հանցագործություններին:
Մարզում արձանագրված 510 դեպքերից 41,1%-ը կատարվել է Իջևանի, 15,7%-ը` Տավուշի, 18,4%-ը` Դիլիջանի, 24,7%-ը` Նոյեմբերյանի բաժինների սպասարկման տարածքներում:
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները` (89-86), պետական իշխանության, ծառայության, կառավարման կարգի դեմ` (78-55), տնտեսական գործունեության` (47-26) և մարդու դեմ ուղղված (135-115), նվազել՝ սեփականության դեմ ուղված (148-187) հանցագործությունների ցուցանիշները:
Մարդու(անձի) դեմ ուղղված հանցագործությունները աճել են 20-ով(135-115), որը կազմում է ՀՀ-ում գրանցված դեպքերի 2,8%-ը, իսկ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը նվազել են 3-ով (49-52), կամ 3,25%-ով: Անձի դեմ ուղղված հանցագործությունները հիմնականում կենցաղային բնույթի են և հանդիսանում են ընտանեկան, կենցաղային վիճաբանությունների արդյունքում միմյանց հասցված մարմնական վնասվածքներ: Բացասական է այն հանգամանքը, որ հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է սպանության (3-4) դեպք, իսկ սեռական անձեռնամխելիության դեպքերը աճել են 2-ով (5-3) կամ 4,3%-ով:
Ըստ սպասարկման տարածքների` այս բնագավառում աճ է արձանագրվել Իջևանում (60-43), Դիլիջանում (28-17), իսկ նվազել Նոյեմբերյանում (23-27) և Տավուշում (24-28):
3 դեպքով (89-86) կամ 2,8%-ով աճել են հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները (այն կազմել է ՀՀ գրանցված դեպքերի 2,8%-ը, 89-ը 3121-ից), որը տեղի է ունեցել հրազեն, ռազմամթերքի ապօրինի շրջանառության (24-19), խուլիգանության (9-7) և խուլիգանության, որը կատարվել է զենքի գործադրմամբ (2-1), դեպքերի քանակի աճման հաշվին: Վատացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ հանցագործությունների հայտնաբերման արդյունավետությունը (21-22), ինչպես նաև նվազել է ՃԵԿ խատելը (32-33) և արձանագրված հասարակական անվտանգության կարդի դեմ ուղված այլ հանցագործությունների ցուցանիշը` (3-5):
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 20,9%-ով նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինը գրանցված հանցագործությունների կազմում, (29,0%-39,1%), ընդ որում` սեփականության դեմ ուղղված հանցագործություններում 9,1%-ով (10,1%-19,2%) նվազել է պետական գույքի հափշտակումների մասնաբաժինը, անձնական գույքի հափշտակումների մասնաբաժինը` 10,1%-ով նվազել է (29,0%-39,1%):
Հաշվետու ժամանակաշրջանում պետական իշխանության կարգի և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները աճել են 23-ով կամ 29,5%-ով (78-55):
Գրանցվել է առանձնապես ծանր 6-6 դեպք, որից բացահայտվել է 4-4, չի բացահայտվել 2-2 (Իջևան 1-1, Տավուշ 1-1), բացահայտումը կազմել է 66,7%-66,7%:
Հաշվետու ժամանակաշրջանում բնակչության մոտ հայտնաբերվել են զենքի և ռազմամթերքի ապօրինի պահման 24-19 դեպք:
Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է սպանության 3-4 դեպք, որից (Իջևան 1-1,Դիլիջան 1-0, Տավուշ 1-3), սպանության փորձի 1-0 դեպք, որը չի բացահայտվել (Իջևան):
Գրանցվել է 9-7 խուլիգանության դեպք (Իջևան 6-5, Դիլիջան 1-0, Տավուշ 1-1, Նոյեմբերյան 1-1), որից բացահայտվել է 9-7, բացահայտումը կազմել է 100%-100%: Հաշվառված հրազենի գործադրմամբ կատարված 2-1 (Իջևան1- 1,Նոյեմբերյան 1-0) խուլիգանության դեպքից բացահայտվել է 2-1-ը, բացահայտումը կազմել է 100%-100% (ՀՀ 84,4% ): Գրանցվել են 21-22 թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ, որից բացահայտվել է 20-21, չի բացահայտվել 1-1, բացահայտումը կազմել է 95,2%-95,5%: Հաշվետու ժամանակահատվածում որոշակի աշխատանքներ են ձեռնարկվել քննությունից և դատից խուսափող անձանց հետախուզման, անհայտ կորածների հայտնաբերման և չճանաչված դիակների ինքնության պարզման ուղղությամբ:
01.01.2013 թ. դրությամբ հաշվառման մեջ եղել է ընդամենը 335 հետախուզվող, որից 325-346-ը հանցագործ և 10-9 անհայտ կորած: Վերցվել է հաշվառման 61-57, որից 22-47-ը հանցագործ, 11-10 անհայտ կորած:
Հանվել է հաշվառումից 102-111, որից 43-94ը հանցագործ, 13-9-ը անհայտ կորած:
Անդրադառնալով առանց ՀՀ քր. օր.-ի 327 հոդվածի հատկանիշներով հետախուզվող անձանց հայտնաբերման աշխատանքին հարկ է նշել, որ հետախուզման մեջ եղել է 100-88 անձ, հայտնաբերվել է 43-39 կամ 43,0%:
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2012 թ. ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2012 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության կողմից իրականացված կազմակերպչական, օպերատիվ-հետախուզական և պրոֆիլակտիկ բնույթի միջոցառումներն ուղղված են եղել հանցավորության կանխմանը, հանցագործությունների բացահայտմանը, հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը, որի շնորհիվ մարզում օպերատիվ իրավիճակը եղել է կայուն, կառավարելի և վերահսկելի:
Մարզում գրանցվել է հանցագործության 478 դեպք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 429-ի դիմաց: Ըստ ենթակա բաժինների գրանցված հանցագործությունների՝ աճ է արձանագրվել ոստիկանության Նոյեմբերյանի` 25 դեպքով կամ 27,8%-ով, (115-90), Դիլիջանի`14 դեպքով կամ 22,2%-ով, (77-63) Իջևանի` 28 դեպքով կամ 17,7%-ով, (186-158) բաժինների սպասարկման տարածքներում, իսկ նվազել են հանցագործությունները Տավուշում` 18 դեպքով կամ 15,3%-ով (100-118):
Արձանագրված 478 հանցագործություններից 450-ը կամ 94,1%-ը բացահայտման տոկոսում հաշվվող դեպքեր են (2011 թ. 429-ից 411-ը կամ 95,8%-ը):
20-ով կամ 7,0%-ով աճել է քրեական հետախուզության գծով (285-265) հանցագործությունների թվաքանակը: Այս աճման միտմանը զուգահեռ քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունները նվազել է ոստիկանության Տավուշի` 15 դեպքով կամ 18,8%-ով (65-80), աճել է Նոյեմբերյանի` 10 դեպքով կամ 18,5% -ով (64-54), Դիլիջանի` 8 դեպքով կամ 22,2% -ով (44-36), բաժիններում, Իջևանի բաժնում` 17 դեպքով կամ 17,9%-ով (112-95):
11 (116-127) դեպքով` միջին ծանրության, իսկ 5 (47-52) դեպքով` ծանր հանցագործությունների մասնաբաժինը նվազել է գրանցված հանցագործությունների կազմում: Հաշվետու ժամանակշրջանում միջին ծանրության հանցագործությունների նվազում է արձանագրվել Տավուշում (20-39), Դիլիջանում (14-17), իսկ աճ` Իջևանում (43-41) և Նոյեմբերյանում (39-30): Ծանր հանցագործությունների աճ արձանագրվել է միայն Դիլիջանի բաժնում (10-7), Իջևանի (20-22), Տավուշի (9-15) բաժիններում նվազում է արձանագրվել, իսկ Նոյեմբերյանի (8-8) մնացել է նույն մակարդակի վրա,:
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճ է արձանագրվել տնտեսական գործունեության (26-11), մարդու (անձի) (115-97), պետական իշխանության, ծառայության, կառավարման կարգի (55-43), սեփականության (187-165)դեմ ուղղված հանցագործություններում, իսկ նվազել են հասարակական անվտանգության, կարգի դեմ (86-110), ուղղված հանցագործությունների ցուցանիշները:
Գրանցված հանցագործությունների բացահայտման բնագավառում արձանագրվել է դրանց արդյունավետության նվազում 2,3 %-ով (91,4%-93,7%). մարզում բացահայտվել է գրանցված 478 դեպքից 437-ը (2011թ. 429-ից 402-ը): Գրանցված հանցագործությունների բացահայտումը կարող էր ավելի արդյունավետ լիներ չբացահայտված 41 հանցագործությունների բացահայտման հաշվին. (2011 թ. 27)` Իջևան 20-6, Դիլիջան 9-5, Տավուշ 6-12, Նոյեմբերյան 6-4:
Քրեական հետախուզության գծով գրանցված 285-265 դեպքերից բացահայտվել է 246-240, չի բացահայտվել 39-25-ը, (ՀՀ 79,5%), բարձր է բացահայտումը Նոյեմբերյանում 90,6%, Իջևանում 83,9%, Տավուշում 90,8%, Դիլիջանում 79,5% ՀՀ հետ մնացել է նույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ բարելավել է բացահայտման ցուցանիշը Տավուշի 90,8%-86,3%, ցածր ցուցանիշներ են արձանագրվել Իջևանի 83,9%-93,7%, Նոյեմբերյանի 90,6%-94,4% և Դիլիջանի 79,5%-86,1% բաժիններում:
Գրանցված ծանր դեպքերը նվազել են 5-ով (47-52), վերջիններիս բացահայտման արդյունավետությունը նվազել է 12,7%-ով (68,1%-80,8%), (ՀՀ 66,0%) ցուցանիշից ցածր են Իջևանի 50,0% և Դիլիջանի` 60,0% բացահայտումը:
Հրազենի գործադրմամբ հանցագործության դեպք չի գրանցվել: Բնակչության մոտ հայտնաբերվել են զենքի և ռազմամթերքի ապօրինի պահման 19-32 դեպք, Իջևան 4-8, Դիլիջան 3-7, Տավուշ 7-10, Նոյեմբերյան 5-7:
Արձանագրվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 66-55 դեպք, որից Իջևան` 19-15, Դիլիջան՝ 13-13, Նոյեմբերյան՝ 14-12, Տավուշ՝ 20-15:
115-97 գրանցված մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործություններից (Իջևան 43-36, Դիլիջան 17-16, Տավուշ 28-26, Նոյեմբերյան 27-19), բացահայտվել է 114-94, չի բացահայտվել1-3 (Իջևան 0-1, Դիլիջան 0-1, Տավուշ 1-1, Նոյեմբերյան 0-0): Բացահայտումը կազմել է 99,1%, որը միջին հանրապետականից /96,1%/ բարձր է:
Գրանցվել է 52-41 դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպք (Իջևան 28-18, Դիլիջան 8-10, Տավուշ 7-7, Նոյեմբերյան 9-6), բացահայտումը կազմել է 100%-97,6%, միջին հանրապետական 94,3% , որից բարձր է բոլոր բաժինների բացահայտման ցուցանիշը:
Գրանցված 3-3 դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի (Իջևան 1-1, Տավուշ 0-2, Դիլիջան 2-0) բացահայտումը կազմել է 100%-66,7% (ՀՀ 84,1%):
Գրանցվել է սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված 3-4 դեպք (Իջևան 0-1, Նոյեմբերյան 1-2, Տավուշ 2-1), որը բացահայտվել է, բացահայտումը կազմել է 100% (ՀՀ 97,1%):
Գրանցված հասարակական անվտանգության, կարգի դեմ ուղղված 86-110 դեպքերից (Իջևան 38-48, Դիլիջան 18-19, Տավուշ 13-19, Նոյեմբերյան 17-24), բացահայտվել է 84-108-ը, չի բացահայտվել 2-2, բացահայտումը կազմել է 97,7%-98,2% (ՀՀ 93,4%), միջին հանրապետականից բարձր է բոլոր բաժինների բացահայտումը:
Գրանցվել է 7-22 խուլիգանության դեպք (Իջևան 5-11, Դիլիջան 0-1, Տավուշ 1-3, Նոյեմբերյան 1-7), որից բացահայտվել է 7-22, բացահայտումը կազմել է 100%-100%:
Գրանցվել են 22-14 թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ (Իջևան 11-6, Դիլիջան 3-2, Տավուշ 3-2, Նոյեմբերյան 5-4), որից բացահայտվել է 21-14, բացահայտումը կազմել է 95,5%-100%: Այս ուղղություններով միջին հանրապետական 90,1%-ից բարձր են բոլոր բաժինների ցուցանիշները: Ոչ արդյունավետ միջոցառումներ են իրականացվել թմրամիջոցների իրացման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ: Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է իրացման 4-2 դեպք (Իջևան 3-1, Նոյեմբերյան 1-1), բացահայտումը կազմել է 75,0% (ՀՀ 79,0%): Ընդհանուր առմամբ առգրավվել է 126,9 գ մարիխուանա և 22,5 կգ կանաչ զանգված` թփեր և այլ տեսակի թմրամիջոցներ 208 մլգ.: Թմրամիջոցների իրացման դեպքեր չեն արձանագրվել Դիլիջանի, Տավուշի բաժիններում:
Գրանցվել է սեփականության դեմ ուղղված 187-165 հանցագործության դեպք (Իջևան 71-64, Դիլիջան 32-22, Տավուշ 48-59, Նոյեմբերյան 36-20), բացահայտվել է 150-145, չի բացահայտվել 37-20, բացահայտումը կազմել է 80.2%-87.9%, միջին հանրապետական 72,1%-ից բարձր ցուցանիշ ունեն բոլոր բաժինները, բացի Դիլիջանից` 71,9 %: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ վատացրել են բացահայտումը Իջևան 74,6%-92,2%, Դիլիջանի 71,9%-81,8% և Նոյեմբերյանի 86,1%-95,0% բաժինները, բարելավել է միայն Տավուշի 89,6%-83,1% բաժինը:
187-165 սեփականության դեմ ուղղված դեպքերից 36-27 պետական գույքի հափշտակության դեպքեր են, որից բացահայտվել է 32-22, չի բացահայտվել 4-5 (Իջևան 3-1, Տավուշ 1-4), բացահայտումը կազմել է 88,%-81,5%, (ՀՀ 83,3%): Միջին հանրապետականից բարձր ցուցանիշներ են ապահովվել բոլոր բաժինները:
Գրանցվել է 33-25 պետական գույքի գողության դեպք (Իջևան 17-13, Տավուշ 15-10, Նոյեմբերյան 1-2), որից 29-20 բացահայտվել է, չի բացահայտվել 4-5, բացահայտումը կազմել է 87,9%-80,0% (ՀՀ 73,5%):
Պետական գույքի հափշտակություն ավազակության, կողոպուտի միջոցով կատարված դեպքեր չեն գրանցվել: Գրանցվել է խարդախության 1-0 (Իջևան 1), յուրացման 2-2 (Նոյեմբերյան 1, Իջևան 1):
Գրանցվել է անձնական գույքի հափշտակության 134-126 դեպք (Իջևան 49-47, Դիլիջան 29-18, Տավուշ 28-48, Նոյեմբերյան 28-13), որից 103-11 բացահայտվել է, չի բացահայտվել 31-15 (Իջևան 15-4, Դիլիջան 7-4, Տավուշ 4-6, Նոյեմբերյան 5-1), բացահայտումը նվազել է 11,2%-ով և կազմել է 76,9%-88,1%: Միջին հանրապետական 70,7%-ից բարձր է Դիլիջանի 75,9% և Տավուշի 85,7%, Նոյեմբերյանի 82,1%, իսկ վատացրել է Իջևանի 69,4% բաժինը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ այս ցուցանիշը վատացրել են Իջևանի, Դիլիջանի և Տավուշի բաժինները:
Անձնական գույքի հափշտակություն ավազակության 3-1 դեպք է գրանցվել (Իջևան 2-1, Դիլիջան 1-0), չի բացահայտվել 1-0 (Իջևան) տոկոսը կազմել է 66,7% (ՀՀ 71,4%):
Անձնական գույքի հափշտակություն կողոպուտով դեպքեր չեն գրանցվել:
134-126 անձնական գույքի հափշտակության դեպքերից 116-102-ը գողության դեպքեր են (Իջևան 38-26, Դիլիջան 28-17, Տավուշ 24-47, Նոյեմբերյան 26-12), բացահայտվել է 87-87, չի բացահայտվել 29-15 (Իջևան 13-4, Դիլիջան 7-4, Տավուշ 4-6, Նոյեմբերյան 5-1), բացահայտման տոկոսը նվազել է 10,3%-ով և կազմել է 75,0%-85,3% (ՀՀ 64,8%): Միջին հանրապետականից բարձր ցուցանիշ ունեն բոլոր բաժինները:
Գրանցվել է 26-22 բնակարանային գողություն (Իջևան 11-8, Դիլիջան 6-4, Տավուշ 8-8, Նոյեմբերյան 1-2), որից բացահայտվել է 13-16, չի բացահայտվել 13-6 (Իջևան 8-1, Դիլիջան 4-2, Տավուշ 0-2, Նոյեմբերյան 1-1), բացահայտումը կազմել է 50,0%-72,7%, որը բարձր է միջին հանրապետական ցուցանիշից (ՀՀ 49,7%): Միջին հանրապետականից ցածր ցուցանիշներ ունեն Դիլիջանի 33,3%, Իջևանի 27,3%, Նոյեմբերյանի 0% բաժինները:
Գրանցվել է մաքսանենգության 12-7 դեպք (Նոյեմբերյան 7-12), որից բացահայտվել է 11-5, չի բացահայտվել 1-2, բացահայտումը կազմել է 91,7%-71,4% (ՀՀ 94,2%):
Նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտվել է 48 (Իջևան 18, Դիլիջան 11, Տավուշ 10, Նոյեմբերյան 9), որից ՀՀ քր. դատ. օր.-ի 31 հոդ. 1-ին մասի 1-ին կետով հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզած չլինելու պատճառաբանությամբ` 4-6 դեպք (Իջևան 0-2, Դիլիջան 1-2, Տավուշ 1-1, Նոյեմբերյան 2-1): Բացահայտում չի արձանագրվել միայն Իջևանի բաժնում:
Հանցավորության սոցիալ-ժողովրդագրական բնութագրում առանձնացվում են իրավախախտ անչափահասները, որոնց կողմից կատարվել է 25-44 հանցագործություն, այդ թվում՝ Իջևան 17-16, Նոյեմբերյան 1-2, Դիլիջան 2-5-, Տավուշ 6-21:
2012 թ. ընթացքում նախկինում դատապարտված անձանց կողմից կատարվել է 12 հանցագործություն (Իջևան 3, Դիլիջան 2, Տավուշ 0, Նոյեմբերյան 7), խմբի կողմից կատարվել է 20 հանցագործություն (Իջևան 16, Դիլիջան 2, Տավուշ 1, Նոյեմբերյան 1), հարբած վիճակում` 14 (Իջևան 6, Դիլիջան 3, Տավուշ 0, Նոյեմբերյան 5):
ՀՀ քր. օր.-ի 327 հոդ. հատկանիշներով հետախուզվող 331-334 անձանցից հայտնաբերվել է 55-46-ը (Իջևան 15-16, Դիլիջան 14-8, Տավուշ 5-7, Նոյեմբերյան 21-15), կամ 16,62% (2011թ. 13,8%): Միջին հանրապետական 10,5%-ից բարձր է Իջևանի 12,93%, Դիլիջան 14,43%, Նոյեմբերյանի 33,33% և բաժինների ցուցանիշները, բացառությամբ Տավուշից` 9,091%:
Առանց ՀՀ քր. օր.-ի 327 հոդվածի հատկանիշներով հետախուզվող անձանց հայտնաբերման աշխատանքին հարկ է նշել, որ հետախուզման մեջ եղել է 88-94 անձ, հայտնաբերվել է 39-36 կամ 44,318%. Իջևան 16-7, Նոյեմբերյան 32-15, Դիլիջան 21-5, Տավուշ 19-9 : Միջին հանրապետական 31,6%-ից բարձր են գրեթե բոլոր բաժինների հայտնաբերումները Իջևան` 50,0%, Տավուշ` 47,368%, Նոյեմբերյան` 53,125%, բացառությամբ Դիլիջանից` 23,81%:
Հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ ոստիկանության այլ մարմինների կողմից 33-20 հետախուզվող (Իջևան 0-1, Դիլիջան 0-1, Նոյեմբերյան 33-17), իսկ այլ հանրապետությունների կողմից հետախուզվող` 26-19 (Իջևան 6-1, Դիլիջան 2-1, Նոյեմբերյան 18-17, Տավուշ 0-0):
Հետախուզվել է 10-24 անհայտ կորած (Իջևան 1-6, Նոյեմբերյան 1-4, ՄՎ 8-9), որից հայտնաբերվել է 9-15-ը կամ 47,3684% ( 2011թ.` կամ 62,5%): Միջին հանրապետական 68,1%-ից բարձր է գրեթե բոլոր բաժինների հայտնաբերումը` (Իջևան 80,0%, Դիլիջանի` 100%, Տավուշի` 100%), բացառությամբ Տավուշի ՄՎ` 47,3684%:
01.01.2013 թ. դրությամբ մնացել է հետախուզման մեջ 335-355 (Իջևան 110-114, ՄՎ 8-7, Դիլիջան 99-111, Տավուշ 60-67, Նոյեմբերյան 58-50), որից 325-346 հանցագործ (Իջևան 109-113, Դիլիջան 99-111, Տավուշ 60-67, Նոյեմբերյան 57-55) և 10-9 անհայտ կորած (Իջևան 1-1, Նոյեմբերյան 1-1, ՄՎ 8-7):
Հաշվետու ժամանակաշրջանում հետախուզվել են 419-428 հանցագործներ (Իջևան 132-136, Դիլիջան 118-124, Տավուշ 74-83, Նոյեմբերյան 95-85), որոնցից հայտնաբերվել է հանցագործ 94-82 (Իջևան 23-23, Դիլիջան 19-13, Տավուշ 14-16, Նոյեմբերյան 38-30), կամ 22,43% (2011թ.` 19,2%): Միջին հանրապետական 14,5%-ից բարձր են Իջևանի 17,42%, Դիլիջան 16,1%, Տավուշի 18,92%, Նոյեմբերյան 40,0%, բաժինների ցուցանիշը:
Ներկա դրությամբ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ենթակա բաժինների կողմից հաշվառման մեջ կան 335 հետախուզվողներ, որոնցից 50-ը հանցագործ, 276-ը զինակոչից խուսափող, 10-ը անհայտ կորած:
2012 թ. ընթացքում ոստիկանության Տավուշի մարզային վարչության ենթակա բաժինների կողմից հայտնաբերվել է 139 ապօրինի անտառախախտման դեպք, նախորդ տարվա 63-ի դիմաց, որից Իջևան՝ 42-22, Դիլիջան՝ 48-28, Տավուշ՝ 37-6, Նոյեմբերյան՝ 12-6:
Հայտնաբերված ապօրինի անտառահատման դեպքերով հարուցվել է 9-3 քրեական գործ, որից Իջևան՝ 8-1, քրեական գործի հարուցումը մերժվել է 12-9 նյութով /Իջևան` 4-4, Դիլիջան` 8-4, Տավուշ` 0-0,Նոյեմբերյան` 0-1 /:
ՎԻՎ ՀՀ օր.-ի 65-66 հոդվածներով վարչական պատասխանատվության է ենթարկվել հայտնաբերված 88 դեպքով` 88 անձ, նախորդ տարվա 42 դեպքով` 42 անձի դիմաց, որից Իջևան՝ 39-14, Դիլիջան՝ 37-21, Տավուշ՝ 9-1, Նոյեմբերյան՝ 3-6: 51-14 դեպք թողնվել է անետևանք /Իջևան 43-5, Դիլիջան` 0-5, Տավուշ 0-3, Նոյեմբերյան` 8-1 /, 4-0 ուղարկվել է այլ մարմին /Իջևան` 3-0,Նոյեմբերյան 1-0/:
2012 թ. ենթակա բաժիններում անցկացվել են օպերատիվ խորհրդակցություններ, նվիրված օպերատիվ-ծառայողական գործունեության հիմնախնդիրներին, որոնք թելադրված են հանցավորության շարժընթացում և կառուցվածքում վերը նշված միտումներով: