ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

20.11.2012 19:45

Ինչպես տեղեկացրել էինք՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պատրաստած տեսանյութը գավաթի և դիպլոմի է արժանացել ՌԴ Կեմերովո քաղաքում անցկացված իրավապահ մարմինների աշխատակիցների և լրագրողների «Վահան և գրիչ» միջազգային առաջին փառատոնում:
Հոկտեմբերի 29-ին ոստիկանության ՀԿԼ վարչության պատվիրակությունը Կեմերովոյից վերադարձավ հաղթանակով: Ներկայացված հազարից ավելի աշխատանքներից ժյուրին ընտրեց լավագույններին: Սոտքի ոսկու հանքերից կատարվող գողությունների և դրանց դեմ տարվող պայքարի մասին պատմող աշխատանքը «Օրենքի տարածք» անվանակարգում արժանացավ գավաթի և դիպլոմի:
Առաջին անգամ չէր, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատանքները միջազգային փառատոներում մրցանակների էին արժանանում:
Օրերս հպարտության ևս մեկ առիթ տվեց մեր աշխատակիցը:
«Ազատություն» ռադիոկայանը կազմակերպել էր ֆոտոմրցույթ «Իմ ազատությունը» թեմայով: Քվեարկությունն անցկացվում էր ֆեյսբուք սոցիալական ցանցում, ինչը ենթադրում է առավելագույն անաչառություն: Հարյուրավոր լուսանկարների մեջ ամենաշատ ձայները հավաքեց և գլխավոր մրցանակը նվաճեց ոստիկանության ՀԿԼ վարչության օպերատոր, ոստիկանության լեյտենանտ Արարատ Սարիբեկյանը:
Շնորհավոր հաղթանակներ և նորանոր ստեղծագործական նվաճումներ: