1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ձերբակալվածներին պահելու վայրերում տեսաձայնագրման համակարգի կիրառման, ինչպես նաև հարցաքննությունների տեսաձայնագրման փորձն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի փետրվարի 13-ից 15-ը Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, արդարադատության նախարարության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները: Այցը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Յունիսեֆի կողմից։
Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ տեսաձայնագրման համակարգերի կիրառման ինչպես տեխնիկական առանձնահատկություններին, այնպես էլ իրավական հիմքերին:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ներկայումս իրականացվում է պիլոտային նախաձեռնություն՝ նախատեսված ԵՄ-ի «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային ծրագրով, որի համաձայն Ոստիկանության 10 ստորաբաժանումներում, հատկապես՝ հարցաքննությունների և հետաքննիչների աշխատասենյակներում և Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրում կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր: Ծրագրի իրականացման նպատակով ընթանում են համապատասխան տեխնիկական սարքերի և համակարգերի ձեռքբերման գործընթացներ, ինչպես նաև համակարգի ներդրման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական հիմքերի ամրագրման աշխատանքներ:
Այցի ընթացքում Բելֆաստի ոստիկանության մասնագետները հանգամանալիորեն ներկայացրեցին ձերբակալվածներին պահելու վայրերում, ինչպես նաև հարցաքննության սենյակներում կիրառվող տեսաձայնագրման համակարգերը, դրանց կիրառման տեխնիկական և իրավական կանոնակարգերը:
Պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 2019 թվականի ավարտը Ոստիկանության առանձին ստորաբաժանումներում ներդնել տեսաձայնագրման ժամանակակից համակարգեր՝ համապատասխան իրավական հիմքերի նախատեսման հետ զուգահեռ: Ծրագրի հաջող գործարկումը թույլ կտա ապագայում նման համակարգերը կիրառելի դարձնել նաև Ոստիկանության մյուս ստորաբաժանումներում:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունում տեսաձայնագրման համակարգերի ներդրումը միջազգային բարենպաստ փորձի հետևանք է և ուղղված է խոշտանգումների կանխարգելմանը: