1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոչ թե պատժել, այլ վեր հանել ճշմարտությունը (Ոստիկանության ներքին անվտանգության վարչության 10-ամյա հոբելյանին նվիրված տեսանյութ)

21.01.2013 13:45 Միջոցառումներ
Ոչ թե պատժել, այլ վեր հանել ճշմարտությունը (Ոստիկանության ներքին անվտանգության վարչության 10-ամյա հոբելյանին նվիրված տեսանյութ)

 

Ոստիկանության գործունեության լավագույն վերահսկողը մեր հասարակությունն է, որն ամենաարժեքավոր գնահատականը տալիս է նաև ԶԼՄ-ների միջոցով: Եվ ժողովրդի գնահատանքին արժանանալու ճանապարհին ոստիկանության ղեկավարությունը կարևորում է ներքին անվտանգության ծառայության աշխատանքը, ասել է, թե` ինքնավերահսկողությունն ու ինքնագնահատական տալը:
Ոստիկանության համակարգում ներքին անվտանգության գործառույթ իրականացնող ստորաբաժանում ստեղծվել է մոտ 90 տարի առաջ: Դրա անհրաժեշտությունը կար ու եղել է բոլոր ժամանակներում, թեև գործել է տարբեր անունների ներքո: Այսօր, սակայն, ստորաբաժանումը նշում է իր 10-ամյա հոբելյանը, քանի որ հենց 2003 թվականի հունվարի 20-ին, ի կատարումն «Ոստիկանության մասին» օրենքի` ոստիկանության պետի հրամանով ստեղծվեց Ներքին անվտանգության վարչությունը: Այսօր, նոր ոստիկանության ու նոր ոստիկանի ձևավորման փուլում շատ ավելի է կարևորվում ոստիկանության կենտրոնական ապարատում գործող ինքնուրույն այս վարչության գոյությունը:
Վարչությունը գործում է ոստիկանության պետի անմիջական ենթակայությամբ, և հենց սրանով է պայմանավորված վարչության անձնակազմի նկատմամբ դրսևորվող խստապահանջությունն ու հոգատարությունը:
Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին զուգընթաց կառուցվածքային ու կադրային փոփոխություններ են կատարվել նաև ՆԱ վարչությունում: Հիմնավորապես թարմացվել են ծառայության առջև դրված խնդիրները: Գործառույթներն իրականացնելու ճանապարհին վարչությունը դարձել է տեսանելի ու հասանելի բոլորին, սկսել է սերտորեն համագործակցել ոստիկանության բոլոր ստորաբաժանումների, Հայաստանի և այլ երկրների իրավապահ մարմինների հետ: Կարևորվել է նաև հասարակության հետ կապը. ոստիկանության պաշտոնական կայքէջում, ներքին անվտանգության ենթաբաժնում, առանց միջնորդավորման ստացվում են դիմում-բողոքներ, հաճախակի կազմակերպվում են հեռախոսային «Ուղիղ կապեր», հատուկ ուշադրություն է դարձվում մամուլի հրապարակումներին:
Ոստիկանությունում եղած արատավոր երևույթների դեմ պայքարն ինչքան էլ անողոք լինի, և այդպես էլ կա, չպետք է անտեսվեն յուրաքանչյուր ոստիկանի իրավունքներն ու արժանապատվությունը: Սա էլ բարեփոխումների ձեռքբերումներից է:
Վարչությունը դեմքով է շրջվել դեպի ծառայողը: Ոստիկաններին պատժելը չէ ծառայության գերխնդիրը, այլ վեր հանել ճշմարտությունը, թերացողին զգուշացնել, մեղավորին պատժել, դավաճանին հեռացնել, բայցև պաշտպանել հանիրավի տուժած աշխատակցի իրավունքները, վերականգնել անարդարության զոհ դարձած ոստիկանի հեղինակությունը:
Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու գործում իսկապես անգնահատելի է ՆԱ վարչության ավանդը: Գնալով աճում է վարչության աշխատանքային ծանրաբեռնվածությունը, թվերն ինքնին խոսուն են, բայց զուգահեռ աճում է և հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ, ինչը նաև  հոբելյար-վարչության անհրաժեշտ գոյության արդյունքն է: Վարչությանն ուղղված ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Ինքնամաքրման գործընթացը կենսական նշանակություն ունի ոստիկանության համար, և դուք՝ ներքին անվտանգության ծառայողներդ եք այդ գործի կարևորագույն պատասխանատուն, գործ, որը միշտ էլ ջանադրորեն ու պրոֆեսիոնալ եք կատարել, նաև՝ ճշմարտությունը, արդարությունը, ծառայակցի իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու հաստատակամությամբ»:  
Ոստիկանության պետի հրամանով ՆԱ վարչության մի շարք աշխատակիցներ ներկայացվել են պարգևատրման: 
Եվ պայմանը նման դեպքերում կրկին նույնն է. պարգևը նախևառաջ պատասխանատվություն է, պատրաստակամության կոչ` վաղն էլ ավելի աշխատելու, էլ ավելի ջերմությամբ ու սեփական անձի նկատմամբ պահանջկոտությամբ ծառայելու ոստիկանության համակարգին, պետությանն ու ժողովրդին: