1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր մանրամասներ կաշառք ստանալու փաստով

Ինչպես տեղեկացրել էինք՝ օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Մասիս քաղաքի 35-ամյա մի բնակչուհի հայտնել էր, որ ինքը գրանցված է «Փարոս» ծրագրով նպաստառուների ցուցակում և հոկտեմբեր ամսից սկսած այն շարունակելու և նպաստից իրեն չզրկելու համար Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիս քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման  Բաղդասարյանն իրենից պահանջել է մեկ ամսվա հասանելիք 35.000 դրամ գումարը որպես կաշառք:
 Ձեռնարկված միջոցառումների ընթացքում Ա. Բաղդասարյանը  քաղաքացուհուց Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի 3-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում 35.000 դրամ գումարը որպես կաշառք ստանալուց հետո փաստով բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
 Ոստիկանության  ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ բացահայտվել է երկու հանցադրվագ ևս. դեկտեմբերի 25-ին Մասիս քաղաքի մեկ այլ  բնակչուհի ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ 2012 թ. ընթացքում Արարատի մարզի սոցիալական ծառայությունից «Փարոս» ծրագրով նպաստ ստանալու համար նշված ծառայության Մասիս քաղաքի տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանին «Հայփոստ» ՓԲԸ Մասիսի բաժանմունքի նամակատար Անահիտ Ա.-ի միջոցով տվել է 21.500 դրամ կաշառք:
Նույն օրը Մասիս քաղաքի մեկ այլ բնակիչ հայտարարություն է տվել, որ 2011-2012 թթ. ընթացքում Արարատի մարզի սոցիալական ծառայության ցուցակներում մնալու և «Փարոս» ծրագրով նպաստ ստանալու համար նշված ծառայության Մասիս քաղաքի տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանին անձամբ կամ «Հայփոստ» ՓԲԸ Մասիսի բաժանմունքի նամակատար Անահիտ Ա.-ի միջոցով տվել է 160.000 դրամ կաշառք:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: