Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Հովհաննես Հ.-ին:
Զննությամբ տան խոհանոցի սեղանից հայտնաբերվել և առգրավվել է 1 լ տարողությամբ պլաստմասե տարա՝ պատերին սպիտակ, յուրահատուկ հոտով պինդ նստվածք, «պիրալգին» տեսակի դեղահաբերի դատարկ 1 պատիճ, ապակյա սուրճի բաժակ՝ գորշ գույնի նստվածք, 10 մլ տարողությամբ, օգտագործված ներարկիչ, 20 մլ տարողությամբ ներարկիչ՝ 1 մլ դեղին գույնի հեղուկ զանգվածով, 20 մլ տարողությամբ ներարկիչ՝ 2 մլ ծավալով գորշ գույնի պինդ նստվածքով, պոլիէթիլենային 2 տոպրակ, որոնց մեջ առկա էր սպիտակ փոշենման զանգված:
Հովհաննես Հ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է և հայտնաբերվածն իրենն է, «պիրալգին» դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, պատրաստել է անձամբ, ներարկվելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: