1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

12.12.2014 13:56
Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Հովհաննես Հ.-ին:
Զննությամբ  տան խոհանոցի սեղանից հայտնաբերվել և առգրավվել է 1 լ տարողությամբ պլաստմասե տարա՝ պատերին  սպիտակ, յուրահատուկ հոտով պինդ նստվածք,   «պիրալգին» տեսակի դեղահաբերի դատարկ 1 պատիճ,  ապակյա սուրճի բաժակ՝   գորշ գույնի նստվածք,  10 մլ տարողությամբ, օգտագործված ներարկիչ,   20 մլ տարողությամբ ներարկիչ՝   1 մլ դեղին գույնի հեղուկ զանգվածով,  20 մլ տարողությամբ ներարկիչ՝    2 մլ ծավալով գորշ գույնի պինդ նստվածքով,  պոլիէթիլենային 2 տոպրակ, որոնց մեջ առկա էր սպիտակ  փոշենման զանգված:
Հովհաննես Հ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է և հայտնաբերվածն իրենն է, «պիրալգին» դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, պատրաստել է անձամբ, ներարկվելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: