«Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում զրույցներ Գեղարքունիքի մարզի դպրոցներում

Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության և համայնքային ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 1-ից մեկնարկած «Օրինապահ հետիոտն» միջոցառման շրջանակում հանդիպում-զրույցներ են անցկացրել մարզի մի շարք հիմնական և ավագ դպրոցներում:
Կարևորելով ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունն ու պահպանման անհրաժեշտությունը՝ ոստիկանության ծառայողները դպրոցականներին ոչ միայն ծանոթացրել են, այլ նաև հատուկ ընդգծել են, որ դրանց չհետևելն ուղղված է կյանքի և առողջության դեմ։
Հանդիպում-զրույցների ընթացքում ոստիկանները պատասխանել են նաև հակահասարակական տարբեր երևույթների վերաբերյալ աշակերտների տարաբնույթ հարցերին։
«Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 1-ը։