Շիրակի մարզի դպրոցներում անցկացվել են «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցներ

Շիրակի մարզի Պարեկային ծառայության և Համայնքային ոստիկանության ծառայողները մարզի տարբեր բնակավայրերի ավագ և հիմնական դպրոցներում անցկացրել են «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցներ։
Դպրոցականների հետ հանդիպում-զրույցները ուսուցողական բնույթի էին. ոստիկանության ծառայողները խոսել են ճանապարհային երթևեկութան կանոնների, դրանց պահպանման անհրաժեշտության մասին։
Հարցուպատասխանի ձևաչափով աշակերտների հետ քննարկվել են նաև հակահասարակական տարբեր երևույթներ և դրանց բացասական հետևանքները։
Նմանօրինակ հանդիպումները բարձրացնում են աշակերտների իրավագիտակցության մակարդակը և նպաստում առավել անվտանգ միջավայր ունենալուն։
Սեպտեմբերի 1-ից մեկնարկած «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 1-ը։