ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Վալերիյ Օսիպյանը կրկին դիրքեր է ճանապարհել ոստիկան-սահմանապահների /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

13.07.2019 13:03 Պաշտոնական

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին ողջունեցին ոստիկանության զորքերի ծառայողները։ Հերթական անգամ նրանք շարք են կազմել դիրքեր մեկնելու և հայրենիքին ծառայելու նաև հակառակորդի առջև ամուր կանգնելով։
Զորքին ուղված խոսքում հենց այս իրողությունն ընդգծեց Վալերիյ Օսիպյանը՝ փաստելով, որ սահմանապահ ոստիկանները կարծրատիպ են կոտրել։ «Ձեր խիզախությամբ, ձեր պատրաստակամությամբ դուք ամբողջությամբ փոխել եք հասարակության վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ։ Այսօր ժողովուրդի գոհունակությունը մեր համակարգի հանդեպ բազմապատկվել է նաև շնորհիվ ոստիկանության զորքերի»,- շեշտեց Վալերիյ Օսիպյանն ու բարի ծառայություն մաղթեց նրանց։
Ոստիկանության պետի ելույթին հաջորդեց օրհնության կարգը։ Ապա միաձայն աղոթք ասող զորքը հրապարակային երդվեց հավատարիմ մնալ հայրենիքի հավերժական պաշտպանի կոչմանը։
Միջոցառման վերջին արարողակարգային դրվագը քայլերթն էր՝ ոստիկան սահմանապահների հպարտ քայլերթը։
Հաջորդ օրը ծառայակից ընկերների ու հրամանատարության ծափերի ներքո դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողներ։ Շարքում մարտական առաջադրանքը անթերի կատարած ոստիկաններն են։ Նրանց դիմավորելու եկած Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց օրինակելի ծառայության համար, ապա ընդգծեց՝ հպարտությամբ է ղեկավարում մի համակարգ, որն ունի մերօրյա ոստիկանության զորքերի պես ստորաբաժանում։
Դիմավորման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց քայլերթով։ Մի քանի օր վաստակած հանգիստը վայելելուց հետո ոստիկանները կանցնեն հասրակական կարգի պահպանությանը՝ մինչև նորից նույն պատրաստակամությամբ դիրքեր բարձրանալը։