Ոստիկանության զորքերի ծառայողները օգնություն են ցուցաբերել փողոցում ընկած քաղաքացուն

ՆԳՆ Ոստիկանության զորքերի ծառայողները հոկտեմբերի 19-ի երեկոյան օգնություն են ցուցաբերել ինքնազգացողության վատանալու պատճառով Վաղարշապատի փողոցներից մեկում ընկած քաղաքացուն:
Ոստիկանները առաջին օգնություն ցուցաբերելուց հետո ահազանգել են շտապօգնություն, ապա պատգարակով երիտասարդին մոտեցրել են ժամանած շտապօգնության մեքենային։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: