Ոստիկանության զորքերը հայրենիքի պաշտպանի կողքին է
Ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։ Խաղաղ պայմաններում նրանք հասարակական կարգի պահպանության առաջնագծում են, վտանգի պահին՝ հայրենիքի պաշտպանության առաջնագծում։ Փորձ ու համապատասխան գիտելիքներ ունեցող ստորաբաժանումը, փորձառու հրամանատարների գլխավորությամբ, ունակ է դրսևորել մարտավարամասնագիտական հմտություններ և բարձր պրոֆեսիոնալիզմով կատարել մարտական խնդիրներ։ Ավանդույթի ուժով նրանք վտանգի պահին զինվորի կողքին են, ինչպես միշտ ամուր և վճռական։ Միասին հաղթելու ենք։