1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը

Հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը։
Ոստիկանության զորքերի զորամասերից մեկի Տավուշի սահմանային դիրքեր մեկնող ծառայողներին բարի և անփորձանք ծառայություն մաղթեց ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Նա նշեց, որ սահմանապահ ոստիկաններն իրականացնում են հայրենանվեր ծառայություն՝ պահելով պետական սահմանը և պահպանելով հասարակական կարգը երկրի ներսում։
Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց Տերունական աղոթքը, ինչից հետո ոստիկանները երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը։
Դիրքեր ճանապարհելու միջոցառումն ավարտվեց հանդիսավոր երթով։
Հաջորդ օրը նույն դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները։ Նրանց դիմավորեցին հրամանատարությունը, ծառայակիցներն ու հարազատները։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ անձնվեր ծառայության համար և մարտական հերթապահության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողների հանձնեց պարգևներ։
Միջոցառումն ավարտվեց սահմանապահ ոստիկանների հանդիսավոր երթով։