1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկները ձկնգողության դեպքեր են բացահայտել

Դեկտեմբերի 2-ին ջրային պարեկային կարգախումբը Գեղարքունիքի մարզի Ծովինար բնակավայրի հատվածում, առանց ամրագոտի երթևեկելու համար, կանգնեցրել է Արծվանիստ գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-21043» մկնիշի մեքենան: Ստուգման ընթացքում մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է սիգ տեսակի ձուկ: Վարորդը, համագուղացի 44-ամյա ուղևորը և մեքենան պարզաբանումների համար տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին:
Պարզվել է, որ ձկները պատկանում են ուղևորին: Ըստ նրա` անձնական կարիքների համար ձկները ձեռք է բերել դեկտեմբերի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ծովակ գյուղի վարչական տարածքում` անծանոթ անձից:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների մասնակցությամբ ձկները հաշվել և կշռել են: 145 սիգը կշռում էր 60 կիլոգրամ. կենդանական աշխարհին պատճառվել է 301 հազար դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:
Պարզվել է, որ «ՎԱԶ-21043»-ի 49-ամյա վարորդը ոչ մայն զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, այլև այդ պահին գտնվել է ոչ սթափ վիճակում:
Այս փաստով ևս փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել նաև Սյունիքի մարզի պարեկները:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «Սպանդարյան» ջրամբարի մոտակայքում նրանք կանգնեցրել են մի տրակտոր, որի կցորդիչը բեռնված էր ձկներով: Վարորդը հայտնել է, որ ձուկը որսացել է ջրամբարից, սակայն որևէ փաստաթուղթ ու թույլտվություն չունի: Ձուկը կշռել է ընդհանուր 180 կիլոգրամ, որից 110-ը` կարաս, 70-ը` կողակ:
Հանգամանքները պարզվում են:
Կրկին հորդորում ենք` հատկապես սիգի ձվադրման այս շրջանում չզբաղվել ապօրինի որսով: Դրանով ոչ միայն խախտում եք օրենքը, այլև լուրջ վնաս եք պատճառում շրջակա միջավայրին: