ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

«Զինանոց» համալիր կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլի արդյունքները /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

«Զինանոց» համալիր կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլի արդյունքները /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության հիմնական գործառույթներից է՝ կանխել, նախականխել ու բացահայտել հանցագործությունները: Կանխարգելիչ աշխատանքն, ինչ խոսք, չափազանց կարևոր է: Այդ ուղղությամբ ոստիկանությունը ամեն տարի իրականացնում է հատուկ ծառայություն: Այդ ծառայության մեջ են մտնում նաև օպերատիվ կանգարգելիչ միջոցառումները, որոնցից մեկն էլ՝ «Զինանոց» միջոցառումն է:
Տարին 2 անգամ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը կազմակերպում և անցկացնում է «Զինանոց» համալիր կանխարգելիչ միջոցառումը, ինչի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվում է ծավալուն բացատրական աշխատանք իրենց մոտ ապօրինի պահվող ռազմամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ:
Ոստիկանությունը խիստ կարևորություն է տալիս ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերմանը, դրա համար էլ կանխարգելիչ միջոցառումը տարվա մեջ մեկական ամսով անցկացվում է երկու անգամ: Առաջին փուլի մասին տրվել է համապատասխան տեղեկատվություն, այժմ կարող ենք ներկայացնել նաև երկրորդ փուլի արդյունքները:
Գրիգոր Մկրտչյան, ՔՀԳՎ բաժնի պետի տեղակալ- «Զինանոց» համալիր կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլն անցկացվել է 2018 թվականի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 22-ը: Միջոցառման ընթացքում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել, առգրավվել կամ կամավոր հանձնվել է 75 միավոր հրազեն և 3 միավոր գազային ատրճանակ:
Կամավոր հանձնած զենքերի հիմնական մասն օգտագործվել է Արցախյան ազատամարտում: Այս զենքերից շատերը պատերազմի մասնակիցները, նրանց բարեկամներն ու ընտանիքի անդամները հայտնաբերում են պատահմամբ տանը կամ օժանդակ շինություններում ինչ-ինչ աշխատանքներ կատարելիս: Այսինքն հաճախ դրանց գոյության մասին անգամ մոռացված է լինում:
Գրիգոր Մկրտչյան, ՔՀԳՎ բաժնի պետի տեղակալ- «Զինանոց» համալիր կանխարգելիչ միջոցառման 2 փուլերի ընթացքում ընդհանուր հանձնվել է 156 միավոր հրազեն և 4 միավոր գազային ատրճանակ:
Բացի այս միջոցառումից ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունն աշխատաում է ամեն օր: Միայն այս տարվա 10 ամիսների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել, առգրավել կամ կամավոր հանձնվել է 454 միավոր հրազեն, այդ թվում՝ ատրճանակներ, ինքնաշեն ատրճանակներ, ինքնաձիգներ, ինքնաշեն ինքնաձիգներ, կրակող սարքեր, տարբեր տեսակի հրացաններ, նռնականետ, գնդացիրներ, 28 գազային ատրճանակ, 74582 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 301 հատ նռնակ, 71 կիլոգրամ պայթուցիկ նյութ և այլն:
Կրկին հիշեցնենք` քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: