1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ինքնաձիգեր, ատրճանակներ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի հերթապահ մասերի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 3-ին 26-ամյա մի երիտասարդ կամավոր հանձնեց ինքնաշեն ինքնաձիգ, կարճեցված խզակոթով ու փողով հրացան, ինքնաձիգի փամփշտատուփեր և 5,45 մմ տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ։ Երիտասարդի հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք։ 40-ամյա մի կին բաժին է բերել հանգուցյալ հորը պատկանած նռնականետի արկն ու տարբեր տրամաչափի 150 փամփուշտը։ 30-ամյա մի տղամարդ էլ կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 250-ից ավելի փամփուշտ ու դարձյալ նռնականետի արկ։ 38-ամյա մի կին էլ կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ ու ինքնաձիգի 100 փամփուշտ, որոնք պատկանել են հանգուցյալ հորը։ Թալինի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 3-ին Արտենի գյուղի մի բնակիչ կամավոր հանձնեց առանց գործարանային համարի ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ, որոնք պատկանել են տարիներ առաջ մահացած որդուն։Դիլիջանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 3-ին Դիլիջանում բնակվող 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի պահունակ ու 5,45 մմ տրամաչափի 97 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Մխչյան գյուղում բնակվող մի կին կամավոր հանձնել է ակոսափող հրազեն՝ ձևափոխված 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար և տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ ամուսնուն։ Գործարանային համարով երկփողանի հրացանը ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր հանձնել է Կեչուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ հրացանը հանգուցյալ հորինն է։ Այն գտել է գոմի տանիքը մաքրելիս ու բերել ոստիկանություն։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: