Գավառի 44-ամյա բնակիչը մեքենայի սրահում ապօրինի զինամթերք էր պահում․ նա ձերբակալվել է

Հուլիսի 24-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գավառ քաղաքի 44-ամյա բնակիչը իր «Լեքսուս» մակնիշի մեքենայում ապօրինի պահում է նռնակ։ Տղամարդը ձերբակալվեց։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ «Լեքսուսը» խուզարկվեց։ Արդյունքում հայտնաբերվեց «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և կիսամոխրացած հետքերով ապակե կաթուցիչ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: