Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

Հոկտեմբերի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վաղարշապատ քաղաքի ռեստորաններից մեկի հարակից տարածքում գտնվող անասնագոմի մոտ թողել է զենք-զինամթերք։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակ, որսորդական ողորկափող 2 հրացան, նռնակներ, պայթուցիչ, ինքնաձիգի դանակ և 116 փամփուշտ:
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: