Գավառի համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները։
Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գավառ համայնքի կիսակառույց կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել:
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ, 58 փամփուշտ, պահունակ և պայթուցիչով նռնակ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: