1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

02.04.2017 19:43 Ընտրություններ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

www.hetq.am կայքում հրապարակված «Քաղաքացին իր հասցեում հաշվառված 3 անծանոթ անուն է հայտնաբերել» հոդվածի համաձայն՝ խմբագրությունն ահազանգ է ստացել Կենտրոն համայնքի բնակիչ Արփի Պողոսյանից, ով Կենտրոն եւ Նորք Մարաշ ընտրատարածքի թիվ 9/44 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս ընտրացուցակում իր` Չարենցի 159 հասցեում, հայտնաբերել էր 3 անծանոթ անձանց անուններ`Կուլկուլեան Ազնիվ Գէորգիի, Կուլկուլեան Յարություն Գէորգիի, Քէօֆթէեան Մարի Շուքրիի: Քաղաքացու պնդմամբ` նախօրեին ԿԸՀ-ից ծանուցում են ստացել միայն իր ընտանիքի անդամները, վերոնշյալ անձանց անուններով ծրարներ չեն եղել:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է:
Ազնիվ Գէորգի Կուլկուլեանը, Մարի Շուքրիի Քեօֆթէեանը և Յարություն Գէորգի Կուլկուլեանը Երևան քաղաքի Չարենցի փ. տուն 159 հասցեում հաշվառվել են համապատասխանաբար 01.08.2013թ., 13.06.2013թ. և 11.11.2013թ.: Ընդ որում, նշված հասցեն ընդգրկում է երկու ընտանիքների պատկանող տարբեր բնակելի տարածություններ: Հաշվի առնելով այն, որ անձինք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և բնակչության պետական ռեգիստրում ունեն հաշվառումներ ՀՀ բնակության վայրի հասցեներով, նրանց տվյալներն իրավաչափորեն ընդգրկվել են ընտրողների ցուցակներ:
Ընդ որում, նշված անձանց տվյալներն առկա են եղել նաև նաև նախորդ համապետական ընտրությունների ցուցակներում, այն ժամանակ 10/22 ընտրական տեղամասում: