1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զեյթունի ոստիկանները 10-ից ավելի գողության դեպքեր են բացահայտել

12.03.2020 17:01 Գողություն

Մարտի 6-ին, ժամը 14-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը վարչական տարածքի բուժհաստատություններից մեկում գողություն է կատարվել:
Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց` օգտվելով աշխատասենյակների դռները բաց լինելու հանգամանքից` գողացել են բժիշկներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր փող, զեղչի ու բանկային քարտեր, մյուսի պայուսակն էին տակնուվրա արել ու հարմար բան չգտնելով` հեռացել:
Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկեց անհարժեշտ միջոցառումներ. դեպքից օրեր անց գողությունը բացահայտվեց:
Մարտի 10-ին, ժամը 17-ի սահմաններում, քրեական հետախույզները և ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Անդրանիկի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Սեբաստիայի փողոցի 43-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածվողը 2020 թվականի հունվարից մարտի 6-ը Հրազդան քաղաքի և Երևանի տարբեր վարչական շրջանների բուժհաստատություններում, տոնավաճառներում ու խանութներում տասնյակից ավելի անձնական ունեցվածքի գողություններ է արել` գողանալով բջջային հեռախոսներ, դրամապանակներ ու պայուսակներ:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: