ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ինքնաձիգներ, հրացաններ, նռնակներ, փամփուշտներ․ ոստիկանության բաժիններում զենք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 5-ին Վայոց ձորի մարզի 45-ամյա մի բնակիչ կամավոր հանձնեց գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփ ու փամփուշտներ, որոնք ձեռք էր բերել տարիներ առաջ։
Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ջերմուկի բաժնում։ Ինքնաձիգը, պայթուցիչով նռնակն ու տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտները կամավոր հանձնել է Ջերմուկի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ։
Ախուրյան գյուղի 53-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Ախուրյանի բաժնում կամավոր հանձնել է «Ֆագոտ» տեսակի հրթիռանետային համակարգ ու հայտնել, որ այն պատկանել է ազատամարտիկ հորը։
Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու տարբեր տրամաչափի 140 հատ փամփուշտները ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է Սպանդարյան գյուղի 30-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։
Ամասիա գյուղի 54-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Ամասիայի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տեսակի 5,6մմ տրամաչափի, գործարանային համարով հրացան ու տարբեր տրամաչափի 40-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է տան տանիքը մաքրելիս։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ ամուսնուն։
Արմավիրի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ մայիսի 7-ին Ջրաշեն գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած կարճեցված փողով հրացանը, պայթուցիչով նռնակն ու փամփուշտները։
Գործարանային համարով հրացանը, նռնակները, նռնականետի արկը, 7,62 մմ տրամաչափի 79 հատ փամփուշտը ոստիկանության Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է Մայիսյան գյուղի 52-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։
Մարտունի քաղաքի 42-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու գնդացրի 170-ից ավելի փամփուշտ, որոնց մեծ մասը՝ ժապավենին ամրացված։
«ՏՕԶ» տիպի հրացանը, սվին-դանակը, ինքնաձիգի 92 և գնդացրի 13 փամփուշտները ոստիկանության Մասիսի բաժնում կամավոր հանձնել է Մասիս քաղաքի 49-ամյա մի բնակիչ։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքը գտել է տանիքը մաքրելիս։ Դրանք պատկանել են հանգուցյալ հորեղբորը։
Իծաքար գյուղի 60-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է նռնակներ, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտով, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ և այլն։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: