1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել, այդ թվում՝ «Կալաշնիկով»-ներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Նոր Նորքի Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժանմունք ներկայացած 77-ամյա տղամարդը հայտնել է, որ ավտոտնակում զենք-զինամթերք կա։ Մեկնած օպերատիվ խումբը ավտոտնակում հայտնաբերել է «Կալաշնիկով» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Տղամարդու հայտնածով՝ ինքնաձիգն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ որդուն։ «Կալաշնիկով» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վայքի բաժնում։ Ինքնաձիգը, 5,6 մմ տրամաչափի 100-ից ավելի փամփուշտներն ու փամփշտատուփերը բաժին է բերել Զառիթափ գյուղի 59-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը իրենն է, ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել առանձնատան տանիքում։ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ փետրվարի 10-ին Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ Արաբկիրի բաժնում կամավոր հանձնել է Հրազդան գետում ձկնորսության ժամանակ գտած թմբուկավոր ատրճանակը։ Ոստիկանության Հրազդանի բաժնի պարեկայինների բացատրական աշխատանքի շնորհիվ Ջրառատ գյուղի 45-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է 1916 թվականի արտադրության «Մոսին» հրազեն, նռնակ, ինքնաձիգի 20-ից ավելի փամփուշտ և պահունակ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել նկուղում։ Ոստիկանության Արմավիրի բաժին եկած Վարդանաշեն գյուղի 41-ամյա մի բնակիչ կամավոր հանձնեց գոմը մաքրելիս գտած երկփողանի որսորդական հրացանը, ականի պայթուցիչը, ինքնաձիգի 20-ից ավելի փամփուշտներն ու փամփուշտների ժապավենը։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պարեկայինների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 11-ին բաժին եկավ Բաղրամյան գյուղի 34-ամյա մի բնակիչ ու կամավոր հանձնեց հանգուցյալ հորը պատկանած գործարանային համարով հրացան, ինքնաձիգի պահունակ ու տարբեր տրամաչափի 130 փամփուշտ։ Դիլիջանի 47-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է երկփողանի հրացան՝ նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինչպես և 7,62 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Տանիքում գտած նռնակը, նռնակի պայթուցիչը, ինքնաձիգի 30-ից ավելի փամփուշտներն ու ինքնաձիգի պահեստատուփը ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է Ապարանի մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Ոստիկանության Անիի բաժին եկած Շիրակավան գյուղի 34-ամյա մի բնակիչ կամավոր հանձնեց կարճեցված փողով որսորդական հրացան՝ նախատեսված 12 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինչպես և 5,45 մմ տրամաչափի 7 փամփուշտ։ Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է տարիներ առաջ մահացած պապին։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: