ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել

Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արարատի բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող հրազենների կամավոր հանձնման դեպքեր։ Քաղաքացիների ահազանգերին արագ արձագանքած Արարատի ոստիկանները տարբեր վայրերում հայտնաբերել են ինքնաձիգներ, որոնք քաղաքացիները թողել էին ու զանգել ոստիկանություն։
Ոստիկանության Մասիսի բաժին զանգած քաղաքացին էլ հայտնել էր, որ չգործող շինության մոտ պոլիէթիլենային տոպրակով ինքնաշեն հրազեն է թողել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաշեն ատրճանակ հայտնաբերեցին։ Մայիսի 23-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժին ներկայացած Նոր Խարբերդի 51-ամյա բնակիչն էլ կամավոր հանձնեց կարճեցված փողով ու խզակոթով հրացան, որի գործարանային համարը ջնջված էր։ Հովտաշատ գյուղի 44-ամյա մի բնակիչ էլ մայիսի 25-ին Մասիսի բաժին էր բերել փողը և խզակոթը նույնպես կարճեցված հրացան, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ։
Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի 31-ամյա բնակիչը մայիսի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 120-ից ավելի փամփուշտ։
Արագածոտնի մարզում բնակվող երկու տղամարդ ոստիկանության Թալինի բաժին են բերել ապօրինի պահվող տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ, ինչպես և պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ ու ինքնաշեն ատրճանակ։ Նրանց հայտնածով` զենք-զինամթերքը գտել են տանը մաքրման աշխատանքներ կատարելիս։
Պայթուցիչներով նռնակները, նռնակի պայթուցիչներն ու ինքնաձիգի 90 փամփուշտը ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է Գեղարքունիքի մարզում բնակվող 40-ամյա մի տղամարդ։
Ոստիկանության Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի 48-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ձեռքի գնդացիր, որն, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ պապին։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Երևանի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ բաժանմունքում կամավոր հանձնել է հանգուցյալ հորեղբորը պատկանած նռնակները, փամփշտատուփերն ու տարբեր տրամաչափի 158 փամփուշտ։
Ինքնաշեն ատրճանակը, նռնակը, նռնակի պայթուցիչներներն ու տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում կամավոր հանձնել է Ներքին Չարբախի 63-ամյա մի բնակիչ։
Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Շենգավիթի բաժնում «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն ու պայթուցիչով նռնակ է կամավոր հանձնել Ներքին Շենգավիթի 66-ամյա մի բնակիչ։
Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ, 62-ամյա մի տղամարդ ոստիկանության Էրեբունու բաժնում կամավոր հանձնել է դարձյալ «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն, նռնակ, նռնակի պայթուցիչ և փամփուշտներ։
Ատրճանակը, պայթուցիչով նռնակն ու տարբեր տրամաչափի փամփուշտները ևս կամավոր հանձնվել են ոստիկանության Էրեբունու բաժնում։ Ապօրինի զենք-զինամթերքը բաժին է բերել 34-ամյա մի տղամարդ, որի հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: