Նորամարգ գյուղում ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 22-ին մի քաղաքացի զանգահարել ու հայտնել է, թե ունի զենքեր, որոնք պատրաստվում է թողնել Նորամարգ գյուղի գերեզմանատան տարածքում։
Մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են 2 ինքնաձիգ, 2 դատարկ պահեստատուփ, 2 ձեռքի նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, այլ զինամթերք և տարբեր տրամաչափի 175 փամփուշտ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: