ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ինքնաձիգներ, ատրճանակներ․․․ քաղաքացիները ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնել

Ոստիկանության ԵՔՎ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 22-ին Երևանի բնակիչներից մեկը ոստիկանության Նոր Նորքի բաժնում կամավոր հանձել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, որը պատկանել է հանգուցյալ ամուսնուն։
Երևանում բնակվող մի կին էլ ոստիկանության Շենգավիթի բաժնում կամավոր հանձնել է դարձյալ հանգուցյալ ամուսնուն պատկանած առանց գործարանային համարի ինքնաձիգն ու փամփուշտները, որոնք գտել է տան տանիքում։
Հուլիսի 21-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ ինքնաձիգ է գտել, որը թողել է Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ։ Հիշյալ տարածքում Գորիսի ոստիկանները հայտնաբերեցին առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ։
Կապանի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է։
Ախլաթյան գյուղում բնակվող մի տղամարդ ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի ակոսափող հրացան ու 29 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ ձեռք է բերել տարիներ առաջ։
Սարիգյուղում ապրող մի տղամարդ էլ ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփեր, ինքնաձիգի 248 հատ փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ ձեռք է բերել տարիներ առաջ և պահել անասնագոմում։
Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, թմբուկավոր ատրճանակ ու տարբեր տրամաչափի փամփուշտեր են հանձնվել նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում։ Դրանք, ըստ կամավոր հանձնողի, պատկանել են հանգուցյալ պապին։
Զառիթափ համայնքում բնակվող մի տղամարդ էլ ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձել է առանց գործարանային համարի «Կարաբին» տեսակի հրացան ու փամփուշտներ, որոնք, ըստ նրա՝ ձեռք է բերել տարիներ առաջ։
Գեղարոտ գյուղում բնակվող մի տղամարդ էլ ոստիկանության Արագածի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի հրացան, ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչով նռնակ, տարբեր տրամաչափի 130-ից ավելի փամփուշտ և այլն։
Արտաշատ քաղաքում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված «Կալաշնիկով» ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 16 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ ձեռք է բերել տարիներ առաջ։
Ուրցաձոր գյուղում բնակվող մի տղամարդ էլ ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով հրացան, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք պատկանել են հանգուցյալ հորը։
Ահազանգով Արմավիրի գերեզմանոց մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել է կարճեցված փողով հրացան ու տարբեր տրամաչափի 63 փամփուշտ, որոնք հիշյալ վայրում թողել էր մի քաղաքացի և զանգել ոստիկանություն։
Կարճեցված փողով հրացան և տարբեր տրամաչափի 120 փամփուշտ են հայտնաբերել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Ապօրինի զենք-զինամթերքը մի քաղաքացի թողել էր Էջմիածնից Աշտարակ տանող ճանապարհի կամրջի մոտ։
Տարբեր տրամաչափի 123 փամփուշտը, տարբեր տեսակի նռնակներն ու լուսարձակող ազդանշանային փամփուշտները ոստիկանության Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է Քարակերտ գյուղի բնակիչներից մեկը։
Առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակը, նռնակներն ու տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտը ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է Ծովզարդ գյուղում բնակվող մի երիտասարդ։
Սևան քաղաքում բնակվող մի տղամարդ էլ ոստիկանության Սևանի բաժնում կամավոր հանձել է ինքնաշեն ինքնաձիգ՝ փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփով, ինքնաձիգի պահունակ և տարբեր տրամաչափի 120-ից ավելի փամփուշտ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Բացատրական աշխատանքը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: