1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի հրազեններ են կամավոր հանձնել

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ բաժնում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ նախատեսված 5,45 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինչպես և գնդացրի պահունակ, որը պահել էր նկուղում։ Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Խանջյան գյուղի բնակիչներից մեկը հանձնել է հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինչպես և տարբեր տրամաչափի և հրազենների 70-ից ավելի փամփուշտ։ Արդյունավետ էր նաև Մեծամորի նաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Մայիսյան գյուղի բնակիչներից մեկը հանձնել է երկփողանի հրացան, նռնակ, նռնակի պայթուցիչ ու ինքնաձիգի փամփուշտներ։ Պայթուցիչներով նռնակները, ինքնաձիգի պահունակն ու տարբեր տրամաչափի և հրազենների մի քանի տասնյակ փամփուշտը ոստիկանության Աշտարակի բաժնում հանձնել է Նոր Ամանոս գյուղի մի բնակիչ: Արդյունք է տվել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։ Երևանի Ռուբինյանց փողոցի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու ինքնաձիգի 160 փամփուշտ։ Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Ռայնիսի փողոցի բնակիչներից մեկն էլ  հանձնել է տարբեր տիպի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, ինչպես և տարբեր հրազենների ու տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: