ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել

Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ Արարատի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք, Արատաշտի բաժնում՝ «Բելկա» մոդելի ակոսափող հրազենի, իսկ Մասիսի բաժնում՝ զինամթերքի, այդ թվում՝ տարբեր տեսակի նռնակների կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Ինքնաձիգի տեղն ասած քաղաքացին հայտնել էր, որ ինքն Արցախյան պատերազմի մասնակից է։ Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գավառում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային արտադրության ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ ու փամփուշտներ։ Գործարանային համարներով տարբեր տեսակի հրացաններն էլ ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է Ակնաղբյուր գյուղի բնակիչներից մեկը՝ շնորհիվ Իջևանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Եղեգնաձորի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է գործարանային համարով հրացանի կամավոր հանձնման դեպք։ Առանց խզակոթի ակոսափող հրազենի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Սպիտակի բաժնում՝ այս դեպքում ևս բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանումքի ծառայողները նույնպես բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի շնորհիվ մի քաղաքացու հայտնած վայրում հայտնաբերել են ինքնաշեն հրազեն ու զինամթերք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք  ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։  

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: