1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության բաժիններում քաղաքացիները ինքնաձիգներ և այլ հրազեն են կամավոր հանձնել

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բնակչության շրջանում բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի շնորհիվ Կարանիս համայնքի բնակիչներից մեկը բաժնում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ և 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը. Դրախտիկ գյուղի մի բնակիչ հանձնել է հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգը։ Սևանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում  Լճաշեն գյուղի բնակիչներից մեկը հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան ու 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ։ Պայթուցիչով նռնակն ու ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 320 փամփուշտը ոստիկանության Թալինի բաժին հանձնել է Թալին քաղաքի մի բնակիչ։ Ըստ նրա՝ նռնակն ու փամփուշտները բերել էր նախորդ տարի Արցախից։ Արդյունավետ էր նաև Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արարատյան 1-ին զանգվածի բնակիչներից մեկը հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, կարճեցված փողով հրացան ու ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 302 փամփուշտ։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները. Վարդաշեն թաղամասի բնակիչներից մեկը հանձնել է ինքնաշեն հրացան, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափի և հրազենների 70-ից ավելի փամփուշտ և այլն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: