ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ինքնաձիգներ, հրացաններ, ատրճանակ․ ոստիկանության բաժիններում հրազեններ են հանձնվել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին բաժին եկած 47-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 5,45 միլիմետր տրամաչափի 69 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են տարիներ առաջ մահացած ընկերոջը։ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գեղաշեն գյուղում բնակվող մի երիտասարդ կամավոր հանձնել է տարիներ առաջ մահացած հորը պատկանած «Կալաշնիկով» ինքնաձիգը, պայթուցիչներով նռնակներն ու ինքնաձիգի 60-ից ավելի փամփուշտը։ Հուլիսի 8-ին ոստիկանության Կապանի բաժին եկած տղամարդը, որը հենց Կապանի է, կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի պահեստատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտով, տարբեր տրամաչափի 240-ից ավելի փամփուշտ և այլն։ Ըստ նրա՝ ապօրինի զենք զինամթերքը իրենն է, ձեռք է բերել տարներ առաջ ու պահել տանիքում։ Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Սիսիանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացան։ Ոստիկանության Թալինի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ մի տղամարդ Թալին քաղաք մտնող ճանապարհի սկզբնամասում զենք էր թողել։ Հիշյալ տարածքում Թալինի ոստիկանները հայտնաբերել են մեկփողանի հրացան ու ինքնաշեն կրակող սարք։ Հուլիսի 8-ին ոստիկանության Ջերմուկի բաժին եկած տղամարդը, որը Ջերմուկի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարը ջնջված «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն, սվին դանակ, ձայնազդանշանային կրակող սարք ու տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել նկուղում։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: