ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նպատակով։ Այս համատեքստում արդյունավետ էր ոստիկանության Վաղարշապատի և Բաղրամյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում՝ շնորհիվ Լոռու մարզային վարչության հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։ Գործարանային համարով ինքնաձիգն ու ռազմամթերքը բերվել էին անցած տարի Արցախից։ «Կարաբին» հրացանի ու 7,62 մմ տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքն էլ արձանագրվել է Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում էլ 31-ամյա մի տղամարդ բաժին է բերել տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 334 փամփուշտ։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: