ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են կամավոր հանձնել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Օրերս հատկապես արդյունավետ էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի, Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Գավառում, Սևանում և Վարդենիսում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի, իսկ Ճամբարակում` հակատանկային նռնականետի և ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Սիսիանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ոստիկանության Արտաշատի և Մեծամորի բաժինների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ ևս հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և տարբեր տեսակի ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի, Մաշտոցի և Արաբկիրի բաժիններում։ Մասնավորապես, Մալաթիայում` «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի, Մաշտոցում` որսորդական հրացանի և ռազմամթերքի, իսկ Արաբկիրում`տարբեր տեսակի նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Կրկին հորդորում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն` քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։  

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: