1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Կալաշնիկովի» ինքնաձիգներ, ատրճանակներ, հրացաններ. ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման նպատակով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումները շարունակվում են։ Երևան քաղաքի վարչության Մալաթիայի և Արաբկիրի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Մալաթիայի բաժնում արձանագրվել է ինքնաշեն ինքնաձիգի և զինամթերքի, Արաբկիրի բաժնում՝ հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Տավուշի բաժնում՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Ոստիկանության Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններում ևս արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր, մասնավորապես, Արտաշատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, նռնականետի, նռնակների և զինամթերքի, Արարատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի, Մասիսում՝ հրացանի և զինամթերքի։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գավառի և Վարդենիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճընի բաժանմունքում նույնպես արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք՝ բաժանմունքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Կապանի, Գորիսի և Մեղրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Կապանում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, Գորիսում՝ թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի, իսկ Մեղրիում՝ «Մակարով» ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Վայքի բաժնում։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: