ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության բաժիններում «Կալաշնիկով», նռնակ և ապօրինի այլ զենքեր են հանձնվել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տարածքային ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Ոստիկանության Արտաշատի բաժին եկած 48-ամյա տղամարդը, որը Մասիս քաղաքի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարը ջնջված «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։
Մովսես գյուղի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Տավուշի բաժին է բերել ապօրինի հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են պապին։
Ոստիկանության Կենտրոնական բաժին եկած 79-ամյա կինն էլ կամավոր հանձնել է գործարանային համարով հրացան։ Նրա հայտնածով՝ «ՏՕԶ»-ը պատկանել է հանգուցյալ հորը։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: