Կոտայքի պարեկները 22-ամյա չարենցավանցու մոտ ատրճանակ և ծալովի դանակ է հայտնաբերել
Կոտայքի մարզի պարեկները դեկտեմբերի 27-ին Չարենցավան քաղաքի Քոչարի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Չարենացավանի բաժին են տեղափոխել Չարենցավանի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ և 4,5 մմ տրամաչափի լիցքավորված ատրճանակ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
