ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Քաղաքացիները ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են ապօրինի ինքնաձիգներ ու ատրճանականեր

Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մի տղամարդ զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ Մասիսից Նորամարգ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում՝ քանդված կամրջի մոտ, հրազեն է թողնում։ Այդ վայրում Մասիսի ոստիկանները հայտնաբերեցին գործարանային համարը ջնջված «Կալաշնիկով»՝ 7,62 մմ տրամաչափի 5 փամփուշտով լիցքավորված պահունակով։
Արտաշատում բնակվող 63-ամյա մի տղամարդ ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված «Կալաշնիկով» ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ եղբորը։
Հրազդան քաղաքում բնակվող 61-ամյա մի տղամարդ ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային արտադրության ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ, 5,45 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտ, նռնակի պայթուցիչ և այլն: Նա հայտնել է, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ։ Հրազդանի մի բնակիչ էլ ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է տարիներ առաջ ձեռք բերած թմբուկավոր ատրճանակը, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, պայթուցիկ նյութ ու ճայթիչ։
Սիսիան համայնքի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի և հրազենների 830 հատ փամփուշտ, պայթուցիչներով նռնակներ՝ հայտնելով, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ։
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Լոռու մարզի բնակիչներից մեկը բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի որսորդական հրացան։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի կայարանի մոտ հայտնաբերել են առանց գործարանային համարի հրազեն, փամփուշտներ, պայթուցիչով նռնակ և այլն, որոնք թողել էր մի քաղաքացի և զանգել ոստիկանություն։
Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Արագածոտնի մարզի բնակիչներից մեկը Ապարանի բաժնում կամավոր հանձնել է ապօրինի պահվող թմբուկավար ատրճանակ, «ՏՕԶ» տիպի հրազեն ու փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Կանիաշիր գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Արագածի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ձեռքի նռնականետի արկ, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ`հայտնելով, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ։
Մայրաքաղաքի մի բնակիչ էլ ոստիկանության Էրեբենու բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակներ ու ինքնաձիգի փամփուշտներ։
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանում բնակվող մի երիտասարդ բաժնում կամավոր հանձնել է «Մակարով» ատրճանակ ու փամփուշտներ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: