ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գնդացիր, ինքնաձիգներ, հրացաններ ու նեռնակներ․ ոստիկանությունը շարունակում է բացատրական աշխատանքը

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Գյումրիում բնակվող մի կին բաժին էր բերել առանց գործարանային համարի գնդացիր, ինքնաձիգի պահունակ ու 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ ամուսնուն։ Դարձյալ Մուշի ոստիկանների և ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում Գյումրիի մեկ այլ բնակիչ կամավոր հանձնել է տարբեր տեսակի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 40-ից ավելի փամփուշտ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Ախուրյանի և Ամասիայի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Մարմաշեն գյուղի մի բնակիչ Ախուրյանի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ, «Ֆ-1» տիպի նռնակ ու ինքնաձիգի 100-ից ավելի փամփուշտ։ 35-ամյա մի տղամարդ էլ Ամասիայի բաժնում կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու 5,45 մմ տրամաչափի 60-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վանաձորի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռադիոկապի միջոցներ։ Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի 15 փամփուշտ ոստիկանության Թումանյանի բաժնում կամավոր հանձնել է Մեծ Այրում գյուղի մի բնակիչ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի, Իջևանի, Տավուշի և Դիլիջանի բաժիններում։ Մարզի բնակիչները կամավոր հանձնել են ինքնաշեն ատրճանակ, տարբեր տիպի հրացաններ, ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչով նռնակ, տարբեր հրազենների ու տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի և Վաղարշապատի բաժիններում ևս արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերի կամավոր հանձնման դեպքեր։ Ակնալիճում բնակվող մի տղամարդ Մեծամորի բաժին էր բերել հանգուցյալ եղբոր երկփողանի հրացանը, պայթուցիչով նռնակն ու տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։ Փարաքարում բնակվող մի կին էլ Վաղարշապատի բաժին էր տարել հանգուցյալ ամուսնու ականանետի ականները, նռնակը, նռնակի պայթուցիչներն ու տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ, որոնք գտել էր խորդանոցում։ Մարտունու ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ բաժնում կամավոր հանձնել են հրացան, ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչով՝ «Ֆ-1» տիպի նռնակ, պայթուցիչներ ու տարբեր հրազենների և տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Ինքնաձիգի 97 փամփուշտ ոստիկանության Թալինի բաժնում կամավոր հանձնել է Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող մի տղամարդ։ Շենգավիթի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում 50-ամյա մի կին բաժին էր բերել հանգուցյալ եղբոր ինքնաձիգը, ինքնաձիգի պահունակները, նռնակի պայթուցիչն ու տարբեր տրամաչափի 220-ից ավելի փամփուշտը։
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: