Շենգավիթի համայնքային ոստիկանները հրազեններ ու զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ սահմանափակ պատասխանատվության ընկերություններից մեկի տարածքում զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի 527 փամփուշտ, դատարկ փամփշտատուփով ինքնաձիգ, երկու երկփողանի հրացան, լուսարձակող փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, ծխագլանակ, սվին-դանակ, 2 ատրճանակ և ինքնաձիգի 2 փամփշտատուփ՝ լիցքավորված փամփուշտներով։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: