Քաղաքացու նշած վայրում տարբեր տեսակի զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնելու ուղղությամբ։
Հունիսի 22-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Կորեայի ձոր կոչվող տարածքում։
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է երկփողանի հրացան, 2 ատրճանակ, 2 նռնակ, 2 պայթուցիչ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: